ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 հունիսի 2016 թ. |
N 636-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ /ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՄԱՐ/ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 17 հավելվածի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով`
Հրամայում եմ`
1. «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը /Գյումրու մասնաճյուղի համար/ տալ բակալավրի կրթական ծրագրով, հեռակա ուսուցմամբ, 5 տարի ուսման տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 10-ական տեղերի թվով` 021502.00.6-«Կատարողական արվեստ /021502.03.6-Պարարվեստ/», ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 6-ական տեղերի թվով` 021103.00.6-«Կինոարվեստ /021103.01.6-Կինոարվեստ/», ըստ կուրսերի նախատեսվող սահմանային 5-ական տեղերի թվով` 021101.00.6-«Տեսալսողական արվեստ /021101.02.6-Օպերատորություն/» մասնագիտությունների գծով գործունեության թույլտվություն:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Լ. Մկրտչյան