Գլխավոր տեղեկություն
Համար
N 15-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.09.2019-29.10.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.02.22/6(575).1 Հոդ.47
Ընդունող մարմին
Պաշտպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
29.12.2016
Ստորագրող մարմին
Պաշտպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 հունվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 11317023

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 դեկտեմբերի 2016 թ.

ք. Երևան

N 15-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 21.05.19 N 6-Ն, փոփ. 02.09.19 N 9-Ն)

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածների 3-րդ կետերով

 

Հրամայում եմ`

 

1. Ստեղծել ռազմական նշանակության արտադրանքի արտահանման և ներմուծման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հանձնաժողով՝ համաձայն հավելված 1-ի:

(1-ին կետը լրաց. 21.05.19 N 6-Ն, փոփ. 02.09.19 N 9-Ն)

2. Հաստատել ռազմական նշանակության արտադրանքի արտահանման և ներմուծման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը՝ համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը լրաց. 21.05.19 N 6-Ն, փոփ. 02.09.19 N 9-Ն)

3. Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետին՝

1) (ենթակետը հանվել է 07.07.17 N 7-Ն)

2) ապահովել ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածների 16-րդ կետերով սահմանված կարգով ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության պայմանագիր կնքելու վերաբերյալ եզրակացությունների, ինչպես նաև վերջնական օգտագործողի և վերջնական օգտագործման հավաստագրի նախապատրաստման ու դրանք ՀՀ պաշտպանության նախարարի ստորագրմանը ներկայացնելու գործընթացը,

3) ապահովել միջազգային պրակտիկային համապատասխան ռազմական նշանակության արտադրանքի ցանկի փոփոխությունների ներառումը ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում:

4) ապահովել լիցենզավորված անձանց գործունեությանը ներկայացվող պարտադիր պահանջներ և պայմաններ սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների փոփոխությունների վերաբերյալ ծանուցումը լիցենզավորված անձանց:

(3-րդ կետը փոփ. 07.07.17 N 7-Ն, լրաց., փոփ. 21.05.19 N 6-Ն, փոփ. 02.09.19 N 9-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 21.05.19 N 6-Ն)

 

ՀՀ պաշտպանության նախարար

Վ. Սարգսյան

 

 

Հավելված N 1

ՀՀ Պաշտպանության նախարարի

29 դեկտեմբերի 2016 թ.

N 15-Ն հրամանի

ԿԱԶՄ

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը խմբ. 21.05.19 N 6-Ն, 02.09.19 N 9-Ն)

 

1. ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ՝ պաշտպանության նախարարի որոշմամբ (հանձնաժողովի նախագահ),

2. ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության տեխնիկական ապահովման վարչության պետ,

3. ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության շտաբի պետ-սպառազինության վարչության պետի տեղակալ,

4. ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ,

5. ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ-վարչության պետի տեղակալ,

6. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության ուղղության պետ,

7. ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի վարչության տեխնիկական ապահովման բաժնի պետ,

8. ՀՀ զինված ուժերի ռադիացիոն քիմիական, կենսաբանական պաշտպանության վարչության ՌՔԿՊ և էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի պետ,

9. ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության միջազգային ռազմական համագործակցության վարչության գլխավոր մասնագետ։

(հավելվածը խմբ. 07.07.17 N 7-Ն, 21.05.19 N 6-Ն, 02.09.19 N 9-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ պաշտպանության նախարարի

2016 թվականի դեկտեմբերի 29-ի

N 15-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը լրաց. 21.05.19 N 6-Ն, փոփ. 02.09.19 N 9-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ռազմական նշանակության արտադրանքի արտահանման և ներմուծման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) հասարակական հիմունքներով գործող մարմին է, որը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ՀՀ պաշտպանության նախարարին եզրակացություններ է ներկայացնում ռազմական նշանակության արտադրանքի արտահանման և ներմուծման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ:

(1-ին կետը լրաց. 21.05.19 N 6-Ն, փոփ. 02.09.19 N 9-Ն)

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման պահանջներով և սույն կանոնադրությամբ:

(2-րդ կետը փոփ. 21.05.19 N 6-Ն, 02.09.19 N 9-Ն)

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի նպատակն է ապահովել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի արտահանման և ներմուծման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման գործընթացը:

(3-րդ կետը լրաց. 21.05.19 N 6-Ն, փոփ. 02.09.19 N 9-Ն)

4. Հանձնաժողովն իր գործունեության նպատակին համապատասխան՝

1) եզրակացություն է ներկայացնում ՀՀ պաշտպանության նախարարին` ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակներին համապատասխանության վերաբերյալ,

2) լիցենզավորման գործընթացի շրջանակներում համագործակցում է այլ պետական մարմինների հետ,

3) ՀՀ պաշտպանության նախարարին առաջարկներ է ներկայացնում ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման գործընթացի կատարելագործման վերաբերյալ:

