Գլխավոր տեղեկություն
Համար
N 53-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.13/90(1543).1 Հոդ.275.28
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.11.2019
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

   

8 նոյեմբերի 2019 թ.

 N 53-Ն

        

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ԴԻՍԹՐԵՍ ՀԱՄԱԽՏԱՆԻՇՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել` «Սուր շնչառական դիսթրես համախտանիշով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

   Ա. Թորոսյան 
    

 

Հավելված

Առողջապահության նախարարի

8 նոյեմբերի 2019 թ. N 53-Ն հրամանի

 

ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ԴԻՍԹՐԵՍ ՀԱՄԱԽՏԱՆԻՇՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ընդհանուր դրույթներ

 

Մեծահասակների սուր շնչառական դիսթրես համախտանիշը (ՄՇԴՀ) կյանքին անմիջական վտանգ սպառնացող վիճակ է, որն առաջանում է, երբ թոքային կամ արտաթոքային վնասվածքի պատճառով արտազատվող բորբոքային միջնորդանյութերը խթանում են նեյտրոֆիլների կուտակումը թոքերի արյան միկրոշրջանառության հունում և հանգեցնում այտուցի: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում (ԻԹԲ), թոքերի արհեստական օդափոխության (ԹԱՕ) պայմաններում գտնվող պացիենտների 16.1%-ի մոտ զարգանում է ՄՇԴՀ: Այն դրսևորվում է սուր հարաճող դիսպնոեով, տախիպնոեով, հիպօքսեմիայով (թերթթվածնարյունություն) և առանց արհեստական շնչառության օգնության գրեթե միշտ հանգեցնում է մահվան: Մահացության ռիսկի գործոններն են՝ տարիքը, հարաճուն բազմաօրգանային անբավարարությունը, թոքային և արտաթոքային ուղեկցող հիվանդությունների առկայությունը, APACHE II սանդղակի բարձր արժեքները, ացիդոզը և այլն: Ներհիվանդանոցային մահացությունը տատանվում է 34-ից մինչև 55%: ՄՇԴՀ-ն պետք է տարբերակել քրոնիկական սրտային անբավարարությունից, որը դրսևորվում է հեղուկի գերծանրաբեռնվածությամբ, և նաև թոքաբորբից: Այս ախտաբանության բուժումը կրում է աջակցող բնույթ և ներառում է ԹԱՕ, հակամանրէային թերապիա (ՀՄԹ), ինֆուզիոն թերապիա, սթրեսային խոցերի և թրոմբոէմբոլիաների կանխարգելում, բուժական սնուցման ապահովում և առաջնային պատճառի բուժում: ՄՇԴՀ տարած պացիենտների ճնշող մեծամասնության շրջանում, դուրս գրվելուց հետո, դիտվում է թոքային ֆունկցիայի տարբեր աստիճանի անբավարարություն (80%), ֆիզիկական ակտիվության էական նվազում (38%), ճանաչողական խանգարումներ (30-55%) և 1 տարվա ընթացքում մահացության բարձր մակարդակ:

Սույն գործելակարգի պացիենտի մոդելն են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկներում և ԻԹԲ-ում գտնվող տարբեր ծագումնաբանությամբ և ծանրության աստիճանի ՄՇԴՀ-ով պացիենտները (Աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1

 

Մեծահասակների սուր շնչառական դիսթրես համախտանիշով պացիենտի մոդել

Մոդելի պարտադիր բաղադրիչ

Բաղադրիչի նկարագրությունը

Նոզոլոգիական ձևը

Շնչառական խանգարումների համախտանիշ (դիսթրես) մեծահասակների մոտ

Տարիքային կարգավիճակ

Մեծահասակներ

Հիվանդության աստիճանը

Ցանկացած

Հիվանդության փուլը

Ցանկացած

Բարդությունները

Անկախ բարդություններից

Կոդը ըստ ՀՄԴ-10

J 80

Բուժօգնության ցուցաբերման պայմանները

Հիվանդանոցային

Հապավումներ

ԻԹԲ - ինտենսիվ թերապիայի բաժանմունք

ՀՄԹ - հակամանրէային թերապիա

ՀՇ - համակարգչային շերտագրություն

ՄՇԴՀ - մեծահասակների շնչառական դիսթրես համախտանիշ

ԹԱՕ - թոքերի արհեստական օդափոխություն

CPAP (Continuous Positive Airway Pressure)՝ մշտական դրական ճնշում շնչուղիներում FIO2` թթվածնի խտությունը ներշնչվող օդում

