ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 դեկտեմբերի 2019 թ. |
N 12-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի «Հայտարարված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակումը կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ իրականացնելու, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում, երգի և պարի համույթում, գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում արդի տեխնոլոգիաների խմբում, տեխնոլոգիական (գիտական) վաշտում, մարզական վաշտում, «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրության կարգերը սահմանելու, ինչպես նաև վիճակահանության և ընտրության մրցութային հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 8-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) հրամանի վերնագրում, 1-ին կետի 6-րդ ենթակետում, 2-րդ կետի 5-րդ ենթակետում, 6-րդ հավելվածի վերնագրում և ամբողջ տեքստում «տեխնոլոգիաների» բառից հետո լրացնել «մշակումների» բառը.
2) հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետում՝
ա. «ա», «բ» և «գ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի նախագահ).
բ. գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչությունից՝ երեք ներկայացուցիչ.
գ. զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչությունից՝ մեկ ներկայացուցիչ.».
3) հրամանի 2-րդ կետի 2-րդ ենթակետում՝
ա. «գ» և «դ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչությունից՝ մեկ ներկայացուցիչ.
«դ. զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչությունից՝ մեկ ներկայացուցիչ.».
բ. լրացնել «ե» պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«ե. զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունից՝ մեկ ներկայացուցիչ.».
4) հրամանի 2-րդ կետի 3-րդ ենթակետում՝
ա. «ա» պարբերությունում «բաժնի» բառը փոխարինել «ծառայության» բառով.
բ. «դ» պարբերությունում «մշակույթի» բառը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.
5) հրամանի 2-րդ կետի 4-րդ ենթակետում՝
ա. «ա» պարբերությունում «բաժնի» բառը փոխարինել «ծառայության» բառով.
բ. «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչությունից՝ մեկ ներկայացուցիչ.».
գ. «դ» պարբերությունում «մշակույթի» բառը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.
6) հրամանի 2-րդ կետի 5-րդ ենթակետում՝
ա. «ա» պարբերությունում «ավտոմատ կառավարման համակարգերի բաժնի պետ» բառերը փոխարինել «պետի տեղակալ» բառերով.
բ. «բ» պարբերությունում «ԱԿՀ բաժնից՝ մեկ ներկայացուցիչ» բառերը փոխարինել «ավտոմատ կառավարման համակարգերի բաժնի պետ» բառերով.
գ. «գ» և «դ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչությունից՝ մեկ ներկայացուցիչ.
դ. գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչությունից՝ երկու ներկայացուցիչ.».
դ. «զ» պարբերությունում «երեք» բառը փոխարինել «երկու» բառով.
ե. «ը» պարբերությունում «ը» տառը փոխարինել «է» տառով, իսկ «հինգ» բառը փոխարինել «երեք» բառով.
7) հրամանի 2-րդ կետի 6-րդ ենթակետում՝
ա. «ա», «բ» և «գ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ).
բ. գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչությունից՝ մեկ ներկայացուցիչ.
գ. գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչությունից՝ մեկ ներկայացուցիչ.».
բ. «ե» պարբերությունում «գիտության և կրթության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.
գ. լրացնել «թ» պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«թ. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից՝ մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ).».
8) հրամանի 2-րդ կետի 7-րդ ենթակետում՝
ա. «ա» պարբերությունում «ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի պետ» բառերը փոխարինել «պատրաստության գլխավոր վարչության պետի տեղակալ» բառերով.
բ. «բ» պարբերությունում «ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնից» բառերը փոխարինել «պատրաստության գլխավոր վարչությունից» բառերով.
գ. «գ» պարբերությունում «սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում պետական լիազոր մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝» բառերով.
9) հրամանի 2-րդ կետի 8-րդ ենթակետի «բ» պարբերությունում «կապերի» բառից հետո լրացնել «գլխավոր» բառը.
10) հրամանի 4-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչությունից՝ մեկ ներկայացուցիչ.».
11) հրամանի 5-րդ կետում «ՀՀ զինվորական կոմիսարին» բառերը փոխարինել «Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին» բառերով, իսկ «տարածքային զինվորական կոմիսարիատների» բառերը փոխարինել «զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների» բառերով.
12) հրամանի 1-ին հավելվածում՝
ա. 1-ին կետում «տարածքային զինվորական կոմիսարիատները» բառերը փոխարինել «Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները» բառերով.
բ. 2-րդ կետի առաջին նախադասությունում «և 7-րդ» բառերը փոխարինել «7-րդ, 8-րդ և 9-րդ» բառերով, իսկ 4-րդ ենթակետում «ամիսը» բառից հետո լրացնել «կամ զորակոչված զինծառայողը բավարարում է եղբոր ծառայության վայրի զորամասում ծառայություն անցնելու համար անհրաժեշտ պայմանները» բառերը.
գ. 6-րդ կետում «առանձին արձանագրությամբ ակտավորվում են`» բառերը փոխարինել «արձանագրվում են» բառերով.
13) հրամանի 2-րդ հավելվածում՝
ա. 1-ին կետի առաջին նախադասությունում «զինվորական կոմիսարիատները» բառերը փոխարինել «Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատ» բառերը փոխարինել «Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն» բառերով.
բ. 1-ին կետի երկրորդ նախադասությունում «կադրերի և ռազմական կրթության վարչության» բառերը փոխարինել «Պաշտպանության նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության (այսուհետ՝ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչություն)» բառերով.
գ. 4-րդ կետում «կադրերի և ռազմական կրթության վարչության» բառերը փոխարինել «կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության» բառերով.
դ. 8-րդ կետում «պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչություն» բառերը փոխարինել «կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչություն» բառերով.
14) հրամանի 3-րդ հավելվածում՝
ա. լրացնել 1.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրություն անցկացվում է պատվո պահակային վաշտում համալրման ենթակա թափուր հաստիքների առկայության դեպքում:».
բ. 2-րդ կետի առաջին նախադասությունում «լրատվամիջոցներով» բառից հետո լրացնել «, որի հիման վրա դիտումներին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են դիտումների անցկացման օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում դիմել Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ» բառերը.
գ. 2-րդ կետի երկրորդ նախադասությունում «Տարածքային զինկոմիսարիատներն» բառերը փոխարինել «Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներն» բառերով, իսկ «անվանացուցակները» բառից հետո լրացնել «՝ սույն կարգի 5-րդ կետում նախատեսված տեղեկատվությամբ հանդերձ,» բառերը.
դ. 2-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կետի համաձայն հաշվառված զորակոչիկների առողջական վիճակի հետազոտումը և փորձաքննությունն իրականացվում է առաջնահերթ:».
ե. 4-րդ կետը լրացնել 3-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3) հայտարարված զորակոչի շրջանակներում Պաշտպանության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի N 8-Ն հրամանով սահմանված այլ մրցույթի մասնակցելու համար դիմած զորակոչիկները:».
զ. 7-րդ կետում «զորամասում» բառից հետո լրացնել «՝ հայտարարված զորակոչի շրջանակներում զորակոչային համալրումը սկսելու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում» բառերը.
է. 10-րդ կետում «կազմզորահավաքային» բառը փոխարինել «անձնակազմի կառավարման գլխավոր» բառերով.
15) հրամանի 4-րդ հավելվածում՝
ա. լրացնել 1.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Զինված ուժերի երգի և պարի համույթում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրություն անցկացվում է երգի և պարի համույթում համալրման ենթակա թափուր հաստիքների առկայության դեպքում:».
բ. 2-րդ կետի առաջին նախադասությունում «լրատվամիջոցներով» բառից հետո լրացնել «, որի հիման վրա դիտումներին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են դիտումների անցկացման օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում դիմել Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ» բառերը.
գ. 2-րդ կետի երկրորդ նախադասությունում «Տարածքային զինկոմիսարիատներն» բառերը փոխարինել «Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներն» բառերով.
դ. 2-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կետի համաձայն հաշվառված զորակոչիկների առողջական վիճակի հետազոտումը և փորձաքննությունն իրականացվում է առաջնահերթ, որի արդյունքներով զորակոչիկի պիտանելիության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է սույն կետում նշված անվանացուցակների հետ միասին:».
ե. 3-րդ կետը լրացնել 3-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3) հայտարարված զորակոչի շրջանակներում Պաշտպանության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի N 8-Ն հրամանով սահմանված այլ մրցույթի մասնակցելու համար դիմած զորակոչիկները:».
զ. 5-րդ կետում «հասցեում» բառից հետո լրացնել «՝ հայտարարված զորակոչի շրջանակներում զորակոչային համալրումը սկսելու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում» բառերը.
է. 7-րդ կետում «վարչական ապարատի ղեկավարի» բառերը փոխարինել «պետի» բառով.
ը. 11-րդ կետում «կազմզորահավաքային» բառը փոխարինել «անձնակազմի կառավարման գլխավոր» բառերով.
16) հրամանի 5-րդ հավելվածում՝
ա. լրացնել 1.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրություն անցկացվում է Գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում համալրման ենթակա թափուր հաստիքների առկայության դեպքում:».
բ. 2-րդ կետի երկրորդ նախադասությունում «լրատվամիջոցներով» բառից հետո լրացնել «, որի հիման վրա լսումներին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են լսումների անցկացման օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում դիմել Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ» բառերը.
գ. 2-րդ կետի երրորդ նախադասությունում «Տարածքային զինկոմիսարիատներն» բառերը փոխարինել «Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներն» բառերով.
դ. 2-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կետի համաձայն հաշվառված զորակոչիկների առողջական վիճակի հետազոտումը և փորձաքննությունն իրականացվում է առաջնահերթ, որի արդյունքներով զորակոչիկի պիտանելիության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է սույն կետում նշված անվանացուցակների հետ միասին:».
ե. 3-րդ կետը լրացնել 3-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3) հայտարարված զորակոչի շրջանակներում Պաշտպանության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի N 8-Ն հրամանով սահմանված այլ մրցույթի մասնակցելու համար դիմած զորակոչիկները:».
զ. 5-րդ կետում «փորձասենյակում» բառից հետո լրացնել «՝ հայտարարված զորակոչի շրջանակներում զորակոչային համալրումը սկսելու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում» բառերը.
է. 7-րդ կետում «վարչական ապարատի ղեկավարի» բառերը փոխարինել «պետի» բառով.
ը. 10-րդ կետի երկրորդ նախադասությունը հանել.
թ. 12-րդ կետում «կազմզորահավաքային» բառը փոխարինել «անձնակազմի կառավարման գլխավոր» բառերով.
ժ. 13-րդ կետի 1-4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) գալարափողահարը` որպես ալտահար և հակառակը,
2) տրոմբոնահարը` որպես տենորահար կամ բարիտոնահար կամ էս տուբահար,
3) ալտ սաքսոֆոնահարը` որպես կլարնետահար կամ ալտահար կամ գալարափողահար,
4) տենոր սաքսոֆոնահարը` որպես տենորահար կամ բարիտոնահար:».
ժա. 14-րդ կետի 3-րդ ենթակետի առաջին նախադասությունը հանել, իսկ երկրորդ նախադասությունում «Եթե վիճակահանությանը մասնակցողների» բառերը փոխարինել ««Լավ» գնահատական ստացածների» բառերով.
17) հրամանի 6-րդ հավելվածում՝
ա. լրացնել 1.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրություն անցկացվում է արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում համալրման ենթակա թափուր հաստիքների առկայության դեպքում:».
բ. 2-րդ կետի առաջին նախադասությունում «տեղի» բառից հետո լրացնել «, օրվա» բառը.
գ. 2-րդ կետի երկրորդ նախադասությունում «գրանցվում են» բառերը փոխարինել «կարող են մրցույթի անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում գրանցվել» բառերով, իսկ «իրենց հաշվառման վայրի տարածքային զինկոմիսարիատին» բառերը փոխարինել «Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը» բառերով.
դ. 2-րդ կետի երրորդ նախադասությունում «Տարածքային զինկոմիսարիատները» բառերը փոխարինել «Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները» բառերով.
ե. 2-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կետի համաձայն հաշվառված զորակոչիկների առողջական վիճակի հետազոտումը և փորձաքննությունն իրականացվում է առաջնահերթ, որի արդյունքներով զորակոչիկի պիտանելիության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է սույն կետում նշված անվանացուցակների հետ միասին:».
զ. 3-րդ կետը լրացնել 3-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3) հայտարարված զորակոչի շրջանակներում Պաշտպանության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի N 8-Ն հրամանով սահմանված այլ մրցույթի մասնակցելու համար դիմած զորակոչիկները:».
է. 5-րդ կետի առաջին նախադասությունը հանել.
ը. 6-րդ կետի ութերորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բողոքի քննարկման ժամանակ նոր մրցույթ չի անցկացվում:».
թ. ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը.
ժ. 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Մրցույթն անցկացվում է 2 փուլով՝ հայտարարված զորակոչի շրջանակներում զորակոչային համալրումը սկսելու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում: Առաջին փուլի արդյունքներով երկրորդ փուլ անցած զորակոչիկները համարվում են որակավորված` հետևյալ մասնագիտություններից.
1) ծրագրավորում,
2) կիբեռանվտանգություն,
3) ցանցային/համակարգային ադմինիստրացիա:
9. Առաջին փուլում մասնակիցների գնահատականը որոշվում է համապատասխան մասնագիտական հարցերից բաղկացած գրավոր թեստի միջոցով: Թեստը բաղկացած է յուրաքանչյուր մասնագիտությունից 30 հարցից, յուրաքանչյուր հարց գնահատվում է 1 միավոր, հարցերը պարունակում են հետևյալ թեմաները.
1) ծրագրավորում`
ա. ծրագրավորման լեզվի իմացություն` 21 հարց.
բ. օբյեկտային կողմնորոշված ծրագրավորում (OOP)` 9 հարց.
2) կիբեռանվտանգություն`
ա. վեբ խոցելիություններ (SQLi, XSS, SSRF, CSRF, LFI, RFI…)` 10 հարց.
բ. ցանցային անվտանգություն` 10 հարց.
գ. կրիպտոգրաֆիա՝ 10 հարց.
3) Ցանցային/համակարգային ադմինիստրացիա`
ա. օպերացիոն համակարգեր՝ 10 հարց.
բ. երթուղիչների և կոմուտատորների աշխատանք՝ 10 հարց։
10. Առաջին փուլի արդյունքներով՝
1) 23 և ավելի միավոր հավաքած զորակոչիկներն անցնում են որակավորման երկրորդ փուլ.
2) 16-ից 22 միավորը ներառյալ հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «B» կարգ և չեն անցնում որակավորման հաջորդ փուլ.
3) 16-ից ցածր միավոր հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «A» կարգ և չեն անցնում որակավորման հաջորդ փուլ:
11. Երկրորդ փուլում յուրաքանչյուր մասնագիտության համար զորակոչիկը գնահատվում է համապատասխան թեմաների համար սահմանված գնահատման սանդղակով։ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի գնահատականը յուրաքանչյուր զորակոչիկի համար ձևավորվում է ըստ մասնագիտությունների բոլոր թեմաներով նշանակված և համապատասխան գործակցով հաշվարկված գնահատականների գումարով: Երկրորդ փուլում զորակոչիկի վերջնական գնահատականը ձևավորվում է համապատասխան մասնագիտության գնահատման հանձնաժողովի բոլոր անդամների նշանակած գնահատականների միջին թվաբանական գումարով: Երկրորդ փուլում զորակոչիկը գնահատվում է 10-բալանոց գնահատման սանդղակով, յուրաքանչյուր մասնագիտությամբ՝ առավելագույնը 10 միավոր՝ ըստ հետևյալ թեմաների.
1) ծրագրավորում`
ա. ծրագրավորման լեզվի իմացություն՝ 0.15 գործակից.
բ. օբյեկտ-կողմնորոշմամբ ծրագրավորում (OOP)՝ 0.15 գործակից.
գ. ալգորիթմներ, տվյալների կառուցվածքներ՝ 0.1 գործակից.
դ. ցանցային ծրագրերի նախագծում (Client Server architecture)՝ 0.1 գործակից.
ե. տվյալների բազա՝ 0.1 գործակից.
զ. օպերացիոն համակարգեր և զուգահեռ ծրագրավորում (OS, Multithreading)` 0.1 գործակից.
է. նախագծման կաղապարներ (Design Patterns)՝ 0.1 գործակից.
ը. գործնական հմտություններ՝ 0.2 գործակից.
2) կիբեռանվտանգություն`
ա. վեբխոցելիություններ (SQLi, XSS, SSRF, CSRF, LFI, RFI…)՝ 0.3 գործակից.
բ. գաղտնագրություն՝ 0.15 գործակից.
գ. ցանցային անվտանգություն՝ 0.3 գործակից.
դ. գործնական հմտություններ՝ 0.25 գործակից.
3) ցանցային/համակարգային ադմինիստրացիա`
ա. վիրտուալիզացիայի համակարգեր՝ 0.2 գործակից.
բ. սերվերների ղեկավարման և մոնիթորինգի համակարգեր՝ 0.1 գործակից.
գ. օպերացիոն համակարգեր՝ 0.15 գործակից.
դ. երթուղիչների և կոմուտատորների, Firewall-ների աշխատանք՝ 0.2 գործակից.
ե. TCP/IP Model-ի և ցանցային ծառայությունների (DNS, FTP, NTP, Webserver, iSCSI, VPN և այլն)՝ 0.15 գործակից.
զ. գործնական հմտություններ՝ 0.2 գործակից։
12. Երկրորդ փուլի արդյունքում`
1) 8 և ավելի բալ հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «C» կարգ,
2) 8-ից ցածր բալեր հավաքած զորակոչիկները ստանում են որակավորման «B» կարգ։
13. Որակավորման «C» կարգ ստացած զորակոչիկները, ստացած առավելագույն գնահատականից նվազման մեթոդով՝ ըստ համալրման ենթակա Արդի տեխնոլոգիաների մշակումների խմբի թափուր հաստիքների քանակի, համարվում են վիճակահանությամբ նշանակված Արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում: Ընդ որում, համալրման ենթակա վերջին հաստիքի շրջանակներում հավասար միավորներ ունեցող զորակոչիկների միջև անցկացվում է վիճակահանություն: Որակավորման «C» կարգ ստացած մնացած և «B» կարգի որակավորում ստացած զորակոչիկները մասնակցում են զինված ուժերի կապի, հակաօդային պաշտպանության և հրետանու ուսումնական զորամասերի համալրման վիճակահանությանը՝ եթե նրանց առողջական վիճակը թույլ է տալիս նշանակվելու ուսումնական զորամասում կամ չի լրացել ուսումնական զորամասերի համալրման համար անհրաժեշտ քանակը: Առողջական վիճակի պատճառով ուսումնական զորամասեր ուղարկվելու ոչ ենթակա, ինչպես նաև ուսումնական զորամասերի համալրման համար անհրաժեշտ քանակը լրացած լինելու դեպքում զորակոչիկները մասնակցում են զորամասերի համալրման ընդհանուր վիճակահանությանը: Արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում ծառայության չեն կարող նշանակվել միաժամանակ զորակոչվող եղբայրները, եթե եղբայրները ցանկություն են հայտնել ծառայության նշանակվել միևնույն զորամասում և նրանցից մեկը չի մասնակցել մրցույթին կամ չի ստացել որակավորման «C» կարգ կամ սույն կետում սահմանված կարգով ծառայության չի նշանակվել Արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում, ինչպես նաև այն զորակոչիկը, ում եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում Արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում, սակայն զորակոչիկը չի մասնակցել մրցույթին կամ չի ստացել որակավորման «C» կարգ կամ սույն կետում սահմանված կարգով ծառայության չի նշանակվել Արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում:».
18) հրամանի 7-րդ հավելվածում՝
ա. լրացնել 1.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Տեխնոլոգիական (գիտական) վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրություն անցկացվում է տեխնոլոգիական (գիտական) վաշտում համալրման ենթակա թափուր հաստիքների առկայության դեպքում:».
բ. 2-րդ կետի առաջին նախադասությունում «տեղի» բառից հետո լրացնել «, օրվա» բառը, իսկ «, զորակոչի սկսվելու օրվան նախորդող 20-րդ օրից ոչ ուշ» բառերը հանել.
գ. 2-րդ կետի երկրորդ նախադասությունում «գրանցվում են» բառերը փոխարինել «կարող են մրցույթի անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում գրանցվել» բառերով, իսկ «իրենց հաշվառման վայրի տարածքային զինկոմիսարիատին» բառերը փոխարինել «Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը» բառերով.
դ. 2-րդ կետի երրորդ նախադասությունում «Տարածքային զինկոմիսարիատները» բառերը փոխարինել «Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները» բառերով.
ե. 2-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կետի համաձայն հաշվառված զորակոչիկների առողջական վիճակի հետազոտումը և փորձաքննությունն իրականացվում է առաջնահերթ:».
զ. 3-րդ կետը լրացնել 3-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3) հայտարարված զորակոչի շրջանակներում Պաշտպանության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի N 8-Ն հրամանով սահմանված այլ մրցույթի մասնակցելու համար դիմած զորակոչիկները:».
է. 5-րդ կետում «փուլով» բառից հետո լրացնել «՝ հայտարարված զորակոչի շրջանակներում զորակոչային համալրումը սկսելու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում» բառերը.
19) հրամանի 8-րդ հավելվածում՝
ա. լրացնել 1.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրություն անցկացվում է մարզական վաշտում համալրման ենթակա թափուր հաստիքների առկայության դեպքում:».
բ. 2-րդ կետի առաջին նախադասությունում «և ժամկետի» բառը փոխարինել «, օրվա և ժամի» բառերով.
գ. 2-րդ կետի երկրորդ նախադասությունում «մինչև զորակոչը սկսվելու օրվան նախորդող 20-րդ օրը» բառերը փոխարինել «մրցույթի անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում» բառերով, իսկ «քաղաքացու հաշվառման վայրի տարածքային զինկոմիսարիատ» բառերը փոխարինել «Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը» բառերով.
դ. 2-րդ կետի երրորդ նախադասությունում «Տարածքային զինկոմիսարիատները» բառերը փոխարինել «Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները» բառերով.
ե. 2-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կետի համաձայն հաշվառված զորակոչիկների առողջական վիճակի հետազոտումը և փորձաքննությունն իրականացվում է առաջնահերթ:».
զ. Լրացնել 2.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով անցկացվող ընտրությանը մասնակցելու նպատակով սույն կարգի 2-րդ կետի համաձայն չեն կարող հաշվառվել՝
1) պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում Պաշտպանության նախարարության պատվերով ռազմահաշվառական մասնագիտություն ստացած զորակոչիկները.
2) ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները.
3) հայտարարված զորակոչի շրջանակներում Պաշտպանության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի N 8-Ն հրամանով սահմանված այլ մրցույթի մասնակցելու համար դիմած զորակոչիկները:».
է. 3-րդ կետի 1-ին ենթակետում «ձեռք բերած» բառերից հետո լրացնել «և Հայաստանի ազգային հավաքականի անդամ հանդիսացող» բառերը.
ը. 3-րդ կետի 2-րդ ենթակետի առաջին նախադասությունում «մարզաձևերում» բառը փոխարինել «մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում» բառերով, իսկ «փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, կամ բալկանյան երկրների առաջնությանը 1-ից 3-րդ տեղը գրաված» բառերը փոխարինել «բալկանյան երկրների մեծահասակների առաջնությանը 1-ից 3-րդ տեղերը գրաված և Հայաստանի ազգային հավաքականի անդամ հանդիսացող» բառերով.
թ. 3-րդ կետի 3-րդ ենթակետում «տարած» բառերից հետո լրացնել «և Հայաստանի ազգային հավաքականի անդամ հանդիսացող» բառերը.
ժ. 4-րդ կետի առաջին նախադասությունում «նիստն» բառից հետո լրացնել «անցկացվում է հայտարարված զորակոչի շրջանակներում զորակոչային համալրումը սկսելու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում և նիստն» բառերը, իսկ երկրորդ նախադասությունում «վարչական ապարատի ղեկավարի» բառերը փոխարինել «պետի» բառով.
20) հրամանի 9-րդ հավելվածում՝
ա. լրացնել 1.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրություն անցկացվում է «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկում համալրման ենթակա թափուր հաստիքների առկայության դեպքում:».
բ. 2-րդ կետի առաջին նախադասությունում «տեղի» բառից հետո լրացնել «, օրվա և» բառերը, «, զորակոչի սկսվելու օրվան նախորդող 20-րդ օրից ոչ ուշ» բառերը հանել, իսկ «լրատվամիջոցներով» բառից հետո լրացնել «, որի հիման վրա մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են մրցույթի անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում գրանցվել mil.am կայքում՝ այդ մասին տեղեկացնելով նաև Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը» բառերը.
գ. 2-րդ կետի երկրորդ նախադասությունում «Տարածքային զինկոմիսարիատներն» բառերը փոխարինել «Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներն» բառերով, իսկ «կապերի» բառից հետո լրացնել «գլխավոր» բառը.
դ. 2-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կետի համաձայն հաշվառված զորակոչիկների առողջական վիճակի հետազոտումը և փորձաքննությունն իրականացվում է առաջնահերթ, որի արդյունքներով զորակոչիկի պիտանելիության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է սույն կետում նշված անվանացուցակների հետ միասին:».
ե. 3-րդ կետը լրացնել 3-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3) հայտարարված զորակոչի շրջանակներում Պաշտպանության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի N 8-Ն հրամանով սահմանված այլ մրցույթի մասնակցելու համար դիմած զորակոչիկները:».
զ. 7-րդ կետի առաջին նախադասությունում «փուլով» բառից հետո լրացնել «՝ հայտարարված զորակոչի շրջանակներում զորակոչային համալրումը սկսելու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում» բառերը:
Պաշտպանության նախարար |
Դ. Տոնոյան |