Գլխավոր տեղեկություն
Համար
N 388-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.06.26/15(651).1 Հոդ.145.3
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
13.06.2019
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

13 հունիսի 2019 թ.

N 388-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 692-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի նոյեմբերի 14-ի «Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտերի, օգտագործման մասին հաշվետվությունների, չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձման դիմումների, չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձման ժամկետի երկարաձգման դիմումի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 692-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ լրացումները.

1) հրամանի նախաբանում՝ «396-րդ հոդվածի 1-ին, 3-րդ» բառերից հետո լրացնել «, 396.1-ին հոդվածի 1-ին» բառերը,

2) հրամանի 1-ին կետը լրացնել նոր 5-րդ և 6-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«5) 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» Համաձայնագրի կիրարկման շրջանակներում դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 5 հավելվածի,

6) 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» Համաձայնագրի կիրարկման շրջանակներում դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման ընթացակարգը՝ համաձայն N 6 հավելվածի:»,

3) հրամանը լրացնել N 5 և N 6 հավելվածներով՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Դ. Անանյան

 

Հավելված N 1
ՀՀ պետական եկամուտների

 կոմիտեի նախագահի
2019 թ. հունիսի 13-ի
N 388-Ն հրամանի

 

«Հավելված N 5
ՀՀ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2018 թ. նոյեմբերի 14-ի
N 692-Ն հրամանի

Հ Ա Յ Տ
«2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» Համաձայնագրի կիրարկման շրջանակներում դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման

Փաստաթղթի հերթական համարը

_________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

2. Հարկ վճարողի անվանումը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

4. Ստացման վայրի հարկային մարմնի անվանումը

 

5. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող՝ դրոշմավորման ենթակա ապրանքների համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք նշում են V

6. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ դրոշմավորման ենթակա ապրանքների և (կամ) Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդի համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք նշում են V

Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ դասա-կարգչի (10 նիշ)

Ապրան-քախմբի համառոտ անվանումը

Ապրանքի անվանումը

Ապրանքի նկա-րագիրը

Ապրան-քատե-սակին բնորոշ չափման միավորը

Ապրանքի չափսը

Ապրանքի մոդելը

Ապրանքի գույնը

Նյութի անվանումը, որից պատ-րաստված է ապրանքը

Ապրանքի որակը սահմանող նորմա-տիվային փաստա-թղթերի անվանումը
(եթե առկա է)

Ապրանքի ծագման երկիրը

Ապրանքն արտադրողի անվանումը

Ապրանքն արտադրողի գտնվելու վայրի միջազգային համարը (GLN - Global Location Number) եթե առկա է

Ապրան-քային դիրքի միջազգային համարը (GTIN - Global Trade Item Number)

Մաքսային հայտա-րարագրի համարը և ամսաթիվը

Պահանջվող դրոշմա-պիտակների քանակը

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

                               
                               
                               
                               

 Պաշտոնատար անձ

 __________________________________________

 (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Լրացման կարգ

 

«2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» Համաձայնագրի կիրարկման շրջանակներում դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի

 

Հայտի՝

1. 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

2. 2-րդ կետում լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

3. 3-րդ կետում լրացվում է կազմակերպության պետական գրանցման վայրը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի դեպքում՝ բնակության վայրը (այն վայրը, որտեղ ֆիզիկական անձը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր, իսկ հաշվառման վայրի բացակայության դեպքում` ֆիզիկական անձի փաստացի բնակության վայրը): Որպես պարտադիր տվյալներ լրացվում են բնակավայրի (քաղաք, գյուղ), փողոցի անվանումը, շենքի համարը,

4. 4-րդ կետում լրացվում է հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման համապատասխան բաժնի անվանումը, որտեղից հարկ վճարողը ցանկանում է ստանալ հսկիչ (նույնականացման) նշանները: Այս կետը լրացվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդի համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ներկայացման դեպքում,

5. 5-րդ կետում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող՝ դրոշմավորման ենթակա ապրանքների համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք կատարում են V նշումը,

6. 6-րդ կետում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ դրոշմավորման ենթակա ապրանքների և (կամ) Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդի համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացնող անձինք կատարում են V նշումը,

7. 7-րդ կետում լրացվում է ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ  (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) դասակարգչի 10 նիշի,

8. 8-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքախմբի համառոտ անվանումը,

9. 9-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի անվանումը,

10. 10-րդ կետում լրացվում է ապրանքի նկարագրությունը,

11. 11-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա տվյալ ապրանքին բնորոշ չափման միավորը,

12. 12-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի չափսը,

13. 13-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի մոդելը,

14. 14-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի գույնը,

15. 15-րդ կետում լրացվում է հիմնական նյութի անվանումը, որից պատրաստված է դրոշմավորման ենթակա ապրանքը,

16. 16-րդ կետում լրացվում է ապրանքի որակը սահմանող նորմատիվային փաստաթղթերի անվանումը (եթե առկա է),

17. 17-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքի ծագման երկիրը,

18. 18-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքն արտադրողի անվանումը,

19. 19-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքն արտադրողի գտնվելու վայրի միջազգային համարը (GLN - Global Location Number) (եթե առկա է),

20. 20-րդ կետում լրացվում է ապրանքային դիրքի միջազգային համարը (GTIN - Global Trade Item Number), որը տրամադրվում է GS1 կազմակերպության կողմից,

21. 21-րդ կետում դրոշմավորման ենթակա՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մաքսային հայտարարագրի համարը և ամսաթիվը լրացվում է մինչև հայտի ներկայացման օրը նշված ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծված լինելու դեպքում: Այս կետը լրացվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար նախատեսված հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի ներկայացման դեպքում,

22. 22-րդ կետում լրացվում է հսկիչ (նույնականացման) նշանների պահանջվող քանակը (թվով),

23. Հայտի 2-րդ (hարկ վճարողի անվանումը), 3-րդ (hարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)), 9-րդ (ապրանքի անվանումը), 10-րդ (ապրանքի նկարագրությունը), 11-րդ (չափման միավորը), 13-րդ (ապրանքի մոդելը), 14-րդ (ապրանքի գույնը), 15-րդ (նյութի անվանումը, որից պատրաստված է դրոշմավորման ենթակա ապրանքը), 17-րդ (ապրանքի ծագման երկիրը) և 18-րդ (ապրանքն արտադրողի անվանումը) կետերի տվյալները լրացվում են նաև ռուսերեն:»:

 

Հավելված N 2
ՀՀ պետական եկամուտների

 կոմիտեի նախագահի
2019 թ. հունիսի 13-ի
N 388-Ն հրամանի

 

«Հավելված N 6
ՀՀ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2018 թ. նոյեմբերի 14-ի
N 692-Ն հրամանի

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

«2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» Համաձայնագրի կիրարկման շրջանակներում դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) կիրարկման շրջանակներում դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հետ կապված հարաբերությունները:

2. Մինչև Համաձայնագրի կիրարկման շրջանակներում ապրանքների դրոշմավորման նպատակով հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնելը հարկ վճարողները դիմում են GS1 միջազգային կազմակերպության Երևանի մասնաճյուղ՝ ապրանքային դիրքի միջազգային համարը (GTIN - Global Trade Item Number) ստանալու համար, որը լրացվում է հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի 20-րդ տողում:

3. Ապրանքային դիրքի միջազգային համարը (GTIN - Global Trade Item Number) ստանալուց հետո հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտը հարկ վճարողի կողմից ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման «ֆայլ օնլայն» համակարգի միջոցով:

4. Հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտի բավարարման համար պատասխանատու անձը ստուգում է հայտով ներկայացված տվյալների ամբողջականությունը, այդ թվում՝ պահանջվող քանակի հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման համար վճարում նախատեսված լինելու դեպքում՝ արժեքը պետական բյուջե վճարված լինելը:

5. Հայտում ոչ ամբողջական տվյալների ներառման կամ հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման համար վճարում նախատեսված լինելու դեպքում՝ դրանց արժեքը պետական բյուջե վճարված չլինելու դեպքերում հայտը մերժվում է: Հայտի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը հարկ վճարողը ստանում է իր հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի «Հայտեր» էջում:

6. Հայտի բավարարման համար անհրաժեշտ վավերապայմանների առկայության դեպքում հարկ վճարողների սպասարկման վարչության համապատասխան գործառույթն իրականացնող բաժինը հայտը բավարարվում է, հսկիչ (նույնականացման) նշանների վրա տպագրում է QR կոդը և գծիկավոր կոդը, որից հետո պատասխանատու անձը ծրագրային համակարգի միջոցով ամրագրում (հատկացնում) է հայտով պահանջվող հսկիչ (նույնականացման) նշանները:

7. ՀՀ ՊԵԿ ֆինանսահաշվային վարչության պետը ապահովում է պահանջվող քանակության հսկիչ (նույնականացման) նշանների դուրսգրման էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի (այսուհետ՝ հաշիվ-ապրանքագրերի) կազմումը, իսկ հարկ վճարողների սպասարկման վարչության համապատասխան գործառույթն իրականացնող բաժնի պետն ապահովում է հաշիվ-ապրանքագրով ձևակերպված հսկիչ (նույնականացման) նշանների բացթողումը:

8. Հաշիվ-ապրանքագրում պարտադիր նշվում են հսկիչ (նույնականացման) նշանների ձեռք բերման հայտ ներկայացրած անձի անվանումը, տրամադրվող հսկիչ (նույնականացման) նշանների քանակը և սերիա-համարները:

9. ՀՀ ՊԵԿ ֆինանսահաշվային վարչությունը վարում է տրամադրված հսկիչ (նույնականացման) նշանների հաշվառում:

10. Հսկիչ (նույնականացման) նշանները տրամադրվում են հայտի հիման վրա՝ հայտը հարկային մարմին ստացվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան