Գլխավոր տեղեկություն
Համար
N 658-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.03.2014-25.06.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.03.29/9(453) Հոդ.66
Ընդունող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ընդունման ամսաթիվ
18.12.2012
Ստորագրող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.06.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 փետրվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 32613064

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

18 դեկտեմբերի 2012 թ.
ք. Երևան

N 658-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի և 15-րդ կետի 2-րդ պարբերության պահանջներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

1. Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգն ու մրցույթի անցկացման ընթացակարգը՝ համաձայն հավելվածի 1-ի։

2. Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգն ու ատեստավորման անցկացման ընթացակարգը՝ համաձայն հավելվածի 2-ի։

 

  Ա. Երիցյան

 

Հավելված 1

ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարի 2012 թվականի

դեկտեմբերի 18-ի N 658-Ն հրամանի

ԿԱՐԳ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով և ընթացակարգով (այսուհետ՝ Կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` Նախարարություն) համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպության և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների (այսուհետ՝ Տնօրեն) ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորման ու մրցույթի անցկացման հետ կապված հարաբերությունները:

2. Մրցույթի նախապատրաստման և անցկացման աշխատանքները կազմակերպում է Նախարարության աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) անձնակազմի կառավարման բաժինը (այսուհետ` Բաժին):

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը Նախարարությունը 5-օրյա պարբերականությամբ առնվազն 2 անգամ հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ):

4. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին Նախարարության հայտարարության տեքստում նշվում է`

1) թափուր պաշտոնի անվանումը, որն զբաղեցնելու համար անցկացվելու է մրցույթ.

2) մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վայրը և ժամկետը, որը չի կարող մրցույթ անցկացնելու մասին վերջին հայտարարության հրապարակման օրվանից հաշված մեկ ամսից պակաս լինել.

3) մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը.

4) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (նյութերը).

5) հավակնորդին ներկայացվող պահանջները (չափանիշները):

 

III. ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

5. Մրցույթին մասնակցելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը Բաժին են ներկայացվում հայտարարության մեջ նշված ժամկետում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը Բաժնի կողմից չեն ընդունվում:

6. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Բաժին ներկայացնում են`

1) դիմում (լրացվում է տեղում).

2) մեկ լուսանկար 3X4 չափի.

3) քաղվածք աշխատանքային գրքույկից.

4) ինքնակենսագրություն.

5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.

6) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված).

7) տեղեկանք` մշտական բնակության վայրից.

8) հրատարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում).

9) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).

10) քաղաքացին դիմումում լրացնում է հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

11) քաղաքացին դիմումում լրացնում է հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը:

7. Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձը հաստատող փաստաթղթով: Բաժինը քաղաքացիների սույն Կարգի 6-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում դրանք, որից հետո քաղաքացուց այլ փաստաթղթեր չեն ընդունվում:

8. Բաժինը վարում է մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման համարակալված և Նախարարության կողմից կնքված մատյան:

9. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, ապա այդ մասին տեղյակ է պահվում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին (այսուհետ՝ Նախարար):

9.1. Եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ՝ ընդհանուր հիմունքներով:

(9.1-ին կետը լրաց. 28.03.13 N 284-Ն)

9.2. Եթե մրցույթը սույն կարգի 9.1-ին կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:

(9.2-րդ կետը լրաց. 28.03.13 N 284-Ն)

9.3. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է մինչև վեց ամիս ժամկետով:

(9.3-րդ կետը լրաց. 27.12.13 N 1217-Ն)

9.4. Եթե գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` 3 ամիս ժամկետով:

(9.4-րդ կետը լրաց. 27.12.13 N 1217-Ն)

9.5. Մինչև սույն կարգին համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը` տնօրենի թափուր պաշտոնը կարող է ժամանակավորապես զբաղեցնել միայն այն անձը, ով բավարարում է սույն կարգով և այլ իրավական ակտերով տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները:

(9.5-րդ կետը լրաց. 27.12.13 N 1217-Ն)

10. Բաժինը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը (համարակալված, կարված և կնքված) ներկայացնում է Հանձնաժողովին:

11. Բաժինը Հանձնաժողովին է հանձնում նաև մրցույթի դիմորդների փաստաթղթերը, Հանձնաժողովի կնիքը, ձայնագրիչը և դիմորդների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթերը (երկու օրինակից):

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում է սույն Կարգով սահմանված կարգով ստեղծվող մրցութային հանձնաժողովը:

13. Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի անդամության թեկնածուների` Նախարարության մասի ցուցակն առաջադրում է Նախարարությունը: Նախարարության կողմից առաջադրվող Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել Նախարարը, Նախարարի տեղակալները, Նախարարի խորհրդականները և օգնականները, Աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալը, Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Նախարարի կողմից հրավիրված համապատասխան ոլորտի մասնագետները, որոնք Բաժնի կողմից գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին: Նախարարության կողմից առաջադրվող Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը հաստատվում է Նախարարի հրամանով:

14. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը, ոչ պակաս 20 հոգուց, հաստատվում է Նախարարի հրամանով՝ Աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ: Ցուցակում նշվում է Հանձնաժողովի անդամության թեկնածուների անունը, ազգանունը, հայրանունը, մասնագիտությունը, պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսի համարը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվող թեկնածուները Աշխատակազմի (Բաժնի) կողմից գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

15. Հանձնաժողովը կազմվում է նախօրոք` մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ:

16. Հանձնաժողովը կազմված է 7 անդամից:

17. Հանձնաժողովում ընդգրկված թեկնածուները մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին Բաժնի կողմից տեղեկացվում են մրցույթն սկսելուց ոչ ուշ, քան 6 ժամ առաջ: Տնօրենի պաշտոնի համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 5 անդամն ընտրվում են Նախարարության կողմից առաջադրված թեկնածուների ցուցակից, 1-ական անդամ` Հայաստանի Հանրապետության վարչապետի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, որոնց թեկնածությունը Նախարարություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից:

18. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Նախարարի հրամանով: Նույն հրամանով Հանձնաժողովի անդամներից նշանակվում են Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

19. Մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին անհնար լինելու պարագայում Հանձնաժողովի կազմը չի համալրվում: Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում է համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:

20. Հանձնաժողովը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ և սույն Կարգով:

21. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Նախարարի հրամանով Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում է գործունեությունը` համաձայն սույն Կարգի:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

22. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան.

2) սույն Կարգի համաձայն ապահովել մրցույթի անցկացման թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

23. Հանձնաժողովը`

1) Բաժնից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, ամփոփաթերթերը, ինչպես նաև, ձայնագրիչը և Հանձնաժողովի կնիքը.

2) սույն Կարգի համաձայն կազմում է թեստային առաջադրանքներ.

3) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.

4) կազմում է քվեաթերթիկներ.

5) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է բաց քվեարկություն.

6) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում.

7) ամփոփում է մրցույթի արդյունքները.

8) իրականացնում է քննարկումներ մրցույթին վերաբերող առանձին հարցերի շուրջ.

9) հրապարակում է մրցույթի արդյունքները.

10) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն.

11) մրցույթի ավարտից հետո հանձնման-ընդունման ակտով Բաժին է հանձնում Հանձնաժողովի կնիքը, ամփոփաթերթերը, ձայնագրիչը և մրցութային փաթեթը, որն իր մեջ սույն Կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերից բացի ներառում է նաև հարցազրույցի ձայնագրությունները, Հանձնաժողովի կողմից կազմված և ընդունված հետևյալ փաստաթղթերը՝

ա. հանձնաժողովի կնիքի, մրցույթի դիմորդների փաստաթղթերի և նրանց քանակին համապատասխան թվով ամփոփաթերթերի, ինչպես նաև քվեարկության արկղի և ձայնագրիչի ստացման մասին ստացականը,

բ. փաստաթղթերի քննարկման և դիմորդների ու Հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը,

գ. մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ չթույլատրելու մասին որոշումը,

դ. մրցույթի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը,

ե. ամփոփաթերթերի ծածկաշերտի թերությունների մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը,

զ. Հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելու, արկղը բացելու և արկղից դուրս բերված ամփոփաթերթերի հիմնական մասերի, կտրոնների ու թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի մասին արձանագրությունը,

է. թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրությունը,

ը. հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը,

թ. մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները,

ժ. քվեարկությունների արդյունքներում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը,

ժա. մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին որոշումը,

ժբ. մրցույթի արդյունքում կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը,

ժգ. մրցույթի արդյունքում ոչ մի մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը,

ժդ. մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը,

ժե. մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը,

ժզ. թեստավորման առաջադրանքների տետրերը,

ժէ. թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը,

ժը. քվեաթերթիկները,

ժթ. մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկը,

ի. այլ փաստաթղթեր.

12) իրականացնում է սույն Կարգով նախատեսված այլ լիազորություