ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 նոյեմբերի 2014 թ. |
N 1095-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՎԵՏԻՔ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՆՏԵՍԱ-ԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 67/1 եզրակացությունը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «ԱՎԵՏԻՔ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՆՏԵՍԱ-ԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ուսուցման հայերեն լեզվով, վաղ նախադպրոցական տարիքային փուլով` 20, կրտսեր նախադպրոցական տարիքային փուլով` 20 և ավագ նախադպրոցական տարիքային փուլով` 40 համակազմի սահմանային տեղերով գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:
Ա. Աշոտյան