«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հուլիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11214276
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
2 հուլիսի 2014 թ. |
թիվ 4-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի N 1184-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի համաձայն`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2006 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու մասին» N 8-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետում «նախապատրաստված ուսումնասիրության նյութերը» բառերը փոխարինել «աշխատանքային խմբի կողմից նախապատրաստված, ինչպես նաև ոստիկանության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներից ստացված ուսումնասիրության նյութերը» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գեներալ-լեյտենանտ |
Վ. Գասպարյան |