«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 նոյեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 10017443
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 նոյեմբերի 2017 թ. |
N 50-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԱՆԿԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N 3.1.1-033-2017 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրության 12 կետի «դ» ենթակետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել.
1) «Մանկական վնասվածքների համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N 3.1.1-033-2017 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը՝ համաձայն հավելված 1-ի,
2) Մանկական վնասվածքների ցանկը, որոնք ենթակա են հաղորդման Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղեր՝ համաձայն հավելված 2-ի,
3) «Մանկական վնասվածքի դեպքի մասին շտապ հաղորդման քարտ»-ը՝ համաձայն հավելված 3-ի,
4) «Մանկական վնասվածքների դեպքերի հաշվառման մատյան»-ը՝ համաձայն հավելված 4-ի:
2. Բարձր տեխնոլոգիաների գծով առողջապահության նախարարի խորհրդականին՝ «Մանկական վնասվածքի դեպքի մասին շտապ հաղորդման քարտ»-ի տվյալները ներառել «Միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգ»-ում, որպես հիվանդության պատմագրի մի մաս:
Լ. Ալթունյան |
Հավելված 1 |
«ՄԱՆԿԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N 3.1.1-033-2017 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը (այսուհետ` կանոններ և նորմեր) նախատեսված են բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ բժշկական կազմակերպություն) (անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, գերատեսչական պատկանելիությունից) սպասարկող ավագ և միջին բուժաշխատողների համար՝ (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ենթակա բժշկական կազմակերպություններից), որոնք իրականացնում են մանկական վնասվածքների (այսուհետ՝ վնասվածք) դեպքերի հայտնաբերում, վարում, բուժում, հաշվառում և հաշվետվության ներկայացում:
2. Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) տվյալների, աշխարհում յուրաքանչյուր տարի ավելի քան 5 մլն մարդ է մահանում տարբեր տեսակի վնասվածքների հետևանքով, իսկ շատ ավելի մեծ թվով մարդիկ հաշմանդամ են դառնում ամբողջ կյանքում:
3. Ըստ Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ՝ ՄԱԿ) մանկական հիմնադրամի 2008 թվականի «Մանկական տրավմատիզմի կանխարգելման համաշխարհային հաշվետվության»՝ երեխաների և դեռահասների մոտ տարբեր պատճառներից առաջացած վնասվածքների վերաբերյալ գրանցվել են հետևյալ տվյալները.
1) Մանկական տրավմատիզմի 95 %-ը գրանցվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, սակայն մեծ խնդիր է նաև բարձր եկամուտ ունեցող երկրներում՝ կազմելով երեխաների մահվան բոլոր դեպքերի ավելի քան 40%-ը:
2) Տղաների մոտ վնասվածքներն ավելի հաճախ են հանդիպում և դրանց հետևանքներն ավելի ծանր են լինում, քան աղջիկների մոտ: Դա մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ տղաներն ավելի ակտիվ ֆիզիկական վարքագիծ են դրսևորում և հաճախ են մասնակցում վնասվածքների առաջացման ռիսկով հղի ժամանցային, խաղային և այլ միջոցառումներին:
3) Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում մինչև 18 տարեկան ավելի քան 830000 երեխա և դեռահաս մահանում է ոչ կանխամտածված տրավմատիզմի արդյունքում: Ճանապարհատրանսպորտային պատահարների (այսուհետ՝ ՃՏՊ-ների) հետևանքով առաջացած վնասվածքներին ու ջրահեղձությանը, միասին վերցրած, բաժին է հասնում մանկական տրավմատիզմի բոլոր դեպքերի մոտավորապես կեսը:
4) ՃՏՊ-ների և բարձրությունից ընկնելու հետ կապված վնասվածքները համարվում են մանկական հաշմանդամության հիմնական պատճառ: Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում ՃՏՊ-ների արդյունքում մահանում է ավելի քան 260 000 երեխա:
5) Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում մինչև 20 տարեկան մոտավորապես 47000 երեխաներ, դեռահասներ ու պատանիներ մահանում են վայր ընկնելու հետևանքով: Վայր ընկնելու հետևանքով առաջացած վնասվածքների ամենամեծ և ռիսկային խումբ են կազմում մինչև մեկ տարեկան երեխաները: Յուրաքանչյուր օր ավելի քան 1000 երեխա գլխուղեղի վնասվածքի հետևանքով հաշմանդամ է դառնում ամբողջ կյանքի ընթացքում:
6) Այրվածքներից երեխաների մահացության ավելի քան 95%-ի պատճառը կրակից այրվածքներն են: Տաք հեղուկներից կամ այլ պատճառներից առաջացած տեղային այրվածքները ևս համարվում են ոչ մահացու վնասվածքների և հաշմանդամության առաջացման տարածված պատճառ: Այրվածքը վնասվածքների միակ տեսակն է, որի ժամանակ վնասվածքների ցուցանիշները աղջիկների շրջանում ավելի բարձր են, քան տղաների:
4. Վնասվածքների մշտադիտարկումը և ստացված տվյալների վերլուծությունը հնարավորություն է ընձեռում հայտնաբերել դրանք առաջացնող օրինաչափությունները, սեռատարիքային կազմը, աշխարհագրական տարածվածությունը, բացահայտել զարգացման պատճառները և մշակել արդյունավետ և նպատակային կանխարգելիչ միջոցառումներ ռիսկի խմբերում:
5. Բժշկական կազմակերպությունը սույն հրամանի հավելված 2-ով հաստատված վնասվածքների դեպքեր արձանագրելու ժամանակ ընթացիկ կամ արտահերթ համակարգով տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` Ազգային կենտրոն):
6. Վնասվածքները դասակարգվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանում նշված հիվանդությունների միջազգային 10-րդ դասակարգման:
7. Ազգային կենտրոն հաղորդման ենթակա վնասվածքների ցանկը ներկայացված է հավելված 2-ում:
8. Վնասվածքների վերաբերյալ տեղեկատվությունն օգտագործվում է`
1) համաճարակաբանական հսկողության համակարգի աշխատանքն ապահովելու,
2) հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու,
3) բնակչության առողջության վերաբերյալ տեղեկատվության համակարգում առանձին վնասվածքների մասին տվյալների առկայությունն ապահովելու,
4) գործնականում վնասվածքների հսկողության և կանխարգելման նպատակային ծրագրեր մշակելու ու գործադրելու համար:
II. ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ
8. Վնասվածքների դեպքեր հայտնաբերած ավագ և միջին բուժաշխատողները դրանց մասին (հաստատված և/կամ կասկածելի դեպքերի) շտապ հաղորդում են Ազգային կենտրոնի մասնաճյուղեր անմիջապես էլեկտրոնային ձևաչափով կամ հեռախոսով կամ ֆաքսով, այնուհետև 24 ժամվա ընթացքում ուղարկում են վնասվածքի դեպքի մասին շտապ հաղորդման քարտ՝ համաձայն հավելված 3-ի:
9. Բոլոր բուժաշխատողների կողմից պահպանվում է վնասվածքների դեպքերին առնչվող տեղեկատվության գաղտնիությունը:
10. Շտապ և անհետաձգելի բժշկական կազմակերպության բուժանձնակազմը վնասվածքներ հայտնաբերելու դեպքում հայտնաբերման և հոսպիտալացման անհրաժեշտության և չհոսպիտալացման մասին հայտնում է Ազգային կենտրոնի մասնաճյուղեր, ինչպես նաև չհոսպիտալացման դեպքերում` նաև հիվանդի բնակության վայրի բժշկական կազմակերպություն` անհրաժեշտության դեպքում տանը պացիենտի բուժումը կազմակերպելու համար: Տվյալ դեպքերում վնասվածքի դեպքի մասին շտապ հաղորդման քարտ կազմում է այն բժշկական կազմակերպության բուժանձնակազմը, որտեղ հոսպիտալացվել է պացիենտը և ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության տնային կանչ կատարող բժիշկը:
11. Ախտորոշումը հաստատելու կամ փոխելու մասին բժշկական կազմակերպությունը կազմում է նոր վնասվածքի մասին շտապ հաղորդման քարտ և նշված ընթացակարգով ուղարկում պացիենտի հայտնաբերման տարածքի Ազգային կենտրոնի մասնաճյուղ` նշելով ախտորոշման հաստատման (ճշտման) մասին, դրա ամսաթիվը, նախնական ախտորոշումը և գործիքային հետազոտությունների արդյունքները:
12. Վնասվածքների դեպքերն անհատապես հաշվառվում են «Մանկական վնասվածքների դեպքերի հաշվառման մատյան»-ում՝ համաձայն հավելված 4-ի:
Հավելված 2 |
Ց Ա Ն Կ
Մանկական վնասվածքների, որոնք ենթակա են հաղորդման Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղեր
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղեր հաղորդման ենթակա մանկական վնասվածքներն են՝
1) S00-S09 Գլխի վնասվածքներ
2) S10-S19 Պարանոցի վնասվածքներ
3) S20-S29 Կրծքավանդակի վնասվածքներ
4) S30-S39 Որովայնի, մեջքի ստորին մասի, ողնաշարի գոտկային հատվածի և կոնքի վնասվածքներ
5) S40-S49 Ուսագոտու և բազկի վնասվածքներ
6) S50-S99 Արմունկի և նախաբազկի վնասվածքներ
7) S60-S69 Դաստակի և նախադաստակի վնասվածքներ
8) S70-S79 Կոնքազդրային հոդի և ազդրի վնասվածքներ
9) S80-S89 Ծնկի և սրունքի վնասվածքներ
10) S90-S99 Սրունք-թաթային հոդի և ոտնաթաթի վնասվածքներ
11) T00-T07 Մարմնի մի քանի (բազմակի) շրջանների վնասվածքներ
12) T08-T14 Իրանի, վերջույթի չճշտված մասի կամ մարմնի չճշտված շրջանի վնասվածքներ
13) T15-T19 Բնական անցքերով օտար մարմնի ներթափանցման հետևանքներ
14) T20-T32 Ջերմային և քիմիական այրվածքներ
15) T20-T25 Մարմնի արտաքին մակերեսի ճշտված տեղամասի ջերմային և քիմիական այրվածքներ
16) T26-T28 Աչքի և ներքին օրգանների ջերմային և քիմիական այրվածքներ
17) T29-T32 Մարմնի բազմակի և ճշտված շրջանների ջերմային և քիմիական այրվածքներ
18) T33-T35 Ցրտահարություն
19) T66-T78 Արտաքին պատճառների ազդեցության այլ և չճշտված հետևանքներ
20) T79-T79 Վնասվածքի որոշ վաղ բարդություններ
21) T80-T88 Վիրաբուժական և թերապևտիկ միջամտությունների բարդություններ` այլ դասերում չդասակարգված
22) T90-T98 Վնասվածքների, թունավորումների և արտաքին այլ պատճառների ազդեցության հետևանքներ։
2. Սույն կանոններով և նորմերով հաղորդման ենթակա վնասվածքների կոդերը ներկայացված են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանի գլուխ XIX-ում («Վնասվածքներ, թունավորումներ և արտաքին պատճառների ներգործության որոշ այլ հետևանքներ (Էս00-Թի98) (S00 - T98)»), ընդ որում, այս գլխում «S» տառով նշված դասն օգտագործվում է մարմնի առանձին շրջանների տարբեր տեսակի վնասվածքների ծածկագրման համար, իսկ «T» տառով նշված դասը` մարմնի բազմաթիվ կամ չճշտված շրջանների վնասվածքների, ինչպես նաև թունավորումների և որոշակի այլ արտաքին գործոնների ազդեցության հետևանքների ծածկագրման համար:
Հավելված 3 |
ՔԱՐՏ
ՄԱՆԿԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔԻ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴՄԱՆ
1. Ախտորոշում ______________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
2. Անուն, ազգանուն, հայրանուն _________________________________________
___________________________________________________________________
3. Սեռ
□ արական
□ իգական
4. Տարիք
__________________________________________________________________
5. Բնակության վայր
_____________________________ մարզ, քաղաք (գյուղ) ____________________________
փողոց _____________________________ տուն N ______________ բն. N _______________
հեռախոս ___________________________________________________________________
6. Կազմակերպվածություն |
□ կազմակերպ | □ անկազմակերպ |
7. Ուսումնական կամ մանկական կազմակերպության գտնվելու վայրը, անվանումը,
հեռախոսահամարը
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
8. Դեպքի վայրի անվանումը, հասցեն՝
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
9. Ամսաթվեր՝
1) վնասվածքը ստացել է
__________________________________________________________________________
2) առաջին անգամ դիմել է բուժօգնության (հայտնաբերվել է)
___________________________________________________________________________
3) ախտորոշվել է ______________________________________________________________
ուսումնական և մանկական կազմակերպություն վերջին հաճախման ________________________
____________________________________________________________________________
4) հոսպիտալացման (նշել նաև հոսպիտալացման վայրը) _________________________________
_____________________________________________________________________________
10. Վնասվածքի տեսակը
10.1 Ըստ մտադրության □ ոչ կանխամտածված (պատահական)
□ կանխամտածված (դիտավորությամբ կատարված)
10.2 Կանխամտածված վնասվածքներ
1) Ինքնավնասում՝
□ ինքնասպանություն |
□ ինքնաբռնություն | □ ինքնասպանության փորձ |
3) □ Խմբային բռնություններ (պատերազմների, ահաբեկչության կամ քաղաքացիական անհնազանդության ժամանակ)
10.3 Ըստ առաջացման վայրի
□ ճանապարհային; □ կենցաղային (տնային պայմաններում, այդ թվում՝ այգում/պարտեզում) և
դրսում (բակում); □ ուսումնական հաստատություններում և/կամ դրանց բակում; □ փողոցում և/
կամ ավտոմայրուղում; □ սպորտային (ներառյալ ժամանցի վայրերում); □ այլ (նշել) _____________
_______________________________________________________ (օրինակ, ծովում/ջրում և այլն); □ անհայտ
10.4 Ըստ զբաղվածության վայրի
□ ուսման վայրում, այդ թվում՝ սպորտդպրոցում; □ հանգստի վայրում (ներառյալ տարբեր խաղեր);
□ ուղևորությունների ժամանակ; □ այլ (նշել) ______________________________________________
______________; □ անհայտ
10.5 Ըստ վնասվածքի բնույթի
□ կոտրվածք; □ ձգում, լարում կամ հոդախախտ; □ կտրվածք կամ բաց վերք; □ սալջարդ կամ
մակերեսային վնասվածք; □ այրվածք; □ ցնցում; □ օրգան համակարգերի վնասվածքներ;
□ այլ (նշել) ________________________________________________________________________;
□ անհայտ
10.6 Ըստ առաջացման պատճառների
□ ճանապարհատրանսպորտային պատահար; □ սեռական բռնություն; □ անկնում; □ հարված;
□ կտրվածք; □ կրակոց; □ հրդեհ կամ ջերմության ազդեցություն; □ ջրահեղձություն;
□ շնչահեղձություն; □ թունավորում; □ այլ (նշել) __________________________________________
10.7 Անհայտ
Հավելված 4 |
ՄԱՏՅԱՆ
ՄԱՆԿԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկիզբ ----- 20 թ. |
Վերջ ------ 20 թ |
NN |
Հեռա-խոսով հա-ղորդման և/կամ առաջ-նային շտապ հա-ղորդման քարտի (ընդուն-ման) ամսա-թիվը, ժամը |
Հաղորդում ուղարկող ԲՕևՍԿ-ի անվա-նումը |
Տուժածի Անուն, Ազգանուն, Հայրա-նուն |
Տարիքը (մինչև 3տ երեխա-ների համար նշել ծնվելու ամսա-թիվը և տարին) |
Հասցեն՝ քաղաք, գյուղ, փողոց, տուն, բն. |
Աշխա-տանքի վայրի, նախա-դպրո-ցական, դպրո-ցական կազմա-կեր-պության անվա-նումը (խումբ, դասա-րան), վերջին հաճախ-ման ամսա-թիվը |
Առաջին անգամ դիմելու ամսաթիվը |
Վնաս-վածքի ամսա-թիվը |
Ախտո-րոշման և դրա հաս-տատման ամսա-թիվը |
Հոս-պիտա-լացման տեղն ու ամսա-թիվը |
Փոփոխված (ճշտված) ախտո-րոշումը և դրա հաս-տատման ամսաթիվը |
Համա-ճարա-կաբա-նական հետա-զոտու-թյան ամսա-թիվը, հետա-զոտողի ազգա-նունը |
Վնասվածքի մասին հաղորդում (պացիենտի մշտական բնակության նախադպրոցական, դպրոցական, աշխատանքի վայրի ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղեր) |
Ծանո-թություն-ներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |