ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 հունիսի 2015 թ. |
N 1640-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն, 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին՝
Հրամայում եմ`
1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) «ՎԱԳԱ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն |
2) Անահիտ Մխիթարյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
3) Լուսինե Բաբերյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
4) Կարինե Խաչիկյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
5) Լիլիթ Միկիչյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
6) Լիլիթ Խաչատրյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
7) Ալվարդ Բաղդասարյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
8) Կարինե Թարվերդյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
9) Աննա Սուքիասյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
10) Ռոզա Բաղդասարյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
11) Վարդ Աջամյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
12) Արսեն Զոհրաբյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
13) Սուսաննա Թումանյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) |
14) Արսեն Գյուրջիյանց անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) |
15) Կարինե Հովհաննիսյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
16) Սոննա Սարգսյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
17) Մարի Մարգարյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
18) Ստելլա Մելքոնյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
19) «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԿ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
20) ««ԳԵՆՐԻԽ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ» ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
21) «ԱՐՄԱՄԱՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
22) Արաիկ Մկրտչյան անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
23) Էրիկ Բեգլարյան անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Ա. Մուրադյան |
