Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕՈ-2
Տիպ
Օրենքի ուժ ունեցող որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.31/33(66)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N ՀՕՈՒՈՒՈ-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարներ սահմանելու մասին» օրենքի ուժ ունեցող N ՀՕՈՒՈՒՈ-1 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի ու մաքսատուրքի միասնական հաստատագրված վճարների հաշվարկման և վճարման կարգի`

3-րդ կետում «50 տուփը» բառերը փոխարինել «400 հատը, իսկ սիգարների ներմուծման դեպքում` 10 հատը» բառերով.

5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հաստատագրված վճարների չափը ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր 1000 հատի համար սահմանվում է`

 

Ապրանքի ծածկագիրն
ըստ արտաքին տնտեսական
գործունեության
անվանացանկի

Ապրանքի անվանումը

Հաստատագրված
վճարի չափը (ԱՄՆ-ի դոլարին
համարժեք դրամ)

2402 10 001
2402 10 009
2402 20 900
2402 20 910

սիգարներ
սիգարելաներ
սիգարետներ` ֆիլտրով
սիգարետներ` առանց ֆիլտրի

1000
6.0
4.3
2.2

 

բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարների հաշվարկման ու վճարման կարգի`

5-րդ կետում «1200» թիվը փոխարինել «1900» թվով, իսկ «700» թիվը «800» թվով.

6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հաստատագրված վճար վճարողները սույն կետում նշված ժամկետում իրենց գրանցման վայրի հարկային մարմին են ներկայացնում հաստատագրված վճարի հաշվարկ` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանված ձևով»:

2. Սույն որոշում ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
29 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕՈ-2