«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 օգոստոսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11014309
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 հուլիսի 2014 թ. |
N 726-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 109-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման 5.1-ին և 5.2-րդ կետերով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի փետրվարի 10-ի «Լիցենզավորված անձանց կրթական ծրագրերով տրամադրվող լիցենզիայի ներդիրի ձևերը հաստատելու մասին» N 109-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հրամանի հավելված N 5-ում հանել «(ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ)» բառերը,
2) հավելված N 6-ում հանել «(ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ)» բառերը,
3) հավելվածներ NN 7, 8-ում հանել «(ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ)» բառերը:
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության և իրավաբանական վարչության պետերին` սույն հրամանը օրենքով սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Ա. Աշոտյան |