PaO2 - թթվածնի մասնական ճնշումը զարկերակային արյան մեջ

PaCO2 - ածխաթթու գազի մասնական ճնշումը զարկերակային արյան մեջ

PEEP (Positive End-expiratory Pressure) - դրական ճնշում արտաշնչման վերջում

Vt (Volume tidal) - շնչառական ծավալ

Pplato (Pressure Plateau) - պլատո ճնշում

 

Սահմանումներ

Համաձայն 2012 թ. ընդունված Եվրոպայի ինտենսիվ թերապիայի միության (ESICM), Ամերիկայի թոքային միության (ATS) և Ինտենսիվ թերապիայի ամերիկյան միության (SCCM) համաձայնեցված ձևակերպման (Բեռլինյան սահմանում), ՄՇԴՀ-ի ախտորոշման համար անհրաժեշտ է հետևյալ ցուցանիշների առկայությունը.

- Սկիզբը՝ կասկածվող հիվանդության/վնասվածքի կամ նոր առաջացած թոքային խնդրի, կամ վերջինիս սրացումից մեկ շաբաթվա ընթացքում:

- Թոքերի ռենտգենագրության կամ համակարգչային շերտագրության (ՀՇ) տվյալներով երկկողմանի ինֆիլտրատներ, որոնք լիովին չեն բացատրվում արտաքիրտների, թոքի կոլապսի կամ հանգույցների առկայությամբ:

- Հիդրոստատիկ այտուցի բացակայություն, որը հարկավոր է հաստատել, օրինակ, էխոսրտագրությամբ:

- Օքսիգենացիայի (թթվածնացման) խանգարումներ.

Թեթև՝ 200 մմ ս.ս. < PaO2/FIO2 ≤ 300 մմ ս.ս., երբ PEEP կամ CPAP ≥ 5 H2O

Միջին՝ 100 մմ ս.ս. < PaO2/FIO2 ≤ 200 մմ ս.ս., երբ PEEP ≥ 5 H2O

Ծանր՝ PaO2/FIO2 ≤ 100 մմ ս.ս., երբ PEEP ≥ 5 H2O

 

1. ԹԱՕ-ի ցուցումներ

1.1 Ցանկացած ծանրության ՄՇԴՀ-ով պացիենտները պետք է դիտարկվեն որպես ԹԱՕ-ի անցման բարձր ռիսկի խումբ:

1.2 ԹԱՕ-ի մեկնարկի ցուցումները սկզբունքորեն չեն տարբերվում շնչառական անբավարարություն առաջացնող այլ հիվանդությունների ցուցումներից՝ հիպօքսեմիայի աստիճան, շնչառական համակարգի գերաշխատանք կամ շնչուղիների անցանելիության ապահովման անհնարինություն:

1.3 Հարկավոր է ապահովել համապատասխան նախաօքսիգենացիա:

1.4 Ապահովել գլխատակի բարձր դիրք՝ ≥ 300 (հեմոդինամիկ խիստ անկայունության բացակայության պարագայում):

1.5 Նախընտրելի է կատարել արագ ինդուկցիա:

 

2. ԹԱՕ-ի անցկացման առանձնահատկություններ

2.1 Կարելի է կիրառել ծավալով կամ ճնշման կառավարումով օդափոխության ցանկացած ռեժիմ, որը ապահովում է օքսիգենացիայի և շնչուղիների ճնշման թիրախային մակարդակները:

2.2 Կիրառել ցածր շնչառական ծավալ (Vt)՝ 6-8 մլ/կգ:

2.3 Ապահովել պլատո ճնշումը (Pplato)՝ ≤ 30 սմ H2O:

2.4 Կիրառել բարձր դրական ճնշում արտաշնչման վերջում (PEEP)` ≥8 սմ H2O:

2.5 Ներշնչման օդում թթվածնի խտության (FIO2) և PEEP-ի միջև հարաբերությունները կարգավորել համաձայն Աղյուսակ 2-ի:

 

Աղյուսակ 2

 

FIO2-ի և PEEP-ի խորհուրդ տրվող մակարդակները ՄՇԴՀ-ով պացիենտների շրջանում

FiO2

0.3

0.3

0.3

0.3

0.3

0.4

0.4

0.5

0.5

0.5-0.8

0.8

0.9

1.0

1.0

PEEP

5

8

10

12

14

14

16

16

18

20

22

22

22

24

2.6 Ապահովել ինսպիրատոր/էքսպիրատոր փուլերի հարաբերությունը՝ 1:1 կամ 1:3:

2.7 Հիմք ընդունել թույլատրելի հիպերկապնիայի մարտավարությունը՝ PaCO2 ≥ 40 mmHg:

2.8 Նվազագույնի հասցնել սեդատիվ դեղորայքի ինչպես կոտորակային, այնպես էլ շարունակական ներմուծումը: Դեղորայքի ներմուծումը պետք է իրականացնել ըստ հստակ կլինիկական թիրախային ցուցանիշների:

2.9 Մինչ սեդատիվ դեղորայքի ներմուծումը՝ քննարկել ցավազրկող դեղորայքի անհրաժեշտությունը:

2.10 Կիրառել ԹԱՕ-ի պայմաններից դուրս բերման ընթացակարգ և իրականացնել կանոնավոր ինքնուրույն շնչառության անցման փորձեր, որոնց ժամանակ գնահատել պացիենտի շնչառական ֆունկցիայի վերականգնման աստիճանը:

2.11 ԹԱՕ-ի ավարտի ցուցանիշներն են.

2.11.1 գիտակցությունը պարզ է և պացիենտը համագործակցում է

2.11.2 շնչառական օգնության մեկնարկի պատճառ հանդիսացող խնդրի լուծում/վերացում

2.11.3 կայուն հեմոդինամիկա՝ առանց անոթասեղմիչ օժանդակման

2.11.4 շնչառական համակարգի գերաշխատանքի բացակայություն՝ ՇՀ ≤ 25/ր, չկա հաճախասրտություն (պուլսը ≤ 120% բազային մակարդակի), օժանդակ մկանների ակտիվ ներգրավում

2.11.5 առկա է բավարար ինքնուրույն շնչառական ծավալ՝ Vt ≥ 4 մլ/կգ (մարմնի իդեալ զանգվածի)

2.11.6 PEEP < 8 սմ Н2О

2.11.7 SpO2 ≥ 90

2.11.8 pH ≥ 7.3։

 

3. ԹԱՕ-ի պայմաններում ռեֆրակտեր/կայուն հիպօքսեմիայի կառավարում

3.1 Ծանր ՄՇԴՀ-ով և կայուն հիպօքսեմիայով (PaO2/FiO2 < 100 մմ ս.ս.) պացիենտների շրջանում կիրառել կոլապսի ենթարկված ալվեոլների հարկադրական ներգրավման հնարքը (recruitment maneuver):

3.2 Սեպսիսով պայմանավորված ծանր ՄՇԴՀ-ով և PaO2/FiO2 < 100 մմ ս.ս. պացիենտների շրջանում, համապատասխան փորձ ունեցող անձնակազմի առկայությամբ բաժանմունքներում, կիրառել «որովայնի վրա դիրքը»:

3.3 Ծանր ՄՇԴՀ-ով և PaO2/FiO2 ≤ 150 մմ ս.ս. պացիենտների շրջանում կիրառել նյարդամկանային ռելաքսանտների կարճատև (≤ 48 ժամ տևողությամբ) սխեմաներ:

 

4. Ինֆուզիոն թերապիա

4.1 Հյուսվածքային հիպոպերֆուզիայի նշաններ չունեցող պացիենտների շրջանում հարկավոր է կիրառել ինֆուզիոն թերապիայի պահպանողական մարտավարություն:

4.2 Խուսափել հիդրոքսիէթիլօսլայի և դեքստրանների ներմուծումներից: Կոլլոդիների կարիքի դեպքում կիրառել ալբումինի 20% լուծույթներ:

 

5. Հակամանրէային թերապիա

5.1 ՀՄԹ-ն պետք է հիմնվի մանրէաբանական տվյալների, հիմնական հիվանդության առանձնահատկությունների և պացիենտի բնութագրի վրա:

5.2 Հակաբիոտիկների որևէ խմբի նախապատվություններ գոյություն չունեն:

5.3 ՀՄԹ-ի միջին տևողությունը՝ 7 օր:

 

