«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 10617068
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 հունվարի 2017 թ. |
N 16-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 200-րդ, 201-րդ, 202-րդ, 203-րդ, 204-րդ, 205-րդ, 206-րդ, 207-րդ, 208-րդ, 209-րդ, 210-րդ, 211-րդ, 212-րդ, 213-րդ, 214-րդ, 215-րդ, 216-րդ, 217-րդ, 218-րդ, 219-րդ, 220-րդ և 221-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.
200. |
Թռչունների ինֆեկցիոն սալմոնելոզ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված Վիռսին 361 (Virsin 361) պատվաստանյութ |
Իսրայել |
«Բիովակ» կազմակերպություն |
201. |
Թռչունների Նյու-Քասլ հիվանդության նկատմամբ կենդանի, չոր Վիռ 105 (Vir 105) պատվաստանյութ |
Իսրայել |
«Բիովակ» կազմակերպություն |
202. |
Կաթնասունների տուբերկուլոզի ալերգիկ ախտորոշիչ՝ զտված տուբերկուլին |
Ռուսաստանի Դաշնություն |
«Կուրսկի բիոֆաբրիկա – ֆիրմա «ԲԻՈԿ»» պետական դաշնային կազմակերպություն |
203. |
ԿԿՌ-ի (կոմպլեմենտի կապակցման ռեակցիա) ճագարի արյունից ստացված հեմոլիտիկ շիճուկ |
Ռուսաստանի Դաշնություն |
«Գիտաարտադրական ընկերություն «ԴԻԱՎԵՏ» կազմակերպություն |
204. |
Իմունոֆերմենտային անալիզի մեթոդով խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բրուցելյոզի հարուցիչների հակամարմինների հայտնաբերման թեստ-համակարգ |
Ռուսաստանի Դաշնություն |
«ԻՄՄՈՒՆՈԲԻՈՏԵԽ» կազմակերպություն |
205. |
Խոշոր եղջերավոր կենդանիների, ձիերի և խոզերի Բիոտրոպինա (Biotropina) կախույթ |
Լեհաստանի Հանրապետություն |
«Բիովետ Դրվալեվ Ս.Ա.» կազմակերպություն |
206. |
Թռչունների սինովիաե տեսակի միկոպլազմոզ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված ԱնիՎակ Մս (AniVac Ms) պատվաստանյութ |
Գերմանիա |
«ԱնիԿոն Լաբոր |
207. |
Խոզերի ռոտավիրուս, կոլիբակտերիոզ և կլոստրիդիոզ հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված ԱնիՎակ Ռոտա+Կոլի+Կլոստրիդիում (AniVac Rota+Coli+Clostridium) պատվաստանյութ |
Գերմանիա |
«ԱնիԿոն Լաբոր |
208. |
Թռչունների ռեովիրուս հիվանդության նկատմամբ ակտիվազրկված ԱնիՎակ Ռեովիրուս (AniVac Reovirus) պատվաստանյութ |
Գերմանիա |
«ԱնիԿոն Լաբոր |
209. |
Թռչունների ռիմեռելլա անատիպեստիֆեր և պաստերելոզ հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված ԱնիՎակ Ռա+Պմ (AniVac Ra+Pm) պատվաստանյութ |
Գերմանիա |
«ԱնիԿոն Լաբոր |
210. |
Թռչունների վարակիչ ռինիտ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված Նոբիլիս Կորիզա (Nobilis Coryza) պատվաստանյութ |
Նիդերլանդներ |
«Ինտերվետ Ինտերնեյշնլ Բ.Վ.» կազմակերպություն |
211. |
Թռչունների վարակիչ ռինիտ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված ԱնիՎակ Կորիզա (AniVac Coryza) պատվաստանյութ |
Գերմանիա |
«ԱնիԿոն Լաբոր |
212. |
Թռչունների ինֆեկցիոն բուրսալ կամ Գամբորո հիվանդության նկատմամբ կենդանի ԻՆՄՈՒԳԱԼ Ի.Բ.Ա. ԳՈՒՄԲՈՐՈ (INMUGAL I.B.A. GUMBORO) պատվաստանյութ |
Իսպանիա |
«Լաբորատորիոս Օվեջերո, Ս.Ա.» կազմակերպություն |
213. |
Թռչունների Նյու-Քասլ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված ԻՆՄՈՒԳԱԼ ՆՅՈՒՔԱՍՏԼ ԱՎԻԱՐ (INMUGAL NEWCASTLE AVIAR) պատվաստանյութ |
Իսպանիա |
«Լաբորատորիոս Օվեջերո, Ս.Ա.» կազմակերպություն |
214. |
Թռչունների Նյու-Քասլ հիվանդության նկատմամբ կենդանի ԻՆՄՈՒԳԱԼ Վ.Պ. ՀԻՏՉՆԵՐ Բ1 (INMUGAL V.P. HITCHNER B1) պատվաստանյութ |
Իսպանիա |
«Լաբորատորիոս Օվեջերո, Ս.Ա.» կազմակերպություն |
215. |
Թռչունների Նյու-Քասլ հիվանդության նկատմամբ կենդանի ԻՆՄՈՒԳԱԼ Վ.Պ. ԼԱ ՍՈՏԱ (INMUGAL V.P. LA SOTA) պատվաստանյութ |
Իսպանիա |
«Լաբորատորիոս Օվեջերո, Ս.Ա.» կազմակերպություն |
216. |
Թռչունների ինֆեկցիոն բրոնխիտ հիվանդության նկատմամբ կենդանի ԻՆՄՈՒԳԱԼ Ի.Բ. Հ-120 (INMUGAL I.B. H-120) պատվաստանյութ |
Իսպանիա |
«Լաբորատորիոս Օվեջերո, Ս.Ա.» կազմակերպություն |
217. |
Թռչունների վարակիչ ռինիտ, ինֆեկցիոն բրոնխիտ, Նյու-Քասլ և ձվատվության նվազեցման հիվանդությունների նկատմամբ ակտիվազրկված Նոբիլիս ԿՈՐ4+ԻԲ+ՆԴ+ԵԴՍ (Nobilis COR4+IB+ND+EDS) պատվաստանյութ |
Նիդերլանդներ |
«Ինտերվետ Ինտերնեյշնլ Բ.Վ.» կազմակերպություն |
218. |
Թռչունների վարակիչ ռինիտ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված Նոբիլիս ԿՈՐՎԱԿ-4 (Nobilis CORVAC-4) պատվաստանյութ |
Նիդերլանդներ |
«Ինտերվետ Ինտերնեյշնլ Բ.Վ.» կազմակերպություն |
219. |
Իմունոֆերմենտային անալիզի միջոցով բրուցելյոզի S և R տեսակի հակամարմինների հարուցիչների հայտնաբերման և տարբերակման թեսթ-համակարգ |
Ռուսաստանի Դաշնություն |
«Կուրսկի բիոֆաբրիկա – ֆիրմա «ԲԻՈԿ»» պետական դաշնային կազմակերպության |
220. |
Խոշոր եղջերավոր կենդանիների նոդուլյար դերմատիտի կենդանի, չոր Լյումպիվաքս (LUMPIVAX) պատվաստանյութ |
Քենիայի Հանրապետություն |
«Քենիայի անասնաբուժական պատվաստանյութերի ինստիտուտ» կազմակերպություն |
221. |
Հնդկահավերի ռինոտրախեալ օրնիտոբակտերիալ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված, էմուլգացված Վիռսին 330 (Virsin 330) պատվաստանյութ |
Իսրայել |
«Բիովակ» կազմակերպություն |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար` |
Ի. Առաքելյան |