«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 հուլիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10514282
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 հուլիսի 2014 թ. ք. Երևան |
N 182-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 23-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի վարման կարգը և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 23-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանի «բ» կետով հաստատված Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի հանձնաժողովի կազմում`
ա. «Ա. Հարությունյան» բառերը փոխարինել «Ա. Գրիգորյան» բառերով,
բ. «Ա. Ղուլիջանյան Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, կենս. գիտ. դոկտոր» բառերը փոխարինել «Ա. Ղուլիջանյան «Զիկատար» պետական արգելավայրի պետ, կենս. գիտ. դոկտոր» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Ա. Գրիգորյան |