Գլխավոր տեղեկություն
Համար
N 157-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.04.2018-01.01.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.04.03/11(614) Հոդ.94
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
13.03.2018
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 մարտի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 12418077

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ

 

13 մարտի 2018 թ.

N 157-Ն

  

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը և 221-րդ հոդվածը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ռոյալթիի հարկային հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Վ. Հարությունյան

   

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի մարտի 13-ի

N 157-Ն հրամանի

 

Ձև

   

ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ

Փաստաթղթի հերթական համարը

_________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

ՀԱՇՎԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

[1]

Վճարողը [1.1]

 

Վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)   

[1.2]

 

Հարկ վճարողի հաշվառման համարը [1.3]

  
 

 

 
 
 
 
 

Հաշվետու ժամանակաշրջանը (տարի) [1.4]

       

 

ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՇՎԱՐԿ

[2]

Ռոյալթիի հաշվարկման բազան [2.1]

 

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական գործունեության գծով ծախսերի, ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների) հանրագումարը

[2.2]

 

Շահույթ նախքան հարկումը [2.3]

 

Ռոյալթիի դրույքաչափը (%) [2.4]

 

Հաշվարկված ռոյալթի [2.5]

 

Ռոյալթիի գծով արտոնություններ [2.6]

             [2.6.1]               [2.6.2]

 [2.6.3]

Հաշվարկված ռոյալթի՝ հաշվի առնելով ռոյալթիի գծով արտոնությունները

[2.7]

 

Հաշվարկված ռոյալթիի կանխավճարների հանրագումար [2.8]

 

Վճարման ենթակա ռոյալթի [2.9]

 

Հաշվարկված ռոյալթիի և ռոյալթիի կանխավճարների հանրագումարի բացասական տարբերություն

[2.10]

(            )

ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԽՏԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

[3]

Խտանյութի

յուրաքանչյուր տեսակի անվանումը

Վճարվող յուրաքանչյուր տեսակի մետաղի անվանումը

Խտանյութի ֆիզիկական ծավալը

Չափման միավորը

Իրացման շրջանառություն

[3.1]

[3.2]

[3.3]

[3.4]

[3.5]

Պղնձի խտանյութ

Պղինձ

     

Ոսկի

     

Արծաթ

     

Այլ վճարվող մետաղներ

     

Մոլիբդենի խտանյութ

Մոլիբդեն

     

Այլ վճարվող մետաղներ

     

Ցինկի խտանյութ

Ցինկ

     

Ոսկի

     

Արծաթ

     

Այլ վճարվող մետաղներ

     

Այլ խտանյութեր

Վճարվող մետաղներ

     

Իրացման շրջանառություն [3.6]

 

Ռոյալթիի հաշվարկման բազայի ճշտումներ [3.7]

 

Ռոյալթիի հաշվարկման բազա [3.8]

 

ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ՁՈՒԼՎԱԾՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

[4]

Ձուլվածքի անվանումը (մեկից ավելի մետաղների դեպքում մետաղների առանձին անվանումները)

Ձուլվածքի կշիռը (մեկից ավելի մետաղների դեպքում մետաղների առանձին կշիռները)

Չափման միավորը

Ձուլվածքի (մետաղի) կշռի մեկ միավորի համար օգտագործված խտանյութի հաշվարկային մեծություն

Ձուլվածքին (մետաղին) համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալը

Իրացման շրջանառությունը

Տեսակ

Մետաղի անվանում

[4.1]

[4.2]

[4.3]

[4.4]

[4.5]

[4.6]

[4.7]

             
             
             
             
             

Ռոյալթիի հաշվարկման բազա [4.8]

 

ԽՏԱՆՅՈՒԹԻ, ՁՈՒԼՎԱԾՔԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

[5]

Մատակարարված արտադրանքի արտադրության համար ծախսված յուրաքանչյուր մետաղի անվանումը

Համապատասխան մետաղի կշիռը

Չափման միավորը

Մատակարարված արտադրանքում պարունակվող մետաղի կշռի մեկ միավորի համար օգտագործված խտանյութի հաշվարկային մեծություն

Մատակարարված արտադրանքում պարունակվող մետաղին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալը

Իրացման շրջանառությունը

[5.1]

[5.2]

[5.3]

[5.4]

[5.5]

[5.6]

           
           
           
           
           

Ռոյալթիի հաշվարկման բազա [5.7]

 

ԱՌԱՆՑ ԽՏԱՆՅՈՒԹԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՆՔԱՔԱՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

[6]

Մատակարարված արտադրանքի կամ դրանում պարունակվող մետաղի անվանում

Արտադրանքում պարունակվող համապատասխան մետաղի կշիռը

Չափման միավորը

Իրացման շրջանառությունը

Տեսակ

Մետաղի անվանում

[6.1]

[6.2]

[6.3]

[6.4]

[6.5]

         
         
         
         
         

Ռոյալթիի հաշվարկման բազա [6.6]

 

 

Պաշտոնատար անձ

________________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

«_______» _______________20_____թ.

 

ՌՈՅԱԼԹԻԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԻ

 

ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Ռոյալթիի հարկային հաշվարկը (այսուհետ` հաշվարկ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 198-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ռոյալթի վճարողների կողմից լրացվում և ներկայացվում է Օրենսգրքի 221-րդ հոդվածին համապատասխան:

2. Հաշվարկում արժեքային ցուցանիշներն արտացոլվում են դրամներով (առանց լումաների), իսկ բնեղեն ցուցանիշները՝ համապատասխան չափման միավորներով (ստորակետից հետո վեց նիշի ճշտությամբ):

3. Հաշվարկի [1] բաժնում լրացվում են`

1) [1.1] տողում` հաշվարկ ներկայացնող կազմակերպության լրիվ անվանումը.

2) [1.2] տողում` կազմակերպության գտնվելու վայրը.

3) [1.3] տողում` կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը.

4) [1.4] տողում` հաշվետու տարին, որի համար ներկայացվում է հաշվարկը կամ ճշտված հաշվարկը:

4. Հաշվարկի [2] բաժնում լրացվում է ռոյալթիի հաշվարկը: Հաշվարկի [2] բաժնում լրացվում են՝

1) [2.1] տողում՝ ռոյալթիի հաշվարկման բազան` հաշվետու տարում մատակարարված խտանյութի, խտանյութի փոխարեն կամ առանց խտանյութի ստացման ձուլվածքի կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի իրացման շրջանառությունը ([3.8], [4.8], [5.7] և [6.6] տողերի հանրագումարը).

2) [2.2] տողում՝ հաշվետու տարում համախառն եկամտից կատարված` Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական գործունեության գծով ծախսերի, ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների) հանրագումարը.

3) [2.3] տողում՝ շահույթը նախքան հարկումը ([2.1] - [2.2]): Բացասական տարբերություն ստացվելու դեպքում [2.3] տողում լրացվում է «0».

4) [2.4] տողում` հաշվարկման բազայի նկատմամբ կիրառվող՝ Օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող ռոյալթիի դրույքաչափը (4+[[2.3]/([2.1]X8])] X 100).

5) [2.5] տողում` [2.1] տողի նկատմամբ [2.4] տողում նշված դրույքաչափով (տոկոսով) հաշվետու տարվա համար հաշվարկված ռոյալթիի գումարը.

6) [2.6] տողի [2.6.3] վանդակում` վճարողին օրենքով վերապահված ռոյալթիի արտոնությունների հանրագումարը ([2.6.2] վանդակների մեծությունների հանրագումարը): Ընդ որում, [2.6.1] վանդակում լրացվում է համապատասխան իրավական ակտի անվանումը, հոդվածը, մասը, ([2.6.2] վանդակում՝ լրացնելով արտոնության համապատասխան գումարը): Արտոնություններ սահմանված չլինելու դեպքում [2.6] տողի [2.6.2] վանդակում լրացվում է «0».

7) [2.7] տողում՝ հաշվետու տարվա համար հաշվարկված ռոյալթիի գումարը՝ հաշվի առնելով ռոյալթիի արտոնությունները ([2.5] տողի և [2.6] տողի՝ [2.6.3] վանդակի մեծությունների դրական տարբերությունը), որի հիման վրա Օրենսգրքի 222-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ հաշվետու տարվան հաջորդող տարվա համար հաշվարկվում և վճարվում են ռոյալթիի կանխավճարների գումարները: Դրական տարբերություն չառաջանալու դեպքում [2.7] տողում լրացվում է «0».

8) [2.8] տողում` օրենսգրքի 222-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ հաշվետու տարվա համար հաշվարկված (հաշվետու տարվան նախորդող տարվա ռոյալթիի գումարի մեկ քառորդի չափով) ռոյալթիի կանխավճարների հանրագումարը.

9) [2.9] տողում` հաշվետու տարվա համար վճարման ենթակա ռոյալթիի գումարը ([2.7] և [2.8] տողերի մեծությունների դրական տարբերությունը): Տարբերություն չառաջանալու դեպքում [2.9] տողում լրացվում է «0», իսկ բացասական տարբերությունը լրացվում է [2.10] տողում:

5. Հաշվարկի [3] բաժնում, Օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, լրացվում է խտանյութի իրացման շրջանառության հաշվարկը: Հաշվարկի [3] բաժնում լրացվում են՝

1) հաշվետու տարվա ընթացքում մատակարարված խտանյութերը խմբավորելով ըստ [3.1] սյունակում նշված խտանյութերի տեսակների (պղնձի խտանյութ, մոլիբդենի խտանյութ, ցինկի խտանյութ, այլ խտանյութ): Այլ խտանյութերը, խմբավորված ըստ խտանյութերի նույն տեսակների, լրացվում են առանձին տողով.

2) հաշվետու տարվա ընթացքում մատակարարված խտանյութերում պարունակվող մետաղները խմբավորելով ըստ [3.2] սյունակում նշված՝ վճարվող համարվող յուրաքանչյուր մետաղի տեսակի և [3.1] սյունակում նշված՝ խտանյութի համապատասխան տեսակի (պղնձի խտանյութերի դեպքում՝ պղինձ, ոսկի, արծաթ, ինչպես նաև խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ, մոլիբդենի խտանյութի դեպքում՝ մոլիբդեն, ինչպես նաև խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ, ցինկի խտանյութի դեպքում՝ ցինկ, ոսկի, արծաթ, ինչպես նաև խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ, այլ խտանյութերի դեպքում՝ խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող մետաղներ): Վճարվող համարվող այլ մետաղները, խմբավորված ըստ մետաղների և խտանյութերի նույն տեսակների, լրացվում են առանձին տողով.

3) [3.3] սյունակում՝ ըստ [3.2] սյունակում նշված՝ վճարվող համարվող յուրաքանչյուր մետաղի տեսակի, մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալը՝ մատակարարման պայմանագրին համապատասխան (կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) որոշված՝ մատակարարված խտանյութում վճարվող համարվող մետաղների վերջնական պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով): Եթե մատակարարման պայմանագրին համապատասխան՝ խտանյութի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են տարբեր հաշվետու տարիներում, ապա մատակարարման հաշվետու տարում իրացման շրջանառության հաշվարկման համար որպես ֆիզիկական ծավալ հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով (ըստ մատակարարի կողմից տրվող որակի նախնական հավաստագրերի և հաշվարկային փաստաթղթերի) վճարվող համարվող մետաղների պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով).

4) [3.4] սյունակում՝ համապատասխան չափման միավորը.

5) [3.5] սյունակում` Օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին համապատասխան հաշվարկված իրացման շրջանառության համապատասխան գումարները՝ ըստ [3.2] սյունակում նշված՝ վճարվող համարվող յուրաքանչյուր մետաղի տեսակի: Եթե հաշվետու տարին ներառող յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռոյալթիի իրացման շրջանառությունը 20 տոկոս կամ ավելի չափով ցածր է նույն ամսվա ընթացքում մատակարարված խտանյութում՝ Օրենսգրքով կամ մատակարարման պայմանագրով վճարվող համարվող մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա այդ ամսվա համար իրացման շրջանառություն է համարվում մատակարարված խտանյութում՝ Օրենսգրքով կամ մատակարարման պայմանագրով վճարվող հանդիսացող մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային միջին գների 80 տոկոսի արտադրյալը.

6) [3.6] տողում` [3.5] սյունակի տողերի հանրագումարը.

7) [3.7] տողում` հաշվետու տարվան նախորդող տարվա պայմանագրերով նախատեսված (եթե պայմանագրին համապատասխան՝ վերջնահաշվարկը կատարվել է հաշվետու տարում) ռոյալթիի հաշվարկման բազայի վերջնահաշվարկների արդյունքում ճշտումները` որպես նախորդ տարվա հաշվարկում արտացոլված իրացման շրջանառության և հաշվետու տարում կատարված վերջնահաշվարկի արդյունքում ճշտված իրացման շրջանառության տարբերություն: Բացասական մեծությունը [3.7] տողում լրացվում է փակագծերի մեջ, իսկ [3.8] տողում լրացվում է հաշվետու տարվա ռոյալթիի հաշվարկման բազան ([3.6] տող+ [3.7] տող): Դրական տարբերություն չառաջանալու դեպքում [3.8] տողում լրացվում է «0»:

6. Հաշվարկի [4] բաժնում, Օրենսգրքի 202-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, լրացվում է ձուլվածքի իրացման շրջանառության հաշվարկը: Հաշվարկի [4] բաժնում լրացվում են`

1) [4.1] սյունակում՝ հաշվետու տարում մատակարարման պայմանագրերին համապատասխան մատակարարված ձուլվածքի տեսակները (ձուլվածք կամ համաձուլվածք).

2) [4.2] սյունակում` ձուլվածքում պարունակվող յուրաքանչյուր տեսակի մետաղի անվանումն առանձին տողով.

3) [4.3] սյունակում՝ մատակարարված ձուլվածքի (մեկից ավելի մետաղների դեպքում՝ [4.2] սյունակի յուրաքանչյուր տեսակի մետաղի) կշիռն արտահայտված գրամներով կամ տոննաներով.

4) [4.4] սյունակում` համապատասխան չափման միավորը.

5) [4.5] սյունակում` մատակարարված ձուլվածքի (համապատասխան մետաղի) համար օգտագործված խտանյութի հաշվարկային մեծությունը (խտանյութի ֆիզիկական ծավալը)` ձուլվածքի (համապատասխան մետաղի) կշռի միավորի արտադրության համար փաստացի օգտագործված, տեխնոլոգիապես հիմնավորված խտանյութի ֆիզիկական ծավալը՝ խտանյութում պարունակվող մետաղի (մետաղների) վերջնական պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով).

6) [4.6] սյունակում` մատակարարված ձուլվածքի (մետաղի) կշռին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալը ([4.3] X [4.5]).

7) [4.7] սյունակում` իրացման շրջանառության գումարները, որոնք հաշվարկվում են՝ ելնելով մատակարարված ձուլվածքի կշռին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութում պարունակվող մետաղների միջազգային միջին գները.

8) [4.8] տողում` [4.7] սյունակի տողերի հանրագումարը:

7. Հաշվարկի [5] բաժնում, Օրենսգրքի 202-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան, լրացվում է խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի իրացման շրջանառության հաշվարկը: Հաշվարկի [5] բաժնում լրացվում են`

1) [5.1] սյունակում՝ հաշվետու տարում մատակարարման պայմանագրին համապատասխան մատակարարված արտադրանքի արտադրության համար ծախսված յուրաքանչյուր տեսակի մետաղի անվանումը.

2) [5.2] սյունակում, ըստ [5.1] սյունակի յուրաքանչյուր մետաղի տեսակի՝ մատակարարված արտադրանքի արտադրության համար ծախսված յուրաքանչյուր մետաղի կշիռն արտահայտված գրամներով կամ տոննաներով.

3) [5.3] սյունակում` համապատասխան չափման միավորը.

4) [5.4] սյունակում` մատակարարված վերջնական արտադրանքում պարունակվող յուրաքանչյուր մետաղի համար օգտագործված խտանյութի հաշվարկային մեծությունը (խտանյութի ֆիզիկական ծավալը)` համապատասխան մետաղի կշռի միավորի արտադրության համար փաստացի օգտագործված, տեխնոլոգիապես հիմնավորված խտանյութի ֆիզիկական ծավալը՝ խտանյութում պարունակվող մետաղի (մետաղների) վերջնական պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով).

5) [5.5] սյունակում` մատակարարված արտադրանքում պարունակվող մետաղին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալը (գրամներով կամ տոննաներով) ([5.2] X [5.4]).

6) [5.6] սյունակում` իրացման շրջանառության գումարները, որոնք հաշվարկվում են՝ ելնելով մատակարարված վերջնական արտադրանքին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութում պարունակվող մետաղների միջազգային միջին գները.

7) [5.7] սյունակում` [5.6] սյունակի տողերի հանրագումարը:

8. Հաշվարկի [6] բաժնում, Օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան, լրացվում է առանց խտանյութի ստացման հանքաքարի վերամշակումից հետո ստացվող ցանկացած արտադրանքի իրացման շրջանառության հաշվարկը: Հաշվարկի [6] բաժնում լրացվում են`

1) [6.1] սյունակում՝ հաշվետու տարում մատակարարման պայմանագրերին համապատասխան մատակարարված արտադրանքի անվանումը.

2) [6.2] սյունակում՝ մատակարարված արտադրանքում պարունակվող յուրաքանչյուր մետաղի անվանումը.

3) [6.3] սյունակում՝ հաշվետու տարում մատակարարված արտադրանքում պարունակվող յուրաքանչյուր մետաղի փաստացի վերջնական քանակությունը՝ գրամներով կամ տոննաներով.

4) [6.4] սյունակում՝ համապատասխան չափման միավորը.

5) [6.5] սյունակում՝ իրացման շրջանառության գումարները, որոնք հաշվարկվում են՝ ելնելով մետաղների փաստացի վերջնական պարունակությունից (գրամներով կամ տոննաներով), կիրառելով մետաղների միջազգային միջին գները.

6) [6.6] սյունակում՝ [6.5] սյունակի տողերի հանրագումարը: