Գլխավոր տեղեկություն
Համար
N 19
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.2013-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

16 մայիսի 2013 թվականի N 19

30. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ («ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԻ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԵԼԻՔ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ` ՄԻՆՉԵՎ 820.000 ԵՎՐՈ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ) ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության վերականգնման վարկերի բանկի միջև ֆինանսավորման համաձայնագրի («Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի» ծրագրի շրջանակներում մատուցվելիք փորձագիտական ծառայությունների համար` մինչև 820.000 եվրո դրամաշնորհ) նախագծին` համաձայն հավելվածի:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ստորագրելու սույն որոշման 1-ին կետով նախատեսված ֆինանսավորման համաձայնագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 21

Երևան

 

 

 

Հավելված 

ՀՀ կառավարության 2013 թ.

մայիսի 16-ի նիստի N 19

արձանագրային որոշման

 

Ֆինանսական համաձայնագիր

2013

 

Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի, Մայնի Ֆրանկֆուրտ

 

("KfW")

 

և

 

Հայաստանի Հանրապետության

 

Ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության

 

(Ստացող կողմ)

 

 և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության

 

(Ծրագիրն իրականացնող գրասենյակ)

 

Միջև

 

մինչև 820.000 եվրո

 

«Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի» ծրագրի շրջանակներում Ստացող կողմին մատուցվելիք փորձագիտական ծառայությունների համար` ֆինանսավորվող Գերմանիայի կառավարության կողմից տրամադրված հատուկ հիմնադրամից (Studien- und Beratungsfonds):

 

Սույն ֆինանսավորման համաձայնագրի կնքման համար հիմք են հանդիսանում.

- ԳԴՀ կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 16.05.2008 թ. կնքված միջկառավարական համաձայնագիրը,

- Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի` 2012թ. նոյեմբերի 14-ից 15-ը կայացած նիստի արձանագրությունը,

- ԳԴՀ կառավարության և ՀՀ կառավարության միջև կնքվելիք Ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը

- Գերմանական կառավարության 26.03.2013 թվականին տրված թույտվությունը և Ստացող կողմի խնդրանքը՝ ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (Ծրագրի իրականացման գրասենյակ):

Ստացողը և KfW սույնով կնքում են հետևյալ ֆինանսավորման համաձայնագիրը:

 

Հոդված 1

 

Ֆինանսական օժանդակության գումարը և նպատակը

 

1.1 KfW-ն Ստացող կողմին կտրամադրի մինչև 820,000 եվրոյի ֆինանսական օժանդակություն:

 Սույն ֆինանսական օժանդակությունը ենթակա չէ հետ վերադարձման, բացառությամբ հոդված 3.2-ում սահմանված դեպքերի:

 

1.2 Ստացող կողմը՝ ի դեմս Ծրագրի իրականացման գրասենյակի, պարտավոր է ֆինանսական օժանդակությունն օգտագործել բացառապես հետևյալ փորձագիտական ծառայությունների ֆինանսավորման նպատակով.

 

Իրականացնել «Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի» նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրություններ, շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատում և աջակցել մրցութային գործակալին սույն ֆինանսական համաձայնագրի 9-րդ հոդվածի համաձայն: Ստացողը, որին ներկայացնում է Ծրագրի իրականացման գրասենյակը և KfW բանկը, պետք է համատեղ սահմանեն Փորձագիտական Ծառայությունների մանրամասները, որոնք պետք է ֆինանսավորվեն ֆինանսական օժանդակությունից համաձայն Ծառայությունների պայմանագրի և տեխնիկական առաջադրանքի:

 

1.3 Ստացող կողմի ծագած հարկերը և այլ պետական տուրքերը, ինչպես նաև ներմուծման տուրքերը չպետք է ֆինանսավորվեն սույն ֆինանսական օժանդակության միջոցներից:

 

Հոդված 2

 

Հատկացումներ

 

2.1 Ստացող կողմը սույնով լիազորում է KfW-ին սույն ֆինանսական օժանդակության միջոցներից միջանկյալ և վերջնական վճարումներ կատարել խորհրդատուին և մրցութային գործակալին: Այդ վճարումները պետք է կատարվեն մատուցված փորձագիտական ծառայությունների ընթացքի համաձայն` KfW-ին ներկայացրած հաշիվ-ապրանքագրերի բնօրինակների հիման վրա (կրկնօրինակը` Ստացողին) և համաձայն կնքված պայմանագրերի` համապատասխանաբար Ստացող կողմի և խորհրդատուի միջև և Ստացողի ու մրցութային գործակալի միջև: Ստացող կողմի տրամադրած սույն լիազորագիրը կհամարվի խնդրագիր` վերոնշյալ բոլոր վճարումների կատարման համար:

 

2.2 Այլ արտարժույթով կատարված վճարումների դեպքում (“Արտարժույթ”), KfW-ն Ստացողի ծախսը կհաշվարկի եվրոյով, ինչպես որ այն արտարժույթի գնման համար տրամադրվել էր KfW-ի կողմից` ներառյալ այլ լրացուցիչ ծախսերը:

 

2.3 KfW-ն պատասխանատվություն չի կրում, եթե KfW-ի կողմից կատարվող որևէ վճարում ուշացվել է բանկային հաստատությունների հատկացումների կամ փոխանցումների ուշացման պատճառով: Եթե ուշացումը տեղի է ունեցել KfW-ի մեղքով, ապա KfW-ն պարտավոր է վճարել միայն հաշվեգրված տոկոսները:

 

2.4 KfW-ն իրավունք ունի հրաժարվել հատկացումներ կատարելուց 2013թ-ի դեկտեմբերից հետո:

 

2.5 Խորհրդատուների և մրցութային գործակալի պայմանագրում պետք է ներառվի մի դրույթ, համաձայն որի Ստացողի հաշվին փոխանցվող ցանկացած վճարում, երաշխիք կամ նման վճար, ինչպես նաև ցանկացած ապահովագրական վճար պետք է կատարվի KfW-ի հետևյալ հաշվեհամարին` 38 000 000 00 (IBAN: DE53 5002 0400 3800 0000 00), Մայնի Ֆրանկֆուրտ (BIC: KFWIDEFF; BLZ 500 204 00), որտեղից էլ KfW-ն սույն վճարումները կփոխանցի Ստացողի հաշվին:

 

Հոդված 3

 

Հետվճարումների և հատկացումների կասեցում

 

3.1 KfW-ն կարող է կասեցնել վճարումները միայն այն դեպքում, եթե

ա) Ստացող կողմը չի կատարում KfW-ի հանդեպ ունեցած իր պարտավորությունները ժամանակին վճարումներ կատարելու առումով,

բ) խախտվել են սույն համաձայնագրով նախատեսված պարտականությունները,

գ) Ստացող կողմը չի կարող ապացուցել, որ հատկացված գումարները ծախսվել են նպատակայնորեն,

դ) ի հայտ են եկել արտակարգ հանգամանքներ, որոնք խանգարում կամ լրջորեն վտանգում են փորձագիտական ծառայությունների նպատակի իրականացումը,

ե) խախտվել, դադարեցվել կամ չեղյալ է համարվել Ստացողի և Խորհրդատուի միջև կնքվելիք խորհրդատվական պայմանագիրը:

 

3.2 Եթե առկա է հոդված 3.1-ի բ) կամ գ) կետերում նշված որևէ իրավիճակ և այն չի շտկվել KfW-ի կողմից սահմանված ժամանակահատվածում, որը, այնուամենայնիվ, կլինի առնվազն 30 օր, ապա KfW-ն իրավունք ունի պահանջել անհապաղ հետ վերադարձնել ֆինանսական օժանդակությունը: Հոդված 3.1-ի գ) կետի պարագայում KfW-ն կարող է պահանջել, որպեսզի Ստացողը հետ վերադարձնի այն գումարները, որոնց նպատակային ծախսումը չի կարող ապացուցել:

 

Հոդված 4

 

Ծախսեր և պետական տուրքեր

 

Ստացողը պարտավոր է վճարել սույն համաձայնագրի կնքման ու կատարման հետ առնչվող բոլոր հարկերը և պետական տուրքերը, որոնք կգոյանան Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից դուրս իրական պայմանագրի կնքման ու իրագործման շրջանակներում, ինչպես նաև սույն ֆինանսական օժանդակության հատկացման հետ կապված գումարի փոխանցման և փոխանակման բոլոր ծախսերը:

 

Հոդված 5

 

Պայմանագրային դրույթներ և ներկայացուցչական իրավունք

 

5.1 ՀՀ ֆինանսների նախարարը և նրա կողմից KfW-ում նշանակված անձինք, ովքեր լիազորված են նրա կողմից վավերացված ստորագրության նմուշներով, կներկայացնեն Ստացողին սույն համաձայնագրի կնքման ընթացքում: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը և իր կողմից KfW-ում նշանակված անձինք կներկայացնեն Ստացողին սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում: Ներկայացուցչական իրավունքներն ուժի մեջ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ KfW-ն չի ստացել այդ իրավունքի դադարեցման մասին ծանուցում Ստացողի կամ համապատասխան լիազորում ունեցող անձի կողմից:

 

5.2 Սույն համաձայնագրի փոփոխությունները կամ լրացումները և սույն Համաձայնագրի ներքո պայմանագրի կողմերի կողմից տրվող ցանկացած ծանուցում և հայտարարություն պետք է ներկայացվեն գրավոր: Ծանուցումները և հայտարարությունները համարվում են ստացված, եթե հասել են կողմերի ներքոնշյալ հասցեներին կամ մեկ այլ հասցեի, որի մասին այլ կողմին ծանուցվել է:

 

KfW-ի համար

KfW  

ԼԵ դ 3, Էներգետիկայի և

բնական պաշարների բաժին

Պալմենգարդեն փող. 5-9

60325 Մայնի Ֆրանկֆուրտ

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Ֆաքս` +49 69 7431-2547

Ստացող`

ՀՀ ֆինանսների նախարարություն

Մելիք-Ադամյան 1

0010 Երևան

Հայաստանի Հանրապետություն

Ֆաքս` + 374 10 524282

Ստացող (Ծրագրերի իրականացման գործակալություն)` 

 

 ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների նախարարություն,

Հանրապետության հրապարակ,

Կառավարության տուն 2 Երևան 0010

 Հայաստանի Հանրապետություն

 Ֆաքս` +374 10 526365

 

 Հոդված 6

 

Փորձագիտական ծառայությունները

 

6.1 Ստացողը պարտավոր է

 

ա) Փորձագիտական ծառայությունների իրականացումը հանձնարարել անկախ որակավորված խորհրդատուներին («Խորհրդատու»)` Ստացողի և KfW-ի միջև համաձայնեցված փորձագիտական ծառայությունների հայեցակարգի բովանդակության համաձայն:

բ) 1) Կնքել տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրության պայմանագիր /Փուլ 1-ի համար, ինչպես նշված է Հոդված 7.1-ում/, որն անմիջականորեն կֆինանսավորվի ֆինանսական օժանդակության միջոցներով և հայտատուին պարտավորեցնել հայտի հետ միասին ներկայացնել նաև ձեռնարկվելիք աշխատանքների հայտարարագիր (Հավելված 1, էջ 16):

Այս առումով կարճ ժամանակահատվածում KfW-ին պետք է ներկայացնի Պայմանագրի նախագիծը, ընտրված փորձագետների որակավորման փաստաթղթերը և KfW-ի կողմից պահանջվելիք այս փաստաթղթերին համապատասխան:

 Եթե այլ բան համաձայնեցված է KfW-ի կողմից

 2) նախնական ընտրությունից և միջազգային հանրային մրցույթից հետո պայմանագիր կնքել անկախ, որակավորված խորհրդատուի հետ` շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման համար (Փուլ 2, Հոդված 7.1): Պայմանագիրը կնքելիս պետք է առաջնորդվել “Զարգացող երկրների հետ ֆինանսական համագործակցության շրջանակում խորհրդատուների նշանակման ուղեցույցով” (Հավելված 1), որը սույն համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում,

գ) ապահովել փորձագիտական ծառայությունների լիարժեք ֆինանսավորում, և KfW-ի պահանջով KfW-ին տրամադրել ապացույց առ այն, որ սույն ֆինանսական օժանդակության կողմից չփոխհատուցվող ծախսերը կատարվել են,

դ) կատարել խորհրդատվական ծառայությունների մատուցման և մրցութային գործակալի պայմանագրերով սահմանված իր պարտականությունները,

ե) պահել կամ պահանջել, որպեսզի պահվեն գրանցամատյաններ և գրանցումներ, որոնք պարզորոշ ցույց կտան ուսումնասիրության իրականացման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը` հստակորեն տարանջատելով սույն ֆինանսական օժանդակության միջոցներով ֆինանսավորվող ծառայությունները,

զ) հնարավորություն տալ KfW-ի ներկայացուցիչներին ցանկացած ժամանակ ստուգել վերոհիշյալ գրանցամատյանները, գրանցումները և փորձագիտական ծառայությունների իրականացմանն առնչվող ցանկացած փաստաթուղթ,

է) KfW-ի պահանջով` KfW-ին տրամադրել փորձագիտական ծառայություններին կամ նրանց հետագա ընթացքին առնչվող ցանկացած տեղեկատվություն և հաշվետվություններ,

ը) սեփական նախաձեռնությամբ անմիջապես տեղեկացնել KfW-ին, եթե որևէ հանգամանք խոչընդոտի կամ լրջորեն վտանգի փորձագիտական ծառայությունների իրականացումը կամ նպատակը,

թ) խորհրդատուի հաշվետվությունների վերաբերյալ նկատառումներ ներկայացնել կամ ընդունել դրանց` ստորագրությամբ հաստատելով

ժ ) որոշումներ կայացնել բոլոր գծագրերի, հաշվետվությունների, ուսումնասիրությունների, ինչպես նաև խորհրդատուների անձնակազմում փոփոխությունների վերաբերյալ` համաձայնեցնելով դրանք KfW-ի հետ:

 

6.2 Փորձագիտական ծառայությունների ավարտից անմիջապես հետո KfW-ի պահանջով KfW-ին տրամադրել խորհրդատուների կազմած բոլոր գծագրերի, հաշվետվությունների, ուսումնասիրությունների այնքան կրկնօրինակներ, որքան KfW-ն կարող է պահանջել: KfW-ն կարող է տալ վերոնշյալ ուսումնասիրությունների գնահատականը:

 

6.3 Ուսումնասիրության ծառայության ֆինանսավորումից չի բխում, որ Ստացող կողմին վերապահվում է ուսումնասիրության արդյունքում մշակված ծրագրի ֆինանսավորում ստանալու իրավունք: Ստացողը, այնուամենայնիվ, պարտավոր է Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը թողնել Ֆինանսական համագործակցության ներքո ֆինանսավորման ընտրության հարցը:

 

Հոդված 7

 

Խորհրդատվական ծառայություններ

 

7.1 Ի թիվս այլոց, խորհրդատուի պարտականությունները ներառում են`

 

Տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրության համար (Փուլ 1-ին)

 

-Մանրամասն տեխնիկական նախագիծ,

 

- Տնտեսական գնահատում,

 

- Զգայունության վերլուծություն և,

 

- Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի որոշում:

 

Երեք տեխնիկական տարբերակներ կընտրվեն նախատեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրությունից:

Հավելյալ տեղեկությունները տե'ս Հավելված 2 ա) տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրության օրենքներ

Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման ուսումնասիրություն (Փուլ 2 )

Տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրության ընդունելի տարբերակի վրա հիմնված մանրամասն գնահատում (տես Հավելված 2բ) ՇՄՍԱԳ –ն տեխնիկական առաջադրանք):

 

7.2 KfW-ն լիազորված է անսահմանափակ իրավունքով և իր հայեցողությամբ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում կարող է օգտագործել փորձագիտական ծառայությունների արդյունքները և բոլոր հարակից փաստաթղթերը, որոնք ֆիանասավորվել են սույն ֆինանսական օժանդակության միջոցներով:

 

Հոդված 8

 

Այլ դրույթներ

 

8.1 Ստացողը պարտավոր է երաշխավորել, որ փորձագիտական ծառայությունների իրականացման համար պատասխանատու անձինք չեն պահանջի, թույլ չեն տա, չեն վճարի, չեն տա, չեն խոստանա կամ ընդունի ապօրինի վճարումներ կամ այլ շահ` սույն փորձագիտական ծառայությունների որևէ պայմանագրի շնորհման և սույն ֆինանսական օժանդակության միջոցներից կատարված հատկացումների առնչությամբ:

8.2 Սույն համաձայնագրի դրույթներից որևէ մեկի անվավեր դառնալը չի անդրադառնա մնացած դրույթների վրա: Դրա պատճառով առաջացած բացը կլրացվի սույն համաձայնագրի նպատակին համապատասխան այլ դրույթով:

8.3 Ստացողը չի կարող նշանակել կամ փոխանցել կամ գրավադնել սույն համաձայնագրով նախատեսված որևէ իրավունք:

8.4 Սույն համաձայնագիրը կարգավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդրությամբ: Կատարման վայրը Մայնի Ֆրանկֆուրտն է:

8.5 Սույն Համաձայնագրով սահմանված` KfW–ի և Ստացող կողմի միջև իրավական հարաբերությունները կդադարեն վերջին հատկացումից 6 տարի հետո:

 

Հոդված 9

 

Գործակալության պայմանագիր

9.1 Ստացողի պահանջով KfW-ն Փուլ 2-ի համար նշանակում է փորձագետ (Մրցութային գործակալ), եթե այլ բան համաձայնեցված չէ KfW-ի հետ, և նրա լիազորությամբ KfW-ն Մրցութային գործակալի հետ կնքում է պայմանագիր Ստացողի անունից:

9.2 Մրցութային գործակալը կաջակցի Ստացողին 6.1-ի բ/ կետով նախատեսված Խորհրդատուի ընտրության գործընթացում:

Այդ գործընթացները հետևյալն են`

ա) Մրցութային գործակալը պետք է ապահովի, որ Խորհրդատուի կողմից կատարվելիք ծառայությունների համար Ստացողի կողմից ներկայացվելիք տեխնիկական առաջադրանքները փոփոխվեն և նախագծվեն ըստ անհրաժեշտության:

բ) Մրցութային գործակալը կկատարի 6.1 հոդվածի բ/ կետով նախատեսված գործընթացը` ստացողի անունից Խորհրդատու ընտրելը, և Ստացողի ու KfW-ի հաստատմանը կներկայացնի հետևյալ առաջարկությունները`

 Միջազգային մրցութային հայտարարության ընդունելի լինելու դեպքում անհրաժեշտ նախաորակավորման նախագիծ և շահագրգիռ խորհրդատուների համար այլ հավելյալ տեղեկատվություն:

 Միջազգային մրցութային հայտարարության ընդունելի լինելու դեպքում անհրաժեշտ գնահատման զեկույց և նախնական ընտրված հայտատուների ցանկ:

 Մրցույթի ընթացքի համար փաստաթղթերի նախագիծ:

 Տեխնիկական հայտերի վերաբերյալ գնահատման զեկույց, որը պետք է նաև նշի հայտերի որակազրկման պատճառները:

 Անհրաժեշտության դեպքում` հիմնավորված չեղյալ հայտարարման առաջարկ, որը պետք է դիտարկի չեղյալ հայտարարման չափանիշները, ինչպես նշված է կից ներկայացված հավելված 1-ի ուղեցույցում:

 Ֆինանսական հայտերի վերաբերյալ գնահատման ելույթը` շնորհման առաջարկով:

 

Նախքան երկրորդ տեղ զբաղեցրած հայտատուի հետ պայմանագրային բանակցություններ սկսելը, անհրաժեշտ է այս հայտատուի հետ պայմանագրային բանակցություններ սկսելու առաջարկ. առաջարկը պետք է նշի այն հիմքերը, համաձայն որոնց, առաջին տեղ զբաղեցրած հայտատուի հետ բանակցությունները ձախողվել են:

Նախքան որևէ որոշում կայացնելը կամ որևէ կադրային փոփոխություն կատարելը` ընտրված խորհրդատուի առաջարկով. Խորհրդատուի առաջարկը, վերագնահատման արդյունքում խորհրդատուի հայտ և հիմնավորված մեկնաբանություններն այս առաջարկին:

Պայմանագրի բանակցությունների արդյունքը և բանակցված խորհրդատվական պայմանագիրը, որում կնշվի կադրային ցանկացած փոփոխություն և տեխնիկական առաջադրանի պայմանների ցանկացած փոփոխություն:

 

գ) Ստացողը 2-3 շաբաթվա ընթացքում կուղարկի իր մեկնաբանությունները մրցութային գործակալին 9.2(բ) հոդվածի առաջարկները ստանալուց հետո:

Մինչև ժամկետի ավարտը մրցութային գործակալին նման մեկնաբանություններ տալու անհնարինության դեպքում այն կդիտվի որպես համաձայնեցում Ստացողի կողմից: Մրցութային գործակալը առանց հապաղելու արդյունքների մասին կտեղեկացնի Ստացողին մրցութային կարգով:

9.3 Ստացողը լիազորում է KFW-ին կնքել խորհրդատվական պայմանագիր Ստացողի անունից: Հետևելով պայմանագրի կնքմանը KFW-ն Ստացողին կտրամադրի սույնի բնօրինակը:

9.4 KFW-ն չի կրում պատասխանատվություն խորհրդատուի, մրցութային գործակալի և նրանց ներկայացուցիչների կողմից թույլ տված անփութության համար:

 

Կազմված է 3 բնօրինակով` անգլերեն լեզվով

Մայնի Ֆրանկֆուրտ

Երևան

Երևան

____ 2013 թ.

____ 2013 թ.

____ 2013 թ.

__________

______________

_______________

KfW, Գերմանիայի

Վերակառուցման և զարգացման բանկ

Հայաստանի Հանրապետություն` ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության

Հայաստանի Հանրապետություն` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության

Հավելված 1 Զարգացող երկրների հետ ֆինանսական համագործակցության ներքո խորհրդատուների նշանակման ուղեցույց

 

Հավելված 2ա Տեխնիկատնտեսական հիմնավորման տեխնիկական առաջադրանքներ

 

Հավելված 2բ Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության ուսումնասիրման տեխնիկական առաջադրանքներ (մշակվելու է մրցութային գործակալի կողմից)