«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 ապրիլի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11814179
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
5 փետրվարի 2014 թ. |
թիվ 98-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանով հաստատված՝
1) հավելված 8-ի`
ա. աղյուսակի «1 714616 Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից պետական բյուջե վճարվող այլ պարտադիր վճարներ 1146» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
« |
|
», |
բ. աղյուսակի «1 714616 Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարներ 1146» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ`
« |
|
», |
գ. աղյուսակի «1 742112 Ռադիոհաճախականության օգտագործման վճարներ 1421» տողը հանել.
2) հավելված 11-ի
ա. աղյուսակի «7 0370 Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող)» և 1 «0371 Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող)» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
« |
|
», |
բ. աղյուսակի «1 0371 Նախաքննություն» տողից հետո լրացնել նոր տողեր հետևյալ բովանդակությամբ`
« |
|
». |
3) հավելված 19-ի «Ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից այլ պարտադիր վճարներ» 714600 սինթետիկ հաշվի նկարագրության երկրորդ պարբերությունում «վճարները (714616)» բառերը փոխարինել «վճարները (714617)» բառերով, իսկ «ապրանքների մատակարարումից» բառերից առաջ լրացնել «Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները (714616)» բառերը.
4) հավելված 22-ի «0300 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» բաժնի`
ա. «0370 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)» բառերը փոխարինել «0380 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)» բառերով, իսկ «0371 Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող)» բառերը` «0381 Հասարակական կարգ և անվտանգություն (այլ դասերին չպատկանող)» բառերով,
բ. «0380 ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ (ԱՅԼ ԴԱՍԵՐԻՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ)» բառերից առաջ դասակարգումը լրացնել նոր պարբերություններով հետևյալ բովանդակությամբ`
«0370 ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
0371 Նախաքննություն
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն իրականացման հետ կապված հարաբերություններ:».
5) հավելված 25-ի վերջին պարբերությունում «բյուջեներից» բառից հետո լրացնել «հաշվետու տարվան նախորդող տարիներին» բառերը։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
Նախարար |
Դ. Սարգսյան |