ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
8 հոկտեմբերի 2019 թ. |
N 2874-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 04-Ի ԹԻՎ 2790-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 04-ի ««Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» Բարեգործական ՀԿ-ին Առողջապահության նախարարության կողմից 2018 թվականի փետրվարի 12-ին տրամադրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-ԲՕ-002369 լիցենզիայի արտահիվանդանոցային` ֆիզիոթերապևտիկ (բարոթերապևտիկ, էլեկտրաբուժում, լուսաբուժում) տեսակի գործունեությունը կասեցնելու մասին» թիվ 2790-Ա հրամանում «արտահիվանդանոցային» բառը փոխարինել «հիվանդանոցային» բառով:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» Բարեգործական ՀԿ-ին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանին:
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ |