ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2008 թվականի N 406-Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինության` Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ընդունելությունների տան 1595.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը, 335.8 գծամետր պարիսպը, ինչպես նաև դրանց զբաղեցրած 1,465 հեկտար մակերեսով հողամասը (վկայական N 1816924, տրված` 24.09.2004 թ.) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինության` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտայի N 23 հասցեում գտնվող շենքերից, շինություններից և հողամասից (վկայական N 2019571, տրված` 14.02.2006 թ.) առանձնացնել շենք-շինությունները` համաձայն N 1 հավելվածի, ու դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասը, ինչպես նաև նշված շենքերում և շինություններում առկա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հաշվեկշռում հաշվառված այլ գույք` համաձայն N 2 հավելվածի, և դրանք անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Երևանի քաղաքապետին՝ կատարել առանձնացվող անշարժ գույքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտում՝ բաժանելով հողամասը 2 առանձին գույքային միավորի:
2.1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
2.2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ներկայացնել առաջարկություն գույքի հանձնման արդյունքում Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ (Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ընդունելությունների տան սպասարկող անձնակազմի մասով):
2.3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին առանձնացված գույքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման N 11 հավելվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2008 թվականի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման ուղղությունների նախահաշվի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնել 40 մլն դրամ:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
|
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԿՈՆԴԻ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
| Գույքի անվանումը | Քանակը (հատ) | Մակերեսը (քառ. մետր) | Համարն ըստ վկայականի |
| Շենքեր | |||
| Ընդունելության տուն և սաունա | 2 | 1024.9 | 1, 2 |
| Շինություններ | |||
| Լողավազան | 1 | 196.0 | 3 |
| Ծածկոց | 1 | 22.1 | 4 |
| Ջրավազան | 1 | 22.0 | 5 |
| Ծածկոց | 1 | 63.0 | 6 |
| Օժանդակ շինություն | 1 | 7.9 | 7 |
| Պահակատուն | 1 | 8.6 | 11 |
| Հրաձգարան (մի մասը) | 1 | 100.9 (ներքին) | 12 |
| Ջերմոց | 1 | 306.6 | 13 |
| Ճաշարան | 1 | 178.0 | 14 |
| Պարիսպ | ըստ փաստացի չափի | 21 | |
| Հողամաս | |||
| Համաձայն առանձին գույքային միավորների բաժանման սխեմայի | |||
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԿՈՆԴԻ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ
| NN ը/կ |
Անվանումը | Տարեթիվը | Չափման միավորը |
Քանակը | Հաշվեկշռային (մնացորդային) արժեքը |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
| 1. | Հեռուստացույց 72սմ Sony KV-FX30K | 2004 թ. | հատ | 1 | 222,040 |
| 2. | Հեռուստացույց 72սմ GRUNDIG MF72-9101/8 | 2004 թ. | հատ | 1 | 186,160 |
| 3. | Տեսամագնիտոֆոն Sony SLV SP 100R | 2004 թ. | հատ | 1 | 52,000 |
| 4. | Օդափոխիչ 180 մ.խ Panasonic CS/CU-A180 | 2004 թ. | հատ | 2 | 689,520 |
| 5. | Օդափոխիչ 240 մ.խ Panasonic CS/CU-A24 | 2004 թ. | հատ | 1 | 410,696 |
| 6. | Սառնարան | 2004 թ. | հատ | 6 | 514,800 |
| 7. | Թերմոփոխարկիչ(BEHNCKE 6000kkaս) | 2007 թ. | հատ | 2 | 334,400 |
| 8. | Շրջանառու պոմպ (Grunfos) | 2007 թ. | հատ | 2 | 114,400 |
| 9. | Թերմոկարգավորիչ | 2007 թ. | հատ | 2 | 70,400 |
| 10. | Ավտոմատացված էլեկտր.վահան | 2007 թ. | հատ | 1 | 52,800 |
| 11. | Ֆիլտր ASTER մակնիշի | 2007 թ. | հատ | 2 | 362,700 |
| 12. | Պոմպ (GLASS plus) | 2007 թ. | հատ | 1 | 144,672 |
| 13. | Բնական ծառ | 2005 թ. | հատ | 2 | 82,960 |
| 14. | Ջահ | 2003 թ. | հատ | 1 | 30,000 |
| 15. | Ջահ | 2003 թ. | հատ | 2 | 28,000 |
| 16. | Մահճակալ | 2004 թ. | հատ | 5 | 319,800 |
| 17. | Մահճակալ | 2004 թ. | հատ | 1 | 95,160 |
| 18. | Պահարան | 2004 թ. | հատ | 6 | 1,160,640 |
| 19. | Կոմոդ | 2004 թ. | հատ | 6 | 199,680 |
| 20. | Հայելի | 2004 թ. | հատ | 6 | 109,200 |
| 21. | Գզրոց | 2004 թ. | հատ | 12 | 262,080 |
| 22. | Ներքնակ | 2004 թ. | հատ | 6 | 71,760 |
| 23. | Օֆիսային աթոռ | 2004 թ. | հատ | 1 | 85,800 |
| 24. | Գրապահարան(օֆիսային) | 2004 թ. | հատ | 1 | 228,800 |
| 25. | Գրասեղան(օֆիսային) | 2004 թ. | հատ | 1 | 62,400 |
| 26. | Փափուկ կահույք | 2004 թ. | լրակազմ | 2 | 624,000 |
| 27. | Փափուկ կահույք | 2004 թ. | լրակազմ | 1 | 416,000 |
| 28. | Ճաշասենյակի կահույք (գորկա) | 2004 թ. | հատ | 1 | 355,680 |
| 29. | Ճաշասենյակի հայելի | 2004 թ. | հատ | 2 | 181,480 |
| 30. | Ճաշասենյակի կահույք (կոմոդ) | 2004 թ. | հատ | 1 | 286,000 |
| 31. | Ճաշասենյակի աթոռ | 2004 թ. | հատ | 18 | 234,000 |
| 32. | Ճաշասենյակի կահույք (գորկա) | 2004 թ. | հատ | 1 | 156,000 |
| 33. | Ճաշասեղան | 2004 թ. | հատ | 2 | 247,000 |
| 34. | Փափուկ կահույք | 2004 թ. | հատ | 2 | 1,120,600 |
| 35. | Ճաշասենյակի կահույք (կոմոդ) | 2004 թ. | հատ | 1 | 91,000 |
| 36. | Աթոռ | 2004 թ. | հատ | 50 | 676,000 |
| 37. | Պահարան` սպիտակեղենի | 2004 թ. | հատ | 1 | 104,000 |
