Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
5 ապրիլի 2012 թվականի N 13
2. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 42 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 111-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 115-րդ կետով`
1. Հավանություն տալ իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներին` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերը` բացառությամբ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, ներկայացնելու ուղեցույցին հավանություն տալու մասին» N 42 արձանագրային որոշումը:
3. Սահմանել, որ սույն մեթոդական ցուցումները կիրառելի չեն «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն օրենքով վերապահված իրավասության սահմաններում ընդունվող` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխություններ, լրացումներ և վերաբաշխումներ կատարելու մասին որոշումների նախագծերի մշակման նկատմամբ:
4. Հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել պետական և տեղական ինքնակառավարման և օրենքով ստեղծված այլ մարմինների ղեկավարներին` իրավական ակտերի նախագծեր մշակելիս հաշվի առնել իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 16 Երևան |
ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