Գլխավոր տեղեկություն
Համար
N 27
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.2012-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

4 հուլիսի 2012 թվականի N 27

9. ՄԻՆՉԵՎ 58.3 ՄԼՆ ՏԱՐԵԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆՆ ԱՆՑՆԵԼԸ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1930-Ն որոշմամբ հավանության արժանացած ծրագրի 1.3-րդ կետի`

1. Հաստատել մինչև 58.3 մլն տարեկան շրջանառություն ունեցող Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտներին էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացմանն անցնելը խրախուսելու համար զանգվածային իրազեկման և ուսուցման միջոցառումների կազմակերպման և դրանց կատարման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Ժամանակացույցով սահմանված պատասխանատու մարմինների ղեկավարներին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 8-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ժամանակացույցով հաստատված իրենց վերապահված միջոցառումների (իրականացված կամ իրականացվող) կատարման ընթացքի մասին տեղեկատվություն:

3. Առաջարկել Հաշվապահական կենտրոնին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործարարության աջակցման գրասենյակին մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 8-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ժամանակացույցով հաստատված իրենց վերապահված միջոցառումների (իրականացված կամ իրականացվող) կատարման ընթացքի մասին տեղեկատվություն:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ամփոփել ներկայացված եռամսյակային տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կատարված աշխատանքների ընթացքի մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 19

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թ.

հուլիսի 4-ի նիստի N 27

արձանագրային որոշման

 

Մինչև 58.3 մլն տարեկան շրջանառություն ունեցող ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացմանն անցնելը խրախուսելու համար զանգվածային իրազեկման և ուսուցման միջոցառումների կազմակերպման և դրանց կատարման ժամանակացույցը.

Հ/Հ

Մարմինը

Իրականացվելիք միջոցառումը

Ժամանակացույցը

1

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

1) Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման առավելությունների մասին պաշտոնական ինտերնետային կայքի, մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով իրազեկման աշխատանքների ապահովում:

2) Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման առավելությունների մասին էլեկտրոնային փոստի միջոցով մի շարք տնտեսվարող սուբյեկտներին ծանուցում:

Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական)

2

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե

1) Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման առավելությունների մասին պաշտոնական ինտերնետային կայքի, մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով իրազեկման աշխատանքների ապահովում:

 

2) Մինչև 58,3 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողների կողմից էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման առավելությունների վերաբերյալ տեղեկատվական և ուսումնական նյութերի պատրաստում:

 

3) Մինչև 58,3 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողներին էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ ուսումնական միջոցառումների կազմակերպում:

 

4) Մինչև 58,3 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողներին էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացմանն առնչվող խնդիրների վերաբերյալ (անհրաժեշտություն առաջանալու դեպքում) պաշտոնական պարզաբանման տրամադրում:

Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական)

 

 

 

Մինչև հոկտեմբերի
1-ին տասնօրյակ

 

 

 

 

 

Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական)

 

 

Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական)

3

«Հայաստանի ՓՄՁ-ների զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ)

1) Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման առավելությունների մասին պաշտոնական ինտերնետային կայքի, մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով իրազեկման աշխատանքների ապահովում:

2) Մարզերում իրականացվող «ՀՀ հարկային օրենսդրության փոփոխությունները և կիրառման հարցերը» դասընթացների ընթացքում գործարարներին իրազեկում:

3) Շահառու և գործընկեր ՓՄՁ-ներին էլեկտրոնային փոստի միջոցով իրազեկում:

4) ԳԾՄ-ների հետ համագործակցություն/Ուսուցողական դասընթացների ընթացքում տեղեկատվության ներկայացում և տրամադրում:

5) Այլ դասընթացների ընթացքում գործարարների շրջանում տեղեկատվության տարածում:

6) «ՓՄՁ լրատու» հեռուստահաղորդման միջոցով հ2 հեռուստաընկերության եթերով տեղեկատվության տարածում:

Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական)

4

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ)

1) Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման առավելությունների մասին պաշտոնական ինտերնետային կայքի, մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով իրազեկման աշխատանքների ապահովում:

2) Մինչև 58,3 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողներին հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման վերաբերյալ դասընթացների կազմակերպում:

3) Մինչև 58,3 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողների կողմից էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման առավելությունների վերաբերյալ տեղեկատվական և ուսումնական նյութերի տպագրում:

4) Մինչև 58,3 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողներին էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում:

Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական)

5

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (համաձայնությամբ)

1) Էլեկտրոնային ստորագրության ձեռքբերման ընթացակարգերի վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտներին իրազեկման աշխատանքների իրականացման միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:

2) Էլեկտրոնային ստորագրության ձեռքբերման ընթացակարգերի վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտների իրազեկմանն ուղղված լայնածավալ աշխատանքների իրականացում:

Մինչև հոկտեմբերի 1-ին տասնօրյակ

 

 

 

Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական)

6

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործարարության աջակցման գրասենյակ(համաձայնությամբ)

1) Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման առավելությունների մասին էլեկտրոնային փոստի և կլոր սեղան հանդիպումների միջոցով շահառու և գործընկեր գործարար միավորումներին իրազեկում:

Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական)

7

Հաշվապահական կենտրոն(համաձայնությամբ)

1) Տեղեկատվության զետեղում Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների Ասոցիացիայի (ՀՀԱԱ) Հաշվապահական Կենտրոնի ինտերնետային կայքում:

2) Էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկատվության տրամադրում ՀՀԱԱ-ի 256 լիիրավ անդամներին(հաշվապահներ, աուդիտորներ) և 100-ից ավել անդամության թեկնածուներին:

3) Հաշվապահական կենտրոնի դահլիճում ՓՄՁ սուբյեկտների ներկայացուցիչների հետ հանդիպման կազմակերպում և տեղեկատվության ներկայացում:

4) Կենտրոնում գրանցված ՓՄՁ սուբյեկտներին էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկատվության տրամադրում:

5) Մարզերում կազմակերպվող անվճար դասընթացների ընթացքում մարզային ՓՄՁ սուբյեկտների ներկայացուցիչներին տեղեկատվության տրամադրում:

6) ՀՀԱԱ որակավորման ծրագրի շրջանակներում ընդգրկված մասնակիցներին համապատասխան տեղեկատվական նյութերի տրամադրում:

7) Հաշվապահական կենտրոնում ընդգրկված գործարար ծառայություններ մատուցող կազմակերպություններին համապատասխան տեղեկատվության տրամադրում:

8) ՀՀԱԱ Հաշվապահական Հաշվառում և Աուդիտ պարբերականում տեղեկատվական նյութերի զետեղում:

Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան