«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հունիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11215269
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
30 մայիսի 2015 թ. |
թիվ 10-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ԹԻՎ 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 7-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի մայիսի 18-ի «Ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելության կարգը սահմանելու մասին» թիվ 8-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) 20-րդ և 21-րդ կետերում «մինչև 30 տարեկան» բառերը փոխարինել «18-ից մինչև 30 տարեկան» բառերով:
2) 24-րդ կետը «ֆիզիկական պատրաստականության ստուգման» բառերից հետո լրացնել «, իսկ ակադեմիայում և քոլեջում` նաև հայոց լեզվի ստուգման (թեստավորման)» բառերով:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գեներալ-լեյտենանտ |
Վ. Գասպարյան |