ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 1990 թվականի N 432
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԵՎ ՀԻՄՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության զինանշանը և հիմնը «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի ոգուն և անկախ պետականության հաստատման սկզբունքներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է`
1. Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշման, հայտարարել Հայաստանի Հանրապետության զինանշանի և հիմնի ստեղծման բաց մրցույթ:
2. Մրցույթի անցկացման ժամկետը սահմանել մեկ ամիս` հայտարարման օրվանից:
3. Մրցույթի անցկացման նպատակով ստեղծել կազմկոմիտե, համաձայն հավելվածի և հանձնարարել նրան`
ա) մինչև 1990 թ. հոկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի հաստատմանը ներկայացնել մրցույթի անցկացման պայմանները.
բ) մրցույթի արդյունքներով մինչև 1990 թվականի նոյեմբերի 25-ը առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ:
4. Մրցույթի անցկացման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի պահեստային ֆոնդի հաշվին:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ |
ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ
| Վ. Մ. Մանուկյան |
- Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահ, կազմկոմիտեի նախագահ |
| Կ. Խ. Սարդարյան |
- Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (նախագահի տեղակալ) |
| Ա. Հ. Շիրազ |
- Հայաստանի նկարիչների միության վարչության նախագահ |
| Է. Մ. Միրզոյան |
- Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության նախագահ |
| Ա. Հ. Գրիգորյան |
- Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահ |
| Ս. Մ. Մուրադյան | - նկարիչ |
| Ռ. Ն. Դավոյան | - բանաստեղծ |
| Հ. Ի. Մաթևոսյան | - գրող |
| Տ. Ե. Մանսուրյան | - կոմպոզիտոր |
| Գ. Մ. Խանջյան |
- նկարիչ |
| Է. Ս. Հովհաննիսյան |
- Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր, կոմպոզիտոր |
| Լ. Հ. Ճգնավորյան | - Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, գեղարվեստական ղեկավար |
| Հ. Հ. Չեքիջյան |
- Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր |
| Շ. Մ. Քոչարյան |
- Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի անդամ |
| Ռ. Ա. Ղազարյան |
- Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |