ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 ապրիլի 2014 թ. ք. Երևան |
N 731-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐԹՈՒՐ ԸՆԴ ԴԵՆՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «ԱՐԹՈՒՐ ԸՆԴ ԴԵՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 08.04.2014 թվականի թիվ 8221 դիմումը.
Հրամայում եմ`
1. «ԱՐԹՈՒՐ ԸՆԴ ԴԵՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2008թ. հոկտեմբերի 23-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-001246 լիցենզիա) իրականացման վայրը՝ քաղաք Երևան, Աջափնյակ համայնք, Բաշինջաղյան փող., հ. 173/4 տարածքից տեղափոխել քաղաք Երևան, Աջափնյակ, Մարգարյան փողոց, 10 շենք, 3 շինություն տարածք:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Դ. Դումանյան |