ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
18 հոկտեմբերի 2017 թ. |
N 1229 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 16-րդ կետի 4-րդ ենթակետով.
Հրամայում եմ`
1. Վերաձևակերպել «ԱՊԱՌԱԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2011 թվականի սեպտեմբերի 20-ին տրված պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման ՊՆՊՍԱՊԱ N 3 լիցենզիան՝ գտնվելու վայրը «ք. Երևան, Գուրգեն Մահարի 99» փոխարինել «ք. Երևան, Նուբարաշենի խճ. 17/1» բառերով:
2. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հավատարմագրման և լիցենզավորման գործակալության պետ Հ. Ղուկասյանին՝ սահմանված ժամկետում ապահովել «ԱՊԱՌԱԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համապատասխան լիցենզիայի տրամադրումը:
3. Հիմք՝ Դ. Ավետիսյանի դիմումը:
4. Հրամանը հայտարարել ըստ առնչության:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Դ. Տոնոյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|