ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը» բառերը փոխարինել «Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 14-րդ և 44-րդ հոդվածներում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» բառերը փոխարինել «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 14 Երևան ՀՕ-213-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2025 թվական:
