ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 հոկտեմբերի 2019 թ. |
N 40-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի փետրվարի 1-ի «Կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանի հավելվածի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«6. Դոնորի բժշկական հետազոտությունները սկսվում են բանավոր զրույցից և տարբեր մասնագետների կողմից դոնորի ֆիզիկական հետազոտությունից հետո: Եթե առկա են հակացուցումներ օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու վերաբերյալ, ապա լաբորատոր և գործիքային հետազոտությունների գործընթաց չի սկսվում և դոնորին տրվում է բանավոր բացատրություն` մերժման վերաբերյալ:
Եթե այս փուլում որևէ հակացուցում չի հայտնաբերվում, ապա բացվում է դոնորի հետազոտման համար ամբուլատոր քարտ և սկսվում են բժշկական հետազոտությունները, որոնք իրականացվում են երեքից չորս փուլով: Ցանկացած փուլի հետազոտության արդյունքները քննարկվում են և որևէ հակացուցման դեպքում հետազոտությունները չեն շարունակվում և դոնորին տրվում է բանավոր կամ գրավոր բացատրություն:
Հետազոտությունների ընթացքում հակացուցումների բացակայության դեպքում հավաքվում է նախավիրահատական ժողով` համապատասխան մասնագետների մասնակցությամբ, որտեղ քննարկվում են լաբորատոր, գործիքային հետազոտությունների արդյունքները: Եթե առկա են տարաձայնություններ մասնագետների միջև, ապա անհրաժեշտության դեպքում կատարվում են լրացուցիչ հետազոտություններ: Կատարված հետազոտությունների արդյունքները կրկին քննարկվում են մասնագետների կողմից և ընտրվում է որոշակի մարտավարություն կամ բուժման կազմակերպում:
Եթե առկա է որևէ մասնագետի հստակ անհամաձայնություն, ապա տրվում է համապատասխան բացասական եզրակացություն և բացատրություն:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. Թորոսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|