«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 օգոստոսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 10217338
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 օգոստոսի 2017 թ. |
N 431-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 187-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստերը կազմելու և մրցույթ անցկացնելու կարգերը սահմանելու մասին» N 187-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածի 7-րդ կետի «ա» ենթակետի 6-րդ պարբերությունում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքից» բառերից հետո լրացնել «կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքից» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Ա. Հովհաննիսյան |