ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
31 հունվարի 2017 թ. ք. Երևան |
N 57-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐՎԱ ԱՈՒՐՈՒՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, 3-րդ մասը և 34-րդ հոդվածը, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 4-րդ և 7-րդ մասերը, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը.
Հրամայում եմ`
1. «ԱՐՎԱ ԱՈՒՐՈՒՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող՝ «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշմում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը՝ հաշվառման համարը ՀՀ 11, առ 30.01.2009թ. կասեցնել` հերթական տարեկան պետական տուրքի վճարման ամսաթվից մինչև խախտման պատճառի վերացումը:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:
Ս. Կարայան