ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 ապրիլի 2014 թ. ք. Երևան |
N 660-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԹԻՎ Կ-XX-000395 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Կ-XX-001450 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ՄԻԿՐՈՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ, ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ, ՊԼԱՍՏԻԿ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՎ ԷՍԹԵՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ, ՕՐԹՈՊԵԴԻԱԿԱՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ, ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ, ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ, ՈՒՐՈԼՈԳԻԱԿԱՆ, ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ, ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ ԱԿԱՆՋԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Սուրբ Մարիամ առողջապահական համալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 20.03.2014թ. դիմումը.
Հրամայում եմ`
1. Կասեցնել «Սուրբ Մարիամ առողջապահական համալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2004 թվականի մարտի 9-ին տրված դեղատնային գործունեության իրականացման (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000395 լիցենզիայի գործողությունը և 2010 թվականի օգոստոսի 13-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-XX-001450 լիցենզիայի գործողությունը` միկրովիրաբուժական, դիմածնոտային վիրաբուժական, պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական, օրթոպեդիական, ընդհանուր վիրաբուժական, վերակենդանացման, անեսթեզիոլոգիական, ուրոլոգիական, գինեկոլոգիական, քիթ-կոկորդ ականջաբանական տեսակների մասով` մինչև 2014 թվականի սեպտեմբերի 20-ը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիաների գործողության կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Դ. Դումանյան |