ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 ՕԳՈՍՏՈՍԻ 2020 թ. |
N 299-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 108-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչին հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» N 108-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածը լրացնել նոր 13.1 կետով.
«13.1. Այն դեպքում, երբ կառավարիչը հաշվառումից հանվել է իր դիմումի համաձայն և կրկին հաշվառվելու մասին դիմումը ներկայացվել է կառավարչին հաշվառումից հանելու մասին որոշում կայացնելու պահից մեկ տարվա ընթացքում, ապա հաշվառվելու նպատակով սույն հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված փաստաթուղթը չի ներկայացվում, իսկ սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են այն դեպքում, երբ կառավարիչը համապատասխանաբար կնքել է նոր ապահովագրության պայմանագիր կամ ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունը փոփոխվել է:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` |
Ռ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2020 թվական: