ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 մարտի 2015 թ. |
N 134-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԲՈՒ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 081 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 2-րդ և 8-րդ մասերի, ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 13-ի 8-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ ենթակետերի պահանջներով հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 69/2 եզրակացությունը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Կասեցնել՝ «ՍԲՈՒ» ՍՊԸ-ին 2001թ. մայիսի 30-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրված` միջին մասնագիտական կրթական ծրագրով N 081 լիցենզիայի գործողությունը` ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 13-ի 8-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ ենթակետերով նախատեսված լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների /հիմնական մանկավարժական և դասախոսական կազմ, զբաղեցրած ուսումնական տարածք, ուսումնամեթոդական ապահովվածություն, բնագավառի բազային հաստատությունների հետ կնքված պայմանագրեր/ կոպիտ խախտման հիմքով` մինչև խախտման պատճառների վերացումը:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:
Ա. Աշոտյան