6. Այլ բուժական միջամտություններ

6.1 Խիստ հակացուցումների բացակայության դեպքում բոլոր ՄՇԴՀ-ով պացիենտները պետք է ստանան ցածր մոլեկուլային հեպարին (40 մգ Էնոքսիպարին կամ 5000 Մ Դալտեպարին օրական, ենթամաշկային) կամ ցածր դեղաչափերով, ոչ ֆրակցիոն հեպարին (5000 Մ երկու անգամ օրական, ենթամաշկային):

6.2 Դեղորայքային թրոմբականխարգելման հակացուցումների պարագայում կիրառել ստորին վերջույթների ճնշող տրիկոտաժ կամ ընդմիջվող պնևմատիկ ճնշման միջոցներ:

6.3 Սթրես-խոցերի կանխարգելման համար կիրառել օմեպրազոլ կամ պանտոպրազոլ:

6.4 Ասպիրացիայի կանխարգելման համար կիրառել գլխատակի մշտական բարձր դիրք՝ ≥ 300:

6.5 Սնուցում՝ առաջիկա 3 օրերը 500-750 կկալ, հաջորդիվ՝ ըստ մարսողության:

6.6 Վաղ մոբիլիզացիա։

 

7. Մոնիտորինգ և թիրախային ցուցանիշներ

7.1 ՄՇԴՀ-ով և ԹԱՕ-ի պայմաններում գտնվող պացիենտները միջին և ավագ բուժանձնակազմի շարունակական վերահսկման կարիք ունեն:

7.2 Բացի ընդհանուր բնույթի ցուցանիշներից, ՄՇԴՀ-ով պացիենտների շրջանում հարկավոր է վերահսկել՝ շնչուղիների ճնշումը, ներշնչափողային խողովակի բալոնի ճնշումը, սինխրոնիզացիան ԹԱՕ սարքի հետ համաչափությունը, ներշնչափողային խողովակի անցանելիությունը, ԹԱՕ-ի սարքի ցուցանիշները:

7.3 Մոնիտորինգի թիրախային ցուցանիշներն են. SatO2՝ ≥ 95%; շնչառության հաճախականությունը՝ ≤35/ր; pH՝ 7.3-7.45; արյան լակտատը՝ ≤ 1.5 մմոլ/լ; Pplato՝ ≤30 սմ H2O:

 

8. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր

8.1. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ

 

Հիմնական ցանկ

 

Աղյուսակ 3

Ծածկագիր

Անվանում

Տրամա-դրման հաճախա-կանություն

Միջին քանակ

Ստորաբաժանում

Մասնագետ

Կատարման ժամկետներ

 

Արյան ընդհանուր հետազոտություն լեյկոֆորմուլայով

1

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Արյան մեջ գլյուկոզի մակարդակի
որոշում

1

7

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Արյան մեջ
լակտատի մակարդակի
որոշում

1

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Արյան մեջ ալբումինի
մակարդակի
որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

ԱՍՏ/ԱԼՏ

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Արյան մեջ բիլիռուբինի
մակարդակի
որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Արյան մեջ միզանյութի
մակարդակի
որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Արյան մեջ կրեատինինի
մակարդակի
որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Արյան մեջ էլեկտրոլիտների
(Na, K, Cl)
մակարդակի
որոշում

1

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Ակտիվացված մասնակի թրոմբապլաստինի ժամանակի
որոշում

1

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Արյան մեջ ֆիբրինոգենի
մակարդակի
որոշում

1

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Պրոտրոմբինային ժամանակի
որոշում

1

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Միջազգային բնականոնացված հարաբերակցության
որոշում

1

3

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Արյան մեջ պրոկալցիտոնինի
մակարդակի
որոշում

1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/Բժիշկ

1-7 օրեր

 

Արյան գազերի և թթվահիմնային հավասարա-կշռության որոշում

1

10

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Մանրէաբանական ցանքսեր (խորխ, արյուն, մեզ)

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն

1

2

Ճառագայթա-բանական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան
/տեխնիկ

1-7 օրերը

 

Բազմաօրգանային ՀՇ հետազոտություն

1

1

Ճառագայթա-բանական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթա-բան/տեխնիկ

1-7 օրեր

 

Որովայնի և փոքր կոնքի ԳՁՀ

1

2

Ճառագայթա-բանական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթա-բան/տեխնիկ

1-7 օրեր

 

Ուլտրաձայնային սրտագրություն

1

3

Ճառագայթա-բանական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթա-բան/տեխնիկ

1-3 օրեր

 

Զարկերակային ճնշման չափում

1

144

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր

1-3 օրեր

 

Սրտի կծկումների հաճախականու-թյան չափում

1

144

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր

1-3 օրեր

 

Պուլսօքսիմետրիա

1

144

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր

1-7 օրերը

 

Ծայրամասային երակային
կաթետերի տեղադրում

1

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր

1-7 օրերը

 

Միզապարկի կաթետերիզացիա

1

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ

1-7 օրերը

 

Շնչափողի ինտուբացիա

1

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ

1-7 օրերը

 

Շնչափողի սանացիա

1

14

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ

1-7 օրերը

 

Բրոնխոսկոպիա

1

2

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ/
էնդոսկոպիստ

1-7 օրերը

 

Կենտրոնական երակային
կաթետերի տեղադրում

1

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ

1-7 օրերը

 

Ինտենսիվ թերապևտի խորհրդատվություն

1

21

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ

1-7 օրերը

 

Նեղ մասնագետի խորհրդատվություն

1

2

Այլ բաժանմունքներ

Ցանկացած նեղ մասնագետ

1-7 օրերը

8.2. Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ

 

Լրացուցիչ ցանկ

 

Աղյուսակ 4

 

Ծածկագիր

Անվանում

Տրամա-դրման հաճախա-կանություն

Միջին քանակ

Ստորաբաժանում

Մասնագետ

Կատարման ժամկետներ

 

Ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություն

0.1

1

Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան
/տեխնիկ

1-7 օրերը

 

Արյան մեջ էլեկտրոլիտների
(Mg, Ca) մակարդակի
որոշում

0.2

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրերը

 

Արյան մեջ
C-ռեակտիվ սպիտակուցի
մակարդակի
որոշում

0.2

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրերը

 

Հերպես վիրուս-1/2 IgG հակամարմինների (HSV-1 IgG) որակական հետազոտություն

0.1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրերը

 

Թոքերի արհեստական օդափոխություն

0.8

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ

1-7 օրերը

 

Պլևրալ խոռոչի պունկցիա

0.1

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Թոքային վիրաբույժ

1-7 օրերը

 

Պլևրալ խոռոչի դրենավորում

0.1

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Թոքային վիրաբույժ

1-7 օրերը

 

Վերքերի վիրակապություններ

0.1

3

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Վիրաբույժ

1-7 օրերը

 

Զարկերակային կաթետերի տեղադրում

0.1

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ

1-7 օրերը

9. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր

9.1. Դեղորայքային բուժման պահանջներ

 

Հիմնական ցանկ

 

Աղյուսակ 5

 

ԴԹԽ

ԱԹՔԴ

ՄՈԱ

Նշանակման հաճախա-կանություն

ԿՈԴ

ՀԿԴ

Մասնագետ

Կատարման
ժամկետներ

Հակաբիոտիկներ՝ կարբապենեմ

J01DH02

Մերոպենեմ

1

1.5 գ

10.5 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝ կարբապենեմ

J01DH51

Իմիպենեմ/
ցիլաստատին

1

2.0 գ

14.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝
Պենիցիլին

J01CR05

Պիպերացիլին
/տազոբակտամ

1

18.0 գ

126.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝
ցեֆալոսպորին

J01DE01

Ցեֆեպիմ

1

4.0 գ

28.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Հակամակարդիչներ՝
հեպարին

B01AB06

Ֆրաքսիպարին

1

0.3 մլ

0.9 մլ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Էլեկտրոլիտների լուծույթներ

B05CB01

0.9% NaCL

1

2.0 լ

14.0 լ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Էլեկտրոլիտների լուծույթներ

B05BB01

Ռինգերի լուծույթ

1

2.0 լ

14.0 լ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Էլեկտրոլիտների
 լուծույթներ

B05BB01

Հավասարակշռված ջրաաղային լուծույթ

1

2.0 լ

14.0 լ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Բժշկական գազեր

V03AN01

Թթվածին

1

5.76 լ

40.32 լ

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույր

1-7 օր

9.2. Դեղորայքային բուժման պահանջներ

 

Լրացուցիչ ցանկ

Աղյուսակ 6

 

ԴԹԽ

ԱԹՔ

ՄՈԱ

Նշանակման հաճախա-կանություն

ԿՈԴ

ՀԿԴ

Մասնագետ

Կատարման
ժամկետներ

Հակաբիոտիկներ՝ ցեֆալոսպորին

J01DD01

Ցեֆոտաքսիմ

0.1

8.0 գ

56.0 Գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝ ցեֆալոսպորին

J01DD04

Ցեֆտրիաքսոն

0.1

4.0 գ

28.0 Գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝ ցեֆալոսպորին

J01DD02

Ցեֆտազիդիմ

0.1

6.0 գ

42.0 Գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝ ֆթորխինոլոն

J01MA14

Մոքսիֆլոքսացին

0.1

0.4 գ

2.8 Գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝ ֆթորխինոլոն

J01MA12

Լևոֆլոքսացին

0.1

0.5 գ

3.5 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝ ամինոգլիկոզիդ

J01GB03

Գենտամիցին

0.1

0.24 գ

1.68 Գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝ ամինոգլիկոզիդ

J01GB06

Ամիկացին

0.25

1.0 գ

7.0 Գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝
գլիկոպեպտիդ

J01XA01

Վանկոմիցին

0.25

1.0 գ

7.0 Գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Հակաբիոտիկներ՝
իմիդազոլի ածանցյալ

J01XD01

Մետրոնիդազոլ

0.25

1.5 գ

10.5 Գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Համակարգային օգտագործման հակասնկայիններ

J02AC01

Ֆլյուկոնազոլ

0.25

0.4 գ

2.8 Գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Ուղղակի ազդեցության հակավիրուսային դեղեր

J05AB01

Ացիկլովիր

0.25

0.5 գ

3.5 Գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Պլազմայի փոխարինման
միջոցներ

B05AA01

Ալբումինի
20% լուծույթ

0.5

200 մլ

600 Մլ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Ալֆա-ադրենոմիմետիկներ

C01CA03

Նորէպինեֆրին

0.25

2.0 մգ

6.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Կարդիոտոնիկներ

C01CA07

Դոբուտամին

0.25

1.8 մգ

3.6 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Ադրենոմիմետիկներ

C01CA04

Դոպամին

0.25

1.8 մգ

3.6 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Քնաբեր միջոցներ

N05CD08

Միդազոլամ

0.25

15.0 մգ

105.0 Մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Ալֆա-ադրենոմիմետիկներ

N05CM18

Դեքսմեդետոմիդին

0.25

400 մկգ

400 մկգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1 օր

Ընդհանուր անզգայացման ոչ ինհալացիոն միջոցներ

N01AX10

Պրոպոֆոլ

0.25

800 մգ

800 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1 օր

Ափիոնային անզգայացնող միջոցներ

N01AH01

Ֆենտանիլ

0.25

200 մկգ

1400 մկգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Ցավազրկող թմրեցուցիչ
միջոցներ

N02AA01

Մորֆին

0.25

10.0 մգ

30.0 Մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Ափիոնային անզգայացնող միջոցներ

N02AX02

Տրամադոլ

0.25

200 մգ

600 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Ցավազրկող ոչ թմրեցուցիչ
միջոցներ

N02BE01

Պարացետամոլ

0.5

1.5 գ

6.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Ցավազրկող ոչ թմրեցուցիչ
միջոցներ

N02BB02

Մետամիզոլ

0.5

1.0 գ

3.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ

M01AB05

Դիկլոֆենակ

0.25

75.0 մգ

150.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոց

M01AB15

Կետորոլակ

0.25

30.0 մգ

60.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Միոռելաքսանտներ

M03AC04

Ատրակուրիումի բեզիլատ

0.05

300 մգ

600 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

2 օր

Ալֆա- բետա ադրենոմիմետիկներ

C01CA24

Ադրենալին

0.05

9.0 մգ

9.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1 օր

Հակաառիթմիկ միջոցներ

C01BD01

Ամիոդարոն

0.05

600 Մգ

600 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1 օր

Մ-խոլինո
արգելակիչներ

S01FA01

Ատրոպին

0.1

10.0 մգ

30.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1 օր

Կորտիկոստերոիդներ

C05AA09

Դեքսամետազոն

0.05

16.0 մգ

48.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1 օր

Տեղային անզգայացնողներ,
հակաառիթմիկներ

C01BB01

Լիդոկաին

0.1

240.0 մգ

240.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1 օր

Հակաացիդեմիկ միջոցներ

B05CB04

Նատրիումի բիկարբոնատ

0.1

2.0 գ

2.0 գ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1 օր

Պրոտոնային պոմպի արգելակիչներ

A02BC01

Օմեպրազոլ

0.5

20.0 մգ

140.0 Մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Պրոտոնային պոմպի արգելակիչներ

A02BC02

Պանտոպրազոլ

0.2

40.0 մգ

280.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

Դոֆամինային ընկալիչների կենտրոնական արգելակիչներ

A03FA01

Մետոկլոպրամիդ

0.1

40.0 մգ

40.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

   

Էնտերալ սնուցում

0.2

750 կկալ/օրը

5250 կկալ/օրը

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/
բուժքույր

1-7 օր

10. Պահանջներ աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման նկատմամբ

Սույն գործելակարգի համաձայն տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:

 

11. Պահանջներ սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ

Սույն գործելակարգի համաձայն, ցածր կալորիականությամբ (500-750 կկալ/օրը) էնտերալ սնուցումն ընտրության առաջին տարբերակն է: Վերջինիս անհնարինության պարագայում (օրինակ, ստամոքս-աղիքային ուղու անանցանելիության նշաններ) հարկավոր է քննարկել պարէնտերալ սնուցման տարբերակները:

 

12. Պացիենտի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները գործելակարգը կատարելիս և պացիենտին, ինչպես նաև ընտանիքի անդամներին լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

Հարկավոր է պացիենտի և/կամ նրա ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել ՄՇԴՀ-ի համալիր բուժման խնդիրները և հավանական ելքերը հնարավորինս շուտ և ոչ ուշ, քան ախտորոշմանը հաջորդող 72 ժամերի ընթացքում:

 

13. Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերը

 

Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ

Աղյուսակ 7

 

Ելքի անվանում

Ելքի զարգացման հաճախականություն

Ելքին հասնելու մոտավոր ժամկետ

Բժշկական օգնության ցուցաբերման հաջորդականություն

Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի մասնակի վերականգնմամբ

35%

12 ամիս

Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/
գործելակարգին

Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի ամբողջական կորստով

5%

3 ամիս

Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/
գործելակարգին

Բժշկահարույց բարդությունների զարգացում

5%

Ցանկացած փուլում

Անցում համապատասխան ախտաբանության բուժման ուղեցույցին/
գործելակարգին

Մահացու ելք

Մինչև 55 %

Ներհիվանդանո-ցային փուլում

 

Գործելակարգի մշակման հիմքը

 

Սույն գործելակարգը մշակվել է Հայաստանի անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների միության անդամների կողմից հետևյալ արդի գրականության աղբյուրների և UptoDate տեղեկատվական շտեմարանի տվյալների հիման վրա:

 

1. Koh Y. Update in acute respiratory distress syndrome. Journal of Intensive Care. 2014; 2(1):2.doi:10.1186/2052-0492-2-2.

https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4267604/

2. Fanelli V, Vlachou A, Ghannadian S, et al. Acute respiratory distress syndrome: new definition, current and future therapeutic options. J Thorac Dis. 2013;5(3):326–334. doi:10.3978/j.issn.2072-1439.2013.04.05.

https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3698298/

3. Ranieri VM, Rubenfeld GD, Thompson BT, et al. Acute respiratory distress syndrome: the Berlin Definition. ARDS Definition Task Force. JAMA. 2012; 307(23):2526-33. doi:10.1001/jama.2012.5669. 

http://jamanetwork.com/journals/jama/article-abstract/1160659

4. Papazian L, Forel JM, Gacouin A, et al. ACURASYS Study Investigators. Neuromuscular blockers in early acute respiratory distress syndrome. N Engl J Med 2010;363:1107-16. doi:10.1056/NEJMoa1005372. 

http://www.nejm.org/doi/full/10.1056/NEJMoa1005372#t=articleTop

5. Guerin C, Reignier J, Richard JC, et al. Prone positioning in severe acute respiratory distress syndrome. N Engl J Med. 2013;368:2159-2168. doi:10.1056/NEJMoa1214103.

http://www.nejm.org/doi/full/10.1056/NEJMoa1214103#t=articleTop

6. Rhodes A., Evans L.E., Alhazzani W. et al. Surviving Sepsis Campaign: International Guidelines for Management of Sepsis and Septic Shock: 2016. Intensive Care Med 2017;43(3):304-377. doi:10.1007/s00134-017-4683-6.

http://link.springer.com/article/10.1007%2Fs00134-017-4683-6