«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11314083
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 դեկտեմբերի 2013 թ. ք. Երևան |
N 1487-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 Թ. ՄԱՅԻՍԻ 14-Ի N 579-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ մասի դրույթներով`
Հրամայում եմ`
1. ՀՀ պաշտպանության նախարարի 2008 թ. մայիսի 14-ի «Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 579-Ն հրամանով հաստատված կարգի`
1) 7-րդ կետի 7-րդ ենթակետում «4-7-րդ և 9-րդ» բառերը փոխարինել «7-9-րդ և 11-րդ» բառերով,
2) 53-րդ կետում «հետո մեկ ժամվա ընթացքում» բառերը փոխարինել «անմիջապես հետո» բառերով,
3) 56-րդ կետի երկրորդ պարբերությունում «80» թիվը փոխարինել «90» թվով,
4) 62-րդ կետի առաջին և երկրորդ «(ճիշտ կամ սխալ)» բառերը փոխարինել «(ճիշտ կամ սխալ, կամ թերի)» բառերով,
5) 64-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«64. Հարցատոմսի յուրաքանչյուր հարցին պատասխանելուց հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանը գնահատում է առավելագույնը 10 միավորով` Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է քվեարկությանը մասնակցող Հանձնաժողովի անդամի անունը և ազգանունը, դրվում է նրա ստորագրությունը, մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը: Հարակից հարցերի պատասխանները գնահատվում են հարցատոմսի համապատասխան հարցի պատասխանի համատեքստում:»,
6) 65-րդ կետի առաջին մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«65. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելուց հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, որից հետո Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթերը և հրապարակում է մասնակցի հավաքած միավորների ընդհանուր քանակը և դրա տոկոսային արտահայտությունը:»,
7) 66-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«66. Հարցազրույցի փուլում մասնակցի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի առավելագույն հնարավոր միավորների առնվազն 75 տոկոս՝ հարցազրույցի փուլը հաղթահարելու համար:
Մրցույթի հաղթող են ճանաչվում հարցազրույցի փուլը հաղթահարած այն երեք մասնակիցները, որոնց` թեստավորման և հարցազրույցի փուլերի արդյունքում ստացած տոկոսների հանրագումարը առավելագույնն է: Եթե միևնույն առավելագույն տոկոսներ ստանալու դեպքում հնարավոր չէ պարզել մրցույթի երեք հաղթողներին, ապա միևնույն առավելագույն տոկոսներ ստացած մասնակիցները ճանաչվում են մրցույթի հաղթողներ:
Սույն կետի համաձայն հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցների թիվը 4-ից պակաս լինելու դեպքում հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները ճանաչվում են մրցույթի հաղթողներ:
Եթե մասնակիցը գնահատման արդյունքում չի հավաքել առնվազն 75 տոկոս, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում՝ նրան մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:
Եթե մասնակիցներից ոչ մեկը գնահատման արդյունքում չի հավաքել առնվազն 75 տոկոս, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում՝ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումն անմիջապես ուղարկում է համապատասխան մարմնի ղեկավարին:»:
ՀՀ պաշտպանության նախարար |
Ս. Օհանյան |