Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.11.2017-28.02.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.03.15/8(248) Հոդ.15
Ընդունող մարմին
Ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվ
10.12.2003
Ստորագրող մարմին
Ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.02.2020

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11203391

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

10 դեկտեմբերի 2003 թ.
ք. Երևան

N 11-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի «Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» թիվ 111-Ն որոշման 2-րդ կետի:

(նախաբանը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Ոստիկանության ծառայողի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության և օտարերկրյա ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման ծախսերի փոխհատուցման չափը»` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Սահմանել, որ ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած փոխհատուցման ենթակա ծախսերի հաշվարկները իրականացվում են յուրաքանչյուր անձի համար, ընդ որում`

1) օտարերկրյա պետություններում սովորողներինը և վերապատրաստում անցնող ոստիկանության ծառայողներինը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչությունում՝ տնտեսական վարչության համապատասխան տեղեկանքի հիման վրա,

2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներինը և վերապատրաստում անցնող ոստիկանության ծառայողներինը` ուսումնական հաստատությունում և ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրերի վարչություն կամ կադրային ծառայություն ունեցող համապատասխան ստորաբաժանումներ:

(2-րդ կետը խմբ. 01.11.17 թիվ 6-Ն)

2.1 (կետն ուժը կորցրել է 01.11.17 թիվ 6-Ն)

2.2 (կետն ուժը կորցրել է 01.11.17 թիվ 6-Ն)

2.3 (կետն ուժը կորցրել է 01.11.17 թիվ 6-Ն)

2.4 (կետն ուժը կորցրել է 01.11.17 թիվ 6-Ն)

3. Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի չափի հաշվառումն իրականացվում է սույն հրամանի թիվ 2 հավելվածի համաձայն և հաշվառման թերթիկը կցվում է ոստիկանության ծառայողի անձնական գործին:

(3-րդ կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն, խմբ. 01.11.17 թիվ 6-Ն)

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

 

Ոստիկանության
գեներալ-լեյտենանտ

Հ. Հարությունյան

 

 

Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության հետ  
18 դեկտեմբերի 2003 թ. 
4/4-3-14-12543 գրությամբ

Հավելված 1
ՀՀ ոստիկանության պետի
2003 թ. 10 դեկտեմբերի
թիվ 11-Ն հրամանի

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ

(վերնագիրը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)

 

 1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում մեկ սովորողի կամ վերապատրաստում անցնող ծառայողի ուսման ծախսերի ընդհանուր փոխհատուցման չափերն են`

(1-ին կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն, 01.11.17 թիվ 6-Ն)

1.1 Մեկ օրվա համար՝ 6940 ՀՀ դրամ:

(1.1-ին կետը խմբ. 01.11.17 թիվ 6-Ն)

1.2,1.1 կետում նշված ծախսին ավելացվում է հատկացված (հատուցված) հանդերձանքի փաստացի արժեքը: Ոստիկանության ծառայողը հանդերձանքի արժեքը չի փոխհատուցում, եթե նա «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ, 7-րդ, 10-րդ, 14.1-ին հոդվածի 4-րդ կամ 16-րդ հոդվածի 1-ին մասերի համաձայն ենթակա է պարտադիր վերապատրաստման կամ 55-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն անցնում է հեռակա ուսուցում:

(1.2-րդ կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն, խմբ. 01.11.17 թիվ 6-Ն)

2. Օտարերկրյա պետությունում կազմակերպված ուսման, վերապատրաստման գործուղվող ոստիկանության ծառայողի կողմից փոխհատուցման ենթակա են ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրային գինը` և 1.2. կետով սահմանված ծախսերը` փաստացի ուսման կամ վերապատրաստման ժամանակահատվածի մեկ օրվա հաշվարկով:

Օտարերկրյա պետությունում կազմակերպված հեռակա կարգով ուսման կամ վերապատրաստման գործուղված ոստիկանության ծառայողը հատկացված հանդերձանքի արժեքը չի փոխհատուցում:

(2-րդ կետը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն) 

3. (կետն ուժը կորցրել է 01.11.17 թիվ 6-Ն)

(հավելվածը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն, խմբ., փոփ. 01.11.17 թիվ 6-Ն) 

 

 

Հավելված թիվ 2
ՀՀ ոստիկանության պետի
2003 թ. 10 դեկտեմբերի
թիվ 11-Ն հրամանի

 

Հ ա շ վ ա ռ ու մ

 

Ոստիկանության ծառայողի եվ ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար ծախսերի փոխհատուցման ենթակա չափի.

(վերնագիրը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն)

 

Սկսված է __ ______ 200__ թ. ավարտված է __ ______ 200__ թ.

 

1

2

3

4

5

6

7

Տարի

Ուսումը (կրթական ծրագիրը), ուսման ձևը, վերապատրաստում

Ազգանուն, անուն,
հայրանուն

Փաստացի ուսումնա-ռությունը օրերով

Գումարն ըստ
փոխհա-տուցման ենթակա
օրական չափի

Հատ
կացված հանդեր-ձանքի
փաստացի
արժեքը

Ընդամենը փոխհա-տուցման
ենթակա
գումարը

             
             
             
             
             

Ղեկավար` ________________________

Պատասխանատու` ___________________                Կ. Տ.

Ծառայող /սովորող, վերապատրաստվող/ __________________

 

1. Հաշվառման թերթիկի մասին սովորողը ծանուցվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա, իսկ վերապատրաստում անցնողը` դրա համար սահմանված ժամկետի ավարտից հետո:

2. Մեկ տարուց ավելի ուսումնառության դեպքում տվյալները լրացվում են ըստ տարիների:

(հավելվածը փոփ. 10.09.12 թիվ 12-Ն, խմբ. 01.11.17 թիվ 6-Ն)