«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 հունիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 10316239
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
22 հունիսի 2016 թ. |
N 614-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 875-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 15.1-րդ հոդվածի 3-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների դասակարգիչ» հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 11-ի N 772-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 875-Ն հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ` Հավելված) «Մաս 1. Դասակարգիչ» մասի
1) «C(ՍԻ) Մշակող արդյունաբերական արտադրանք» բաժնի`
ա. «18. Պոլիգրաֆիական ծառայություններ, գրառված կրիչների բազմացման ծառայություններ» հատվածի «18.1 Պոլիգրաֆիական ծառայություններ և ծառայություններ կապված տպագրության հետ» խմբի «18.14 Կազմարարական և զուգընթաց ծառայություններ» դասի «18.14.1 Կազմարարական և զուգընթաց ծառայություններ» կարգի «18.41.10 Կազմարարական և զուգընթաց ծառայություններ» ենթակարգում «18.41.10» թվերը փոխարինել «18.14.10» թվերով:
բ. «23. Այլ հանքային ոչ մետաղական արտադրատեսակներ» հատվածի «23.5 Ցեմենտ, կիր, գիպս և գաջ» խմբի «23.51 Ցեմենտ» դասի «25.51.9 Ցեմենտի արտադրության գործընթացի առանձին գործողություններ, իրականացվող ենթակապալառուի կողմից» կարգում «25.51.9» թվերը փոխարինել «23.51.9» թվերով և «25.51.99 Ցեմենտի արտադրության գործընթացի առանձին գործողություններ, իրականացվող ենթակապալառուի կողմից» ենթակարգում «25.51.99» թվերը փոխարինել «23.51.99» թվերով:
գ. «31. Կահույք» հատվածի «31.0 Կահույք» խմբի`
գա. «31.01 Կահույք գրասենյակների և խանութների համար» դասի «31.01.9 Գրասենյակների և խանութների համար կահույքի արտադրության գործընթացի առանձին գործողություններ, իրականացվող ենթակապալառուի կողմից» կարգի «31.09.99 Գրասենյակների և խանութների համար կահույքի արտադրության գործընթացի առանձին գործողություններ, իրականացվող ենթակապալառուի կողմից» ենթակարգում «31.09.99» թվերը փոխարինել «31.01.99» թվերով,
գբ. «31.03 Ներքնակներ» դասի «31.03.1 Ներքնակներ» կարգի «31.01.11 Ներքնակների հիմնակմախքներ» ենթակարգում «31.01.11» թվերը փոխարինել «31.03.11» թվերով,
գգ. «31.09 Այլ կահույք» դասի «31.09.1 Այլ կահույք» կարգի «30.09.13 Փայտե կահույք, չներառված ուրիշ խմբավորումներում» ենթակարգում «30.09.13» թվերը փոխարինել «31.09.13» թվերով:
դ. «32. Այլ արդյունաբերական արտադրատեսակներ» հատվածի`
դա. «32.1 Ոսկերչական արտադրատեսակներ, ոչ թանկարժեք զարդեր և համանման արտադրատեսակներ» խմբի «32.11 Մետաղադրամներ» դասի «32.11.1 Մետաղադրամներ» կարգի «31.11.9 Մետաղադրամների արտադրության գործընթացի առանձին գործողություններ, իրականացվող ենթակապալառուի կողմից» կարգում «31.11.9» թվերը փոխարինել «32.11.9» թվերով,
դբ. «32.5 Բժշկական ու ատամնաբուժական գործիքներ և պարագաներ» խմբի «32.50 Բժշկական ու ատամնաբուժական գործիքներ և պարագաներ» դասի «35.50.2 Բուժական գործիքներ և սարքավորանք. պարագաներ, պրոթեզներ և օրթոպեդիկ հարմարանքներ» կարգում «35.50.2» թվերը փոխարինել «32.50.2» թվերով:
2) «G(Ջի) Մեծածախ և մանրածախ առևտրի ծառայություններ. Ավտոտրանսպորտային միջոցների և մոտոցիկլների նորոգման ծառայություններ» բաժնի «46. Մեծածախ առևտրի ծառայություններ, բացի ավտոտրանսպորտային միջոցների և մոտոցիկլների մեծածախ առևտրի ծառայություններից» հատվածի «46.3 Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մեծածախ առևտրի ծառայություններ» խմբի «46.34 Ալկոհոլային և այլ խմիչքների մեծածախ առևտրի ծառայություններ» դասի «46.34.1 Ալկոհոլային և այլ խմիչքների մեծածախ առևտրի ծառայություններ» կարգի «43.34.12 Ալկոհոլային խմիչքների մեծածախ առևտրի ծառայություններ» ենթակարգում «43.34.12» թվերը փոխարինել «46.34.12» թվերով:
3) «H(Էյջ) Փոխադրումներ և պահեստային տնտեսություն» բաժնի «52. Պահեստավորում և տրանսպորտային օժանդակ ծառայություններ» հատվածի` «52.2 Տրանսպորտային օժանդակ ծառայություններ» խմբի`
ա. «52.21 Ցամաքային տրանսպորտի հետ կապված ծառայություններ» դասի «51.21.3 Խողովակաշարերով փոխադրման ծառայություններ» կարգում «51.21.3» թվերը փոխարինել «52.21.3» թվերով և «51.21.30 Խողովակաշարերով փոխադրման ծառայություններ» ենթակարգում «51.21.30» թվերը փոխարինել «52.21.30» թվերով,
բ. «52.29 Այլ օժանդակ տրանսպորտային ծառայություններ» դասի «59.29.2 Այլ օժանդակ տրանսպորտային ծառայություններ, չներառված ուրիշ խմբավորումներում» կարգում «59.29.2» թվերը փոխարինել «52.29.2» թվերով:
4) «K(Քեյ) Ֆինանսական և ապահովագրական ծառայություններ» բաժնի «65. Ապահովագրության, վերապահովագրության և կենսաթոշակային ապահովման ծառայություններ, բացի պարտադիր սոցիալական ապահովագրության ծառայություններից» հատվածի «65.1 Ապահովագրական ծառայություններ» խմբի «65.12 Ընդհանուր ապահովագրական ծառայություններ» դասի «65.12.1 Դժբախտ պատահարներից և բժշկական ապահովագրության ծառայություններ» կարգի «62.12.12 Բժշկական ապահովագրության ծառայություններ» ենթակարգում «62.12.12» թվերը փոխարինել «65.12.12» թվերով:
5) «S(Էս) Այլ ծառայություններ» բաժնի «96. Այլ անհատական ծառայություններ» հատվածի «96.0 Այլ անհատական ծառայություններ» խմբի «96.03 Թաղումների կազմակերպման և դրա հետ կապված ծառայություններ» դասի «96.03.1 Թաղումների կազմակերպման և դրա հետ կապված ծառայություններ» կարգի «96.10.12 Հուղարկավորության բյուրոների ծառայություններ» ենթակարգում «96.10.12» թվերը փոխարինել «96.03.12» թվերով:
2. Հավելվածի «Մաս 2. Անցումային աղյուսակ» մասում «62.12.12» թվերը փոխարինել «65.12.12» թվերով:
Ա. Մինասյան