«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 մայիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10810182
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
15 ապրիլի 2010 թ. |
N 53-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՆԴ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ընդերքի մասին տեղեկատվության տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 24-ի «Երկրաբանական տեղեկության տրամադրման, ինչպես նաև դրա հետ կապված մատուցվող ծառայությունների դիմաց վճարման կարգը սահմանելու մասին» N 1036-Ն որոշման 2-րդ կետի.
(նախաբանը փոփ. 09.10.14 N 137-Ն)
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված /15.06.2012թ. N 4/4.5-1/7965-12/ գրություն «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունների գները՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 09.10.14 N 137-Ն)
2. Աշխատակազմի ղեկավար Կ. Ղահրամանյանին.
սահմանված կարգով ապահովել հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
Նախարար՝ |
Ա. Մովսիսյան |
Հավելված |
Գ Ն Ե Ր
«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունների
Հ/հ |
Ծառայության անվանումը |
Չափման միավորը |
Մատուցվող ծառայության գինը (ներառյալ ԱԱՀ), դրամ |
1 |
2 |
3 |
4 |
1 |
Երկրաբանական ֆոնդի ընթերցասրահում ֆոնդային նյութերի տրամադրում |
Մեկ ֆոնդային նյութ/օր |
4500 |
2 |
Երկրաբանական ֆոնդում առկա ընդերքի մասին տեղեկության վերաբերյալ |
||
ա/ փաստաթղթերի պատճենահանում կամ սկանավորում կամ տպում |
|||
A4 |
յուրաքանչյուր էջի համար |
50 | |
A3 |
յուրաքանչյուր էջի համար |
75 | |
A2 |
յուրաքանչյուր էջի համար |
150 | |
A1 |
յուրաքանչյուր |
500 | |
A400 |
յուրաքանչյուր էջի համար |
600 | |
բ/ համակարգչային սկանավորում |
1 քառ. մ |
1660 | |
գ/ համակարգչային տպում |
1 քառ. մ |
3545 |