ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
20 մայիսի 2020 թ. |
N 637-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԷՍ ԷՅՉ ԹԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՏՄՏԶ N 00034 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 15-ի N 04/7 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1.Փոփոխել «ԷՍ ԷՅՉ ԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության իրականացման ՏՄՏԶ N 00034 լիցենզիայի գործունեության վայրը:
2.«ԷՍ ԷՅՉ ԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության իրականացման ՏՄՏԶ N 00034 լիցենզիան վերաձևակերպել՝ «Արշակունյաց պողոտա 127/21» բառերը փոխարինել «Մալաթիա-Սեբաստիա, Սեբաստիայի փողոց 3/3 արտադրական բազա » բառերով:
Ս. Պապիկյան |