| 38. | Խոհանոցի կահույք | 2004 թ. | լրակազմ | 1 | 663,000 |
| 39. | Ջահ | 2004 թ. | հատ | 1 | 262,392 |
| 40. | Ջահ | 2004 թ. | հատ | 1 | 165,880 |
| 41. | Լուսամփոփ | 2004 թ. | հատ | 2 | 156,832 |
| 42. | Ժամացույց | 2004 թ. | հատ | 1 | 260,780 |
| 43. | Լրագրասեղան | 2004 թ. | հատ | 1 | 165,880 |
| 44. | Լրագրասեղան | 2004 թ. | հատ | 1 | 138,060 |
| 45. | Լուսամփոփ | 2004 թ. | հատ | 1 | 36,816 |
| 46. | Լուսամփոփ | 2004 թ. | հատ | 1 | 67,496 |
| 47. | Կերամիկական ծաղկաման | 2004 թ. | հատ | 1 | 36,816 |
| 48. | Կերամիկական ծաղկաման | 2004 թ. | հատ | 1 | 39,884 |
| 49. | Կերամիկական ծաղկաման | 2004 թ. | հատ | 1 | 33,124 |
| 50. | Փոշեկուլ National | 2004 թ. | հատ | 1 | 78,000 |
| 51. | Արդուկ Philips | 2004 թ. | հատ | 1 | 26,000 |
| 52. | Փափուկ կահույք` կաշվից | 2004 թ. | հավաքածո | 2 | 2,860,000 |
| 53. | Փափուկ կահույք | 2004 թ. | լրակազմ | 1 | 561,600 |
| 54. | Սեղան | 2004 թ. | հատ | 1 | 166,400 |
| 55. | Աթոռ | 2004 թ. | հատ | 10 | 306,800 |
| 56. | Ննջասենյակի կահույք | 2004 թ. | հավաքածո | 1 | 2,574,000 |
| 57. | Փափուկ կահույք (կտորից) | 2004 թ. | հավաքածո | 2 | 670,800 |
| 58. | Փափուկ կահույք (կտորից) | 2004 թ. | հավաքածո | 2 | 187,200 |
| 59. | Լրագրասեղան | 2004 թ. | հատ | 2 | 83,200 |
| 60. | Աթոռ | 2004 թ. | հատ | 8 | 124,800 |
| 61. | Ժամացույց` հատակի | 2004 թ. | հատ | 1 | 231,400 |
| 62. | Նկար | 2004 թ. | հատ | 5 | 84,500 |
| 63. | Շրջանակ | 2004 թ. | հատ | 5 | 91,000 |
| 64. | Բազկաթոռ (խոլ) | 2004 թ. | հատ | 2 | 149,760 |
| 65. | Բազմոց (խոլ) | 2004 թ. | հատ | 1 | 397,800 |
| 66. | Լրագրասեղան (խոլ) | 2004 թ. | հատ | 1 | 93,600 |
| 67. | Պահարան սպիտակեղենի | 2004 թ. | հատ | 2 | 149,760 |
| 68. | Տակդիր GRUNDIG TVS7291 | 2004 թ. | հատ | 1 | 66,560 |
| 69. | Տակդիր Stand TV | 2004 թ. | հատ | 1 | 46,800 |
| 70 | Գազ+էլ.սալիկ BOSCH NMT G12T | 2004 թ. | հատ | 1 | 35,880 |
| 71. | Աշխատասեղան | 2004 թ. | հատ | 1 | 121,680 |
| 72. | Ճաշասեղան | 2004 թ. | հատ | 1 | 106,600 |
| 73. | Նկար | 2004 թ. | հատ | 1 | 273,780 |
| 74. | Ջահ | 2004 թ. | հատ | 2 | 1,820,000 |
| 75. | Գորգ «Իջևան» | 2004 թ. | հատ | 2 | 45,085 |
| 76. | Ուղեգորգ | 2004 թ. | մետր | 7 | 59,455 |
| 77. | Բար | 2004 թ. | հատ | 1 | 36,465 |
| 78. | Գորգ` 300 x 400 | 2004 թ. | հատ | 2 | 351,000 |
| 79. | Հատակի արհեստ.ծածկ. | 2004 թ. | քառ.մետր | 104.68 | 273,000 |
| 80. | էլ. սալիկ` 4-տեղանոց, վառարան (80x 70) | 2004 թ. | հատ | 1 | 689,650 |
| 81. | Հայելի | 2004 թ. | հատ | 4 | 97,344 |
| 82. | Հայելի | 2004 թ. | հատ | 7 | 161,616 |
| 83. | Գազի սալիկ` 2-տեղանոց պահարանով (40x70) | 2004 թ. | հատ | 1 | 375,830 |
| 84. | Էլ. ֆրիտյուրնիցա` պահարանով, 4 զամբյուղի (80x70) | 2004 թ. | հատ | 1 | 566,930 |
| 85. | Չորացուցիչ պահարանով` ֆրիի համար (40x70) | 2004 թ. | հատ | 1 | 176,410 |
| 86. | Գազի սալիկ (գրիլի համար)` պահարանով, ոչ հարթ մակերեսով (80x70) | 2004 թ. | հատ | 1 | 566,930 |
| 87. | Աշխատանքային սեղան` պահարանով (40x70) | 2004 թ. | հատ | 1 | 99,710 |
| 88. | Էլեկտրամարմիդ` 3-տեղանոց գարնիրների համար, պահարանով (40x70) | 2004 թ. | հատ | 1 | 237,770 |
| 89. | Թխող վառարան` 2-հարկանի 500C (70x80) | 2004 թ. | հատ | 1 | 529,230 |
| 90. | Մսային տոստեր` 2-տեղանոց | 2004 թ. | հատ | 1 | 268,450 |
| 91 | Միջին ջերմաստիճանի սառնարանային պահարան | 2004 թ. | հատ | 1 | 566,930 |
| 92. | Միջին ջերմաստիճանի սառը սեղան (160x60) | 2004 թ. | հատ | 1 | 513,890 |
| 93. | Աշխատանքային սեղան` պոլիէթիլենային մակերեսով (170x60) | 2004 թ. | հատ | 1 | 191,750 |
| 94. | Պոլիէթիլենային սեղան` միսը կտրելու համար (60x60) | 2004 թ. | հատ | 1 | 136,526 |
| 95. | Մսաղաց` 300կգ, 1ժամում | 2004 թ. | հատ | 1 | 222,430 |
| 96. | 2-տեղանոց լվացող վաննա` ցնցուղով (130x70) | 2004 թ. | հատ | 1 | 145,730 |
| 97. | Տարբեր չափսերի մասնագիտական թավաներ (9 հատ) | 2004 թ. | լրակազմ | 1 | 207,090 |
| 98. | Մասնագիտական ապրանքներ (4 հատ) | 2004 թ. | լրակազմ | 1 | 52,156 |
| 99. | Լուսամփոփ | 2004 թ. | հատ | 1 | 99,840 |
| 100. | Ջահ | 2004 թ. | հատ | 2 | 108,160 |
| 101. | Ջահ | 2004 թ. | հատ | 1 | 75,920 |
| 102. | Բրոնզե սկահակ (մրգի) | 2004 թ. | հատ | 1 | 75,400 |
| 103. | Բրոնզե սկահակ (մրգի) | 2004 թ. | հատ | 1 | 48,360 |
| 104. | Ժամացույց` մոմակալ | 2004 թ. | հատ | 1 | 206,960 |
| 105. | Ապակյա սեղան` 8 աթոռով | 2004 թ. | լրակազմ | 1 | 437,580 |
| 106. | Պահարան | 2004 թ. | հատ | 1 | 65,780 |
| 107. | Բազմոց | 2004 թ. | հատ | 1 | 338,000 |
| 108. | Բազկաթոռ | 2004 թ. | հատ | 2 | 187,200 |
| 109. | Սեղան` ապակյա | 2004 թ. | հատ | 2 | 93,600 |
| 110. | Խոհանոցային կահույք | 2005 թ. | հատ | 1 | 1,254,400 |
| 111. | Ռեստորանային կահույք` կիսափափուկ, 8 աթոռով | 2007 թ. | լրակազմ | 3 | 4,029,986 |
| 112. | «Սիգարի» սենյակի կահույք | 2007 թ. | լրակազմ | 1 | 3,568,215 |
| 113. | Բարի տաղավար` 3.3մ | 2007 թ. | հատ | 1 | 3,358,318 |
| 114. | Բարի հետևի տաղավար` 5,47*2.36մ | 2007 թ. | հատ | 1 | 1,049,479 |
| 115. | «Լյուքս» սենյակի կահույք | 2007 թ. | լրակազմ | 1 | 3,998,667 |
| 116. | Եռաթև հայելի(122x50x80) | 2007 թ. | հատ | 6 | 1,271,424 |
| 117. | Պահարանիկ (53x44x67) | 2007 թ. | հատ | 12 | 1,089,792 |
| 118. | Մահճակալ (180x220) | 2007 թ. | հատ | 6 | 1,453,056 |
| 119. | Պահարան` 4 փեղկով (200x60x214) | 2007 թ. | հատ | 6 | 1,816,320 |
| 120. | Էլ. լուսատու | 2003 թ. | հատ | 15 | 82,500 |
| 121. | Հեռախոսի տուփ | 2003 թ. | հատ | 3 | 25,500 |
| 122. | Ցամքոցի կախիչ | 2004 թ. | հատ | 2 | 13,200 |
| 123. | Մետաղական կախիչ | 2004 թ. | հատ | 24 | 106,560 |
| 124. | Նստակոնքի թղթի կախիչ | 2004 թ. | հատ | 22 | 113,520 |
| 125. | Հայելի | 2004 թ. | հատ | 7 | 115,080 |
| 126. | Ձեռքի չորացուցիչ | 2004 թ. | հատ | 2 | 59,520 |
| 127. | Ունելի (շիպցի 2 հատ) լրակազմ | 2004 թ. | լրակազմ | 1 | 5,900 |
| 128. | Քիվ | 2004 թ. | մետր | 67.7 | 800,214 |
| 129. | Դեկորատիվ գործվածք (VARESSE) վարագույր | 2004 թ. | մետր | 60.2 | 1,653,212 |
| 130. | Դեկորատիվ գործվածք (VARESSE) վարագույր | 2004 թ. | մետր | 12.76 | 194,462 |
| 131. | Դեկորատիվ գործվածք (TERRANO) վարագույր | 2004 թ. | մետր | 31 | 351,168 |
| 132. | Դեկորատիվ գործվածք (7272-150) վարագույր | 2004 թ. | մետր | 12.5 | 141,600 |
| 133. | Դեկորատիվ գործվածք (PRESTIGE) վարագույր | 2004 թ. | մետր | 44.8 | 634,368 |
| 134. | Շղարշ (7038-290) | 2004 թ. | մետր | 46 | 231,840 |
| 135. | Շղարշ (7488-280) | 2004 թ. | մետր | 101.8 | 720,744 |
| 136. | Շղարշ (7052-300) | 2004 թ. | մետր | 19.4 | 137,352 |
| 137. | Խտացնող ժապավեն 6506 | 2004 թ. | մետր | 121 | 85,668 |
| 138. | Խտացնող ժապավեն 6420 | 2004 թ. | մետր | 167 | 118,236 |
| 139. | Մետաղական բռնակ | 2004 թ. | հատ | 46 | 325,680 |
| 140. | Մոխրաման | 2004 թ. | հատ | 8 | 76,000 |
| 141. | Վարագույր` Արգանզա (ննջասենյակի) | 2004 թ. | մետր | 37 | 299,700 |
| 142. | Դեկորատիվ վարագույր | 2004 թ. | մետր | 45 | 477,000 |
| 143. | Վարագույր Արգանզա (ճաշասենյակի) | 2004 թ. | մետր | 28 | 212,800 |
| 144. | Վարագույր Արգանզա (խոհանոցի) | 2004 թ. | մետր | 3 | 24,600 |
| 145. | Վարագույր` ճաշասենյակի | 2004 թ. | մետր | 5 | 72,500 |
| 146. | Վարագույրի կապիչ | 2004 թ. | հատ | 10 | 20,000 |
| 147. | Ցանց (մահճակալի) | 2004 թ. | հատ | 6 | 96,000 |
| 148. | Հողաթափ սրբիչից (մոխրովի) | 2004 թ. | հատ | 50 | 100,000 |
| 149. | Բաղնիքի սրբիչ | 2004 թ. | հատ | 30 | 150,000 |
| 150. | Սրբիչ` ձեռքի | 2004 թ. | հատ | 30 | 90,000 |
| 151. | Բաղնիքի գորգիկ | 2004 թ. | հատ | 20 | 60,000 |
| 152. | Բաղնիքի խալաթ | 2004 թ. | հատ | 6 | 84,000 |
| 153. | Վարագույր | 2007 թ. | մետր | 100 | 2,367,000 |
| 154. | Քուղ | 2007 թ. | մետր | 50 | 625,000 |
| 155. | Ներքնակ | 2007 թ. | հատ | 6 | 309,600 |
| 156. | Ծածկոց | 2007 թ. | հատ | 2 | 300,000 |
| 157. | Լուսարձակ | 2008 թ. | հատ | 16 | 649,200 |
| 66,845,066 |
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |