«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հոկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10614436
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 հոկտեմբերի 2014 թ. |
N 201-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 85-րդ և 86-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.
85. |
Խոզերի կարմրախտ և ժանտախտ հիվանդությունների նկատմամբ կենդանի Էրիպեստեն (Erypesten) պատվաստանյութ |
Չեխիայի Հանրապետություն |
«ԲԻՈՎԵՏԱ Ա. Ս.» կազմակերպություն |
86. |
Թռչունների ռեովիրուս հիվանդության նկատմամբ Նոբիլիս Ռեո 1133 |
Նիդերլանդներ |
«ԻՆՏԵՐՎԵՏ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ Բ. Վ.» կազմակերպություն |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ս. Կարապետյան |