«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հունիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 11617245
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
19 հունիսի 2017 թ. ք. Երևան |
N 638-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները` XI նույնատիպ թողարկում. 11-րդ նույնատիպ թողարկում. Հայոց այբուբեն թեմային նվիրված 4 նամականիշի, համաձայն NN 1-4 հավելվածների:
2. Գործողության մեջ դնել` XI նույնատիպ թողարկում. 11-րդ նույնատիպ թողարկում. Հայոց այբուբեն թեմային նվիրված 4 նամականիշը, սահմանելով անվանագինը` 230 դրամ, տպաքանակը` 300 000 հատ, անվանագինը 280 դրամ, տպաքանակը` 100 000 հատ, անվանագինը 330 դրամ, տպաքանակը` 100 000 հատ, անվանագինը՝ 380 դրամ, տպաքանակը 100 000 հատ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար |
Վ. Մարտիրոսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 3 |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 4 |