Basic information
Number
N 1491-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.12.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2008.12.29/75(665) Հոդ.1369
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
11.12.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.12.2008
Effective date
30.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2008 թվականի N 1491-Ն

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի և «Տոյոտա Երևան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2007 թվականի նոյեմբերի 16-ին կնքված «Ավտոմեքենայի նախնական վաճառքի» պայմանագրին` այն դիտելով որպես «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան մեկ անձից գնման ձևով կատարված գնում:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատին տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ հաստատված` գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգով նախատեսված` գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանելու հանգամանքը հավաստող լիազոր մարմնի գրավոր եզրակացություն, ապահովել գնման պայմանագրի ֆինանսավորումը և ձեռնպահ մնալ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի առնչությամբ այլ գործողություններ իրականացնելուց:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. դեկտեմբերի 23
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation