ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
13 հունիսի 2019 թ. |
N 388-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 692-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի նոյեմբերի 14-ի «Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտերի, օգտագործման մասին հաշվետվությունների, չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձման դիմումների, չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձման ժամկետի երկարաձգման դիմումի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 692-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ լրացումները.
1) հրամանի նախաբանում՝ «396-րդ հոդվածի 1-ին, 3-րդ» բառերից հետո լրացնել «, 396.1-ին հոդվածի 1-ին» բառերը,
2) հրամանի 1-ին կետը լրացնել նոր 5-րդ և 6-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«5) 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» Համաձայնագրի կիրարկման շրջանակներում դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 5 հավելվածի,
6) 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» Համաձայնագրի կիրարկման շրջանակներում դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման ընթացակարգը՝ համաձայն N 6 հավելվածի:»,
3) հրամանը լրացնել N 5 և N 6 հավելվածներով՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Դ. Անանյան |
Հավելված N 1 կոմիտեի նախագահի |
«Հավելված N 5 |
Հ Ա Յ Տ |
Փաստաթղթի հերթական համարը _________________________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից) | ||||||||||||||||||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
| ||||||||||||||||||||||
2. Հարկ վճարողի անվանումը |
|||||||||||||||||||||||
3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը) |
|||||||||||||||||||||||
4. Ստացման վայրի հարկային մարմնի անվանումը |
|||||||||||||||||||||||
5. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող՝ դրոշմավորման ենթակա ապրանքների համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք նշում են V |
6. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ դրոշմավորման ենթակա ապրանքների և (կամ) Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդի համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք նշում են V | ||||||||||||||||||||||
Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ դասա-կարգչի (10 նիշ) |
Ապրան-քախմբի համառոտ անվանումը |
Ապրանքի անվանումը |
Ապրանքի նկա-րագիրը |
Ապրան-քատե-սակին բնորոշ չափման միավորը |
Ապրանքի չափսը |
Ապրանքի մոդելը |
Ապրանքի գույնը |
Նյութի անվանումը, որից պատ-րաստված է ապրանքը |
Ապրանքի որակը սահմանող նորմա-տիվային փաստա-թղթերի անվանումը |
Ապրանքի ծագման երկիրը |
Ապրանքն արտադրողի անվանումը |
Ապրանքն արտադրողի գտնվելու վայրի միջազգային համարը (GLN - Global Location Number) եթե առկա է |
Ապրան-քային դիրքի միջազգային համարը (GTIN - Global Trade Item Number) |
Մաքսային հայտա-րարագրի համարը և ամսաթիվը |
Պահանջվող դրոշմա-պիտակների քանակը | ||||||||
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 | ||||||||
Պաշտոնատար անձ |
__________________________________________ (ստորագրությունը, անունը, ազգանունը) |
Լրացման կարգ
«2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» Համաձայնագրի կիրարկման շրջանակներում դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի
Հայտի՝
1. 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
2. 2-րդ կետում լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,
3. 3-րդ կետում լրացվում է կազմակերպության պետական գրանցման վայրը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի դեպքում՝ բնակության վայրը (այն վայրը, որտեղ ֆիզիկական անձը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր, իսկ հաշվառման վայրի բացակայության դեպքում` ֆիզիկական անձի փաստացի բնակության վայրը): Որպես պարտադիր տվյալներ լրացվում են բնակավայրի (քաղաք, գյուղ), փողոցի անվանումը, շենքի համարը,
4. 4-րդ կետում լրացվում է հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման համապատասխան բաժնի անվանումը, որտեղից հարկ վճարողը ցանկանում է ստանալ հսկիչ (նույնականացման) նշանները: Այս կետը լրացվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդի համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ներկայացման դեպքում,
5. 5-րդ կետում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող՝ դրոշմավորման ենթակա ապրանքների համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք կատարում են V նշումը,
6. 6-րդ կետում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ դրոշմավորման ենթակա ապրանքների և (կամ) Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդի համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք կատարում են V նշումը,
7. 7-րդ կետում լրացվում է ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) դասակարգչի 10 նիշի,
8. 8-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքախմբի համառոտ անվանումը,
9. 9-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի անվանումը,
10. 10-րդ կետում լրացվում է ապրանքի նկարագրությունը,
11. 11-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա տվյալ ապրանքին բնորոշ չափման միավորը,
12. 12-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի չափսը,
13. 13-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի մոդելը,
14. 14-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի գույնը,
15. 15-րդ կետում լրացվում է հիմնական նյութի անվանումը, որից պատրաստված է դրոշմավորման ենթակա ապրանքը,
16. 16-րդ կետում լրացվում է ապրանքի որակը սահմանող նորմատիվային փաստաթղթերի անվանումը (եթե առկա է),
17. 17-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի ծագման երկիրը,
18. 18-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքն արտադրողի անվանումը,
19. 19-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքն արտադրողի գտնվելու վայրի միջազգային համարը (GLN - Global Location Number) (եթե առկա է),
20. 20-րդ կետում լրացվում է ապրանքային դիրքի միջազգային համարը (GTIN - Global Trade Item Number), որը տրամադրվում է GS1 կազմակերպության կողմից,
21. 21-րդ կետում դրոշմավորման ենթակա՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մաքսային հայտարարագրի համարը և ամսաթիվը լրացվում է մինչև հայտի ներկայացման օրը նշված ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծված լինելու դեպքում: Այս կետը լրացվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ներկայացման դեպքում,
22. 22-րդ կետում լրացվում է հսկիչ (նույնականացման) նշանների պահանջվող քանակը (թվով),
23. Հայտի 2-րդ (hարկ վճարողի անվանումը), 3-րդ (hարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)), 9-րդ (ապրանքի անվանումը), 10-րդ (ապրանքի նկարագրությունը), 11-րդ (չափման միավորը), 13-րդ (ապրանքի մոդելը), 14-րդ (ապրանքի գույնը), 15-րդ (նյութի անվանումը, որից պատրաստված է դրոշմավորման ենթակա ապրանքը), 17-րդ (ապրանքի ծագման երկիրը) և 18-րդ (ապրանքն արտադրողի անվանումը) կետերի տվյալները լրացվում են նաև ռուսերեն:»:
Հավելված N 2 կոմիտեի նախագահի |
«Հավելված N 6 |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
«2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» Համաձայնագրի կիրարկման շրջանակներում դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման
1. Սույն ընթացակարգով կարգավորվում են 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) կիրարկման շրջանակներում դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հետ կապված հարաբերությունները:
2. Մինչև Համաձայնագրի կիրարկման շրջանակներում ապրանքների դրոշմավորման նպատակով հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնելը հարկ վճարողները դիմում են GS1 միջազգային կազմակերպության Երևանի մասնաճյուղ՝ ապրանքային դիրքի միջազգային համարը (GTIN - Global Trade Item Number) ստանալու համար, որը լրացվում է հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի 20-րդ տողում:
3. Ապրանքային դիրքի միջազգային համարը (GTIN - Global Trade Item Number) ստանալուց հետո հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտը հարկ վճարողի կողմից ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման «ֆայլ օնլայն» համակարգի միջոցով:
4. Հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի բավարարման համար պատասխանատու անձը ստուգում է հայտով ներկայացված տվյալների ամբողջականությունը, այդ թվում՝ պահանջվող քանակի հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման համար վճարում նախատեսված լինելու դեպքում՝ արժեքը պետական բյուջե վճարված լինելը:
5. Հայտում ոչ ամբողջական տվյալների ներառման կամ հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման համար վճարում նախատեսված լինելու դեպքում՝ դրանց արժեքը պետական բյուջե վճարված չլինելու դեպքերում հայտը մերժվում է: Հայտի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը հարկ վճարողը ստանում է իր հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի «Հայտեր» էջում:
6. Հայտի բավարարման համար անհրաժեշտ վավերապայմանների առկայության դեպքում հարկ վճարողների սպասարկման վարչության համապատասխան գործառույթն իրականացնող բաժինը հայտը բավարարվում է, հսկիչ (նույնականացման) նշանների վրա տպագրում է QR կոդը և գծիկավոր կոդը, որից հետո պատասխանատու անձը ծրագրային համակարգի միջոցով ամրագրում (հատկացնում) է հայտով պահանջվող հսկիչ (նույնականացման) նշանները:
7. ՀՀ ՊԵԿ ֆինանսահաշվային վարչության պետը ապահովում է պահանջվող քանակության հսկիչ (նույնականացման) նշանների դուրսգրման էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի (այսուհետ՝ հաշիվ-ապրանքագրերի) կազմումը, իսկ հարկ վճարողների սպասարկման վարչության համապատասխան գործառույթն իրականացնող բաժնի պետն ապահովում է հաշիվ-ապրանքագրով ձևակերպված հսկիչ (նույնականացման) նշանների բացթողումը:
8. Հաշիվ-ապրանքագրում պարտադիր նշվում են հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացրած անձի անվանումը, տրամադրվող հսկիչ (նույնականացման) նշանների քանակը և սերիա-համարները:
9. ՀՀ ՊԵԿ ֆինանսահաշվային վարչությունը վարում է տրամադրված հսկիչ (նույնականացման) նշանների հաշվառում:
10. Հսկիչ (նույնականացման) նշանները տրամադրվում են հայտի հիման վրա՝ հայտը հարկային մարմին ստացվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:»: