Basic information
Number
N 308-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.04.2008-13.08.2008)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
04.04.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.04.2008
Effective date
05.04.2008
Interrupt date
13.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2008 թվականի N 308-Ա

 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ և 67-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

1) որպես «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) պետական բաժնեմասի կառավարման մարմին` ընդունել ընկերության կանոնադրական կապիտալի 20 տոկոսը կազմող բաժնետոմսերի սեփականատերերի առաջարկությունը` իրենց պատկանող մեկ դրամ անվանական արժեքով 286763 սովորական (հասարակ) բաժնետոմսերն ընկերության կողմից հետ գնելու վերաբերյալ, դրանց դիմաց ընկերության զուտ ակտիվների արժեքի 20 տոկոսին համարժեք վճարումն ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքով կատարելու պայմանով (այդ թվում` հողատարածք, շենք-շինություն, սարքավորում և այլ գույք)` նախքան հետգնման հարցը քննարկող բաժնետերերի ընդհանուր ժողովի հրավիրումը` ապահովելով հետևյալ գործողությունների կատարումը`

ա. աուդիտորի և անկախ գնահատողի ներգրավմամբ, ընկերությանը պատկանող անշարժ գույքի շուկայական արժեքից ելնելով, վերագնահատման իրականացումը` գնահատման, հաշվապահական հաշվառման ստանդարտների ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի մարտի 31-ի «Հողամասերի հաշվապահական հաշվառման առանձնահատկությունների վերաբերյալ» պարզաբանմանը համապատասխան, և վերագնահատման արդյունքներից ելնելով` սեփական կապիտալի (զուտ ակտիվների) չափի որոշումը,

բ. հետ գնվող բաժնետոմսերի գնի, գնի վճարման դիմաց տրամադրվող գույքի շուկայական արժեքի (հաշվի առնելով հողամասերի կադաստրային արժեքի վճարման պարտավորությամբ ծանրաբեռնման առկայությունը, առանց ավելացված արժեքի հարկի) և կազմի որոշումը, ընդ որում` գույքի կազմը որոշելիս, ընկերության հանդեպ գույքի ձեռքբերումից ծագող ավելացված արժեքի հարկի գումարի վճարման պարտավորությունից բաժնետերերին ազատելու մասին բաժնետերերի պահանջի դեպքում թույլատրելի համարել ավելացված արժեքի հարկի չափով գույքի կազմի նվազեցումը (հետգնման գինը հավասար է գույքի շուկայական արժեքի և իրացումից ծագող ավելացված արժեքի հարկի հանրագումարին),

գ. բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ կարգավորել, որ հետգնման դիմաց գույքային վճարումներն իրականացվում են բաժնետերերին, որպես ընդհանուր բաժնային սեփականություն կամ բաժնետերերի կողմից ստեղծված իրավաբանական անձին, ըստ բաժնետերերի պահանջի, ինչպես նաև անշարժ գույքի հետ կապված գործարքների նոտարական վավերացման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կրում են հետգնում իրականացնող բաժնետերերը.

2) ձեռնարկել համապատասխան միջոցներ` օրենքով սահմանված կարգով` սույն որոշման 1-ին կետում նշված գործառույթներից բխող այլ միջոցառումների իրականացման համար.

3) կանոնադրական կապիտալի նվազեցման պետական գրանցումից հետո ներկայացնել առաջարկություն ընկերությունը պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. ապրիլի 11
Երևան

 

Changed acts
Changing Act Corresponding incorporation