Գլխավոր տեղեկություն
Համար
N 358-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.12.16/30(666) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ընդունման ամսաթիվ
29.10.2019
Ստորագրող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2019

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

29 հոկտեմբերի 2019 թ. 

ք. Երևան

N 358-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9֊րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշման հավելվածի 18-րդ կետով, ինչպես նաև վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 745-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորող» հանձնաժողովի 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 8 եզրակացությունը՝ շրջակա միջավայրի նախարարության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել.

1) Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա (այսուհետ Լիցենզիա),

2) Լիցենզիայի ներդիր «Բանեցված սնդիկային լամպերի, բանեցված կապարե կուտակիչների, ասբեստ պարունակող նյութերի, սև և գունավոր մետաղների ջարդոնի, բանեցված յուղերի, յուղերով աղտոտված հողերի (խճի), յուղոտված լաթերի, բանեցված յուղեր պարունակող սարքավորումների» վտանգավոր թափոնների պահում գործունեության տեսակի համար։

 

Նախարար

Է. Գրիգորյան