Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
4 հուլիսի 2012 թվականի N 27
9. ՄԻՆՉԵՎ 58.3 ՄԼՆ ՏԱՐԵԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆՆ ԱՆՑՆԵԼԸ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1930-Ն որոշմամբ հավանության արժանացած ծրագրի 1.3-րդ կետի`
1. Հաստատել մինչև 58.3 մլն տարեկան շրջանառություն ունեցող Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտներին էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացմանն անցնելը խրախուսելու համար զանգվածային իրազեկման և ուսուցման միջոցառումների կազմակերպման և դրանց կատարման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Ժամանակացույցով սահմանված պատասխանատու մարմինների ղեկավարներին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 8-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ժամանակացույցով հաստատված իրենց վերապահված միջոցառումների (իրականացված կամ իրականացվող) կատարման ընթացքի մասին տեղեկատվություն:
3. Առաջարկել Հաշվապահական կենտրոնին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործարարության աջակցման գրասենյակին մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 8-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ժամանակացույցով հաստատված իրենց վերապահված միջոցառումների (իրականացված կամ իրականացվող) կատարման ընթացքի մասին տեղեկատվություն:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ամփոփել ներկայացված եռամսյակային տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կատարված աշխատանքների ընթացքի մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 19 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թ. հուլիսի 4-ի նիստի N 27 արձանագրային որոշման |
Մինչև 58.3 մլն տարեկան շրջանառություն ունեցող ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացմանն անցնելը խրախուսելու համար զանգվածային իրազեկման և ուսուցման միջոցառումների կազմակերպման և դրանց կատարման ժամանակացույցը.
Հ/Հ |
Մարմինը |
Իրականացվելիք միջոցառումը |
Ժամանակացույցը |
1 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
1) Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման առավելությունների մասին պաշտոնական ինտերնետային կայքի, մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով իրազեկման աշխատանքների ապահովում: 2) Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման առավելությունների մասին էլեկտրոնային փոստի միջոցով մի շարք տնտեսվարող սուբյեկտներին ծանուցում: |
Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական) |
2 |
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե |
1) Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման առավելությունների մասին պաշտոնական ինտերնետային կայքի, մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով իրազեկման աշխատանքների ապահովում:
2) Մինչև 58,3 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողների կողմից էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման առավելությունների վերաբերյալ տեղեկատվական և ուսումնական նյութերի պատրաստում:
3) Մինչև 58,3 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողներին էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ ուսումնական միջոցառումների կազմակերպում:
4) Մինչև 58,3 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողներին էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացմանն առնչվող խնդիրների վերաբերյալ (անհրաժեշտություն առաջանալու դեպքում) պաշտոնական պարզաբանման տրամադրում: |
Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական)
Մինչև հոկտեմբերի
Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական)
Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական) |
3 |
«Հայաստանի ՓՄՁ-ների զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ) |
1) Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման առավելությունների մասին պաշտոնական ինտերնետային կայքի, մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով իրազեկման աշխատանքների ապահովում: 2) Մարզերում իրականացվող «ՀՀ հարկային օրենսդրության փոփոխությունները և կիրառման հարցերը» դասընթացների ընթացքում գործարարներին իրազեկում: 3) Շահառու և գործընկեր ՓՄՁ-ներին էլեկտրոնային փոստի միջոցով իրազեկում: 4) ԳԾՄ-ների հետ համագործակցություն/Ուսուցողական դասընթացների ընթացքում տեղեկատվության ներկայացում և տրամադրում: 5) Այլ դասընթացների ընթացքում գործարարների շրջանում տեղեկատվության տարածում: 6) «ՓՄՁ լրատու» հեռուստահաղորդման միջոցով հ2 հեռուստաընկերության եթերով տեղեկատվության տարածում: |
Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական) |
4 |
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ) |
1) Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման առավելությունների մասին պաշտոնական ինտերնետային կայքի, մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով իրազեկման աշխատանքների ապահովում: 2) Մինչև 58,3 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողներին հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման վերաբերյալ դասընթացների կազմակերպում: 3) Մինչև 58,3 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողների կողմից էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման առավելությունների վերաբերյալ տեղեկատվական և ուսումնական նյութերի տպագրում: 4) Մինչև 58,3 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողներին էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում: |
Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական) |
5 |
Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (համաձայնությամբ) |
1) Էլեկտրոնային ստորագրության ձեռքբերման ընթացակարգերի վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտներին իրազեկման աշխատանքների իրականացման միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում: 2) Էլեկտրոնային ստորագրության ձեռքբերման ընթացակարգերի վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտների իրազեկմանն ուղղված լայնածավալ աշխատանքների իրականացում: |
Մինչև հոկտեմբերի 1-ին տասնօրյակ
Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական) |
6 |
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործարարության աջակցման գրասենյակ(համաձայնությամբ) |
1) Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման առավելությունների մասին էլեկտրոնային փոստի և կլոր սեղան հանդիպումների միջոցով շահառու և գործընկեր գործարար միավորումներին իրազեկում: |
Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական) |
7 |
Հաշվապահական կենտրոն(համաձայնությամբ) |
1) Տեղեկատվության զետեղում Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների Ասոցիացիայի (ՀՀԱԱ) Հաշվապահական Կենտրոնի ինտերնետային կայքում: 2) Էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկատվության տրամադրում ՀՀԱԱ-ի 256 լիիրավ անդամներին(հաշվապահներ, աուդիտորներ) և 100-ից ավել անդամության թեկնածուներին: 3) Հաշվապահական կենտրոնի դահլիճում ՓՄՁ սուբյեկտների ներկայացուցիչների հետ հանդիպման կազմակերպում և տեղեկատվության ներկայացում: 4) Կենտրոնում գրանցված ՓՄՁ սուբյեկտներին էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկատվության տրամադրում: 5) Մարզերում կազմակերպվող անվճար դասընթացների ընթացքում մարզային ՓՄՁ սուբյեկտների ներկայացուցիչներին տեղեկատվության տրամադրում: 6) ՀՀԱԱ որակավորման ծրագրի շրջանակներում ընդգրկված մասնակիցներին համապատասխան տեղեկատվական նյութերի տրամադրում: 7) Հաշվապահական կենտրոնում ընդգրկված գործարար ծառայություններ մատուցող կազմակերպություններին համապատասխան տեղեկատվության տրամադրում: 8) ՀՀԱԱ Հաշվապահական Հաշվառում և Աուդիտ պարբերականում տեղեկատվական նյութերի զետեղում: |
Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական) |