(4-րդ կետը լրաց. 07.07.17 N 7-Ն, 21.05.19 N 6-Ն, փոփ. 02.09.19 N 9-Ն)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են Հանձնաժողովի նախագահի կողմից՝ լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտը ստանալու օրվանից հետո ոչ ուշ, քան 20, իսկ լիցենզիայի կասեցման կամ դադարեցման հիմքեր ի հայտ գալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Հանձնաժողովը կազմված է 9 անդամից:

(6-րդ կետը խմբ. 07.07.17 N 7-Ն)

7. Հանձնաժողովի կազմը հաստատում է ՀՀ պաշտպանության նախարարը: Հանձնաժողովի կազմում փոփոխությունները կատարվում են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: Հանձնաժողովի կազմում համապատասխան պաշտոնատար անձինք ընդգրկվում են ըստ զբաղեցրած պաշտոնների, իսկ հանձնաժողովի նախագահը՝ Պաշտպանության նախարարի որոշմամբ:

(7-րդ կետը փոփ., լրաց. 21.05.19 N 6-Ն)

8. Հանձնաժողովի նախագահը՝

1) հրավիրում է Հանձնաժողովի նիստերը և վարում դրանք,

2) ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացնում Հանձնաժողովի եզրակացությունները, ստորագրման ենթակա լիցենզիաները, ինչպես նաև լիցենզավորման գործընթացին առնչվող այլ փաստաթղթերը:

9. Հանձնաժողովի նիստի վայրի, օրվա և ժամի մասին հանձնաժողովի անդամները տեղեկացվում են պատշաճ ձևով՝ նիստի հրավիրման օրվանից ոչ ուշ, քան յոթ օր առաջ:

10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

11. Հանձնաժողովի նիստին հայտատուների և լիցենզավորված անձանց մասնակցության հարցերը կարգավորվում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

12. Հանձնաժողովի նախագահը նիստը բացելիս հայտարարում է նիստի օրակարգը և հրավիրված անձանց կազմը, հրավիրված անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է լիցենզավորման հայտի, ինչպես նաև քննարկվող այլ հարցերի ու դրանց վերաբերյալ փաստաթղթերի բովանդակությունը:

13. Հանձնաժողովի նիստում հարցերը քննարկվում են դռնբաց:

14. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննարկումից հետո՝ դռնփակ: Քվեարկությանը կարող են մասնակցել միայն հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի:

15. Հանձնաժողովի նիստի արդյունքներով կազմվում է արձանագրություն, որը ներառում է`

1) Հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը,

2) Հանձնաժողովի նիստին ներկա անդամների անունները, ազգանունները, գերատեսչությունները,

3) հարցի քննարկմանը մասնակցած անձանց մասին տեղեկություններ,

4) Հանձնաժողովի նիստի օրակարգը,

5) քննարկվող հարցի բովանդակությունը,

6) հարցի քննարկմանը մասնակցած անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները, հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը,

7) Հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը:

16. Հանձնաժողովի նիստի արձանագրությունը ստորագրում են Հանձնաժողովի նիստի նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի եզրակացությունները ստորագրում են նիստին մասնակցող Հանձնաժողովի բոլոր անդամները:

17. Հանձնաժողովի եզրակացությունը ոչ ուշ, քան նիստի օրվան հաջորդող օրը Հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացվում է ՀՀ պաշտպանության նախարարին:

18. Հանձնաժողովի նիստերը նախապատրաստում է Հանձնաժողովի քարտուղարը, որի պարտականությունները կատարում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության միջազգային ռազմական համագործակցության վարչության իրավախորհրդատուն: Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ և չի կարող քվեարկել:

(18-րդ կետը փոփ. 02.09.19 N 9-Ն)

19. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերը,

2) կազմում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,

3) ընդունում է լիցենզավորման հայտերը և դրանք հանձնում Հանձնաժողովի նախագահին,

4) կազմում է լիցենզիաները, լիցենզավորման գործընթացին առնչվող այլ փաստաթղթերը և ներկայացնում Հանձնաժողովի նախագահին,

5) վարում է ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա ստացած անձանց գրանցամատյանը,

6) լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտը ստանալուց հետո ՀՀ կառավարության 2009 թ. նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշմամբ սահմանված կարգով հարցումներ է ուղարկում պետական կառավարման մարմիններ,

7) ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատվելուց հետո լիցենզիաները հանձնում է լիցենզավորված անձանց՝ լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ պահպանման ենթակա նորմատիվ պահանջներ և պայմաններ սահմանող ցանկի և միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների ցանկի հետ միասին:

(19-րդ կետը լրաց., փոփ. 21.05.19 N 6-Ն, փոփ. 02.09.19 N 9-Ն)

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

20. Հանձնաժողովը ստեղծվում և Հանձնաժողովի գործունեությունը դադարեցվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

(հավելվածը լրաց., խմբ. 07.07.17 N 7-Ն, լրաց., փոփ. 21.05.19 N 6-Ն, փոփ. 02.09.19 N 9-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.10.2021, N 22-Ն 29.10.2021, N 15-Ն
02.09.2019, N 9-Ն 26.09.2019, N 15-Ն
21.05.2019, N 6-Ն 27.06.2019, N 15-Ն
07.07.2017, N 7-Ն 27.07.2017, N 15-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան