«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 դեկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10314560
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
11 դեկտեմբերի 2014 թ. ք. Երևան |
N 1111-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 873-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 15.1-րդ հոդվածի 3-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Զբաղմունքների դասակարգիչ» հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հուլիսի 31-ի N 632-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 873-Ն հրամանով հաստատված հավելվածի «Պարզաբանումներ՝ զբաղմունքների հիմնական խմբերի, ենթախմբերի, փոքր և ստորին խմբերի» 3-րդ մասի «Հիմնական խումբ 2. Մասնագետներ բարձր որակավորման» 2-րդ բաժնի «33. Ստորին խումբ 2221. Բժիշկներ» 33-րդ գլխի 1-ին կետում «զարգացնում են հիվանդությունների» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ հոգեկան առողջության խանգարումների,» բառերը։
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին։
Կ. Ճշմարիտյան |