ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
21 նոյեմբերի 2014 թ. |
N 487-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ՄԵԿ ԱՎՏՈՄՈԲԻԼՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2014 թվականի նոյեմբերի 14-ի N 22/3 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Անհատ ձեռնարկատեր ՀՈՎՍԵՓ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ տրամադրել անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիր` N 00001:
2. Անհատ ձեռնարկատեր ՎԱՀՐԱՄ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ տրամադրել անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիր` N 00001:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |