«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
15 հուլիսի 2005 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32005287
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
27 հունիսի 2005 թ. |
N 92-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 17-րդ և 18-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 13.02.2003 թ. թիվ 202-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրության 7-րդ կետի «ժէ» ենթակետով և 8-րդ կետի «լա» ենթակետով.
(նախաբանը փոփ. 26.01.16 N 13-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել օդային տրանսպորտի աշխատանքների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությունների լրացման և ներկայացման հրահանգը` համաձայն հավելվածի (կցվում է):
Գլխավոր վարչության պետ` |
Ա. Մովսեսյան |