Գլխավոր տեղեկություն
Համար
N 652-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.12.15/29(541) Հոդ.348
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
20.11.2015
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 նոյեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11615460

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

20 նոյեմբերի 2015 թ.
ք. Երևան

N 652-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 426-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

 

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «2015 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 426-Ն հրամանի.

 

1) հավելվածի 23-րդ կետի 5-րդ սյունակում «350» թիվը փոխարինել «380», իսկ 6-րդ սյունակում «50 000» թիվը փոխարինել «60 000» թվով.

 

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «38» կետով.

 

38.

Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես Երևանում

1 նամականիշով բացիկ

IV եռամսյակ

240

500

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Միջազգային. Եվրոպա 2015. Հին խաղալիքներ թեմային նվիրված «Հոլ.HoI» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.

2) ԿՏՀ. ԱՊՀ մայրաքաղաքների ճարտարապետական հուշարձաններ թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ. ARMENIAN STATE PHILHARMONIA» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի.

3) Մանկական ֆիլատելիա թեմային նվիրված 2 նամականիշի, համաձայն N 3 և N 4 հավելվածների.

4) Մկրտիչ Էմինի ծննդյան 200-ամյակը թեմային նվիրված «Մկրտիչ ԷՄԻՆ. Mkrtich EMIN. ամյակ 200anniversary. 1815-1890 Մկրտիչ ԷՄԻՆ. Mkrtich EMIN» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 5 հավելվածի.

5) Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես Երևանում թեմային նվիրված «21-27.11.2015. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ. INTERNATIONAL PHILATELIC EXHIBITION DEDICATED TO THE CENTENNIAL OF THE ARMENIAN GENOCIDE» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 6 հավելվածի:

 

2. Գործողության մեջ դնել`

1) Միջազգային. Եվրոպա 2015. Հին խաղալիքներ թեմային նվիրված «Հոլ.HoI» նամականիշը, սահմանելով` անվանագինը 350 դրամ, տպաքանակը` 50 000 հատ.

2) ԿՏՀ. ԱՊՀ մայրաքաղաքների ճարտարապետական հուշարձաններ թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ. ARMENIAN STATE PHILHARMONIA» նամականիշը, սահմանելով` անվանագինը 380 դրամ, տպաքանակը` 60 000 հատ.

3) Մանկական ֆիլատելիա թեմային նվիրված 2 նամականիշը, սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը` 70 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 50 000 հատ.

4) Մկրտիչ Էմինի ծննդյան 200-ամյակը թեմային նվիրված «Մկրտիչ ԷՄԻՆ. Mkrtich EMIN. ամյակ 200anniversary. 1815-1890 Մկրտիչ ԷՄԻՆ. Mkrtich EMIN» 1 նամականիշով բացիկը, սահմանելով` անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 500 հատ.

5) Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես Երևանում թեմային նվիրված «21-27.11.2015. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ. INTERNATIONAL PHILATELIC EXHIBITION DEDICATED TO THE CENTENNIAL OF THE ARMENIAN GENOCIDE» 1 նամականիշով բացիկը, սահմանելով` անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար

Գ. Բեգլարյան

Հաստատված է

Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2015 թ. նոյեմբերի 20-ի թիվ 652-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_9008

Հաստատված է

Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2015 թ. նոյեմբերի 20-ի թիվ 652-Ն հրամանի

  Ներմուծեք նկարագրությունը_9009

Հաստատված է

Հավելված 3
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2015 թ. նոյեմբերի 20-ի թիվ 652-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_9011 

Հաստատված է

Հավելված 4
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2015 թ. նոյեմբերի 20-ի թիվ 652-Ն հրամանի

  Ներմուծեք նկարագրությունը_9012

Հաստատված է

Հավելված 5
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2015 թ. նոյեմբերի 20-ի թիվ 652-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_9014

Հաստատված է

Հավելված 6
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2015 թ. նոյեմբերի 20-ի թիվ 652-Ն հրամանի

Ներմուծեք նկարագրությունը_9015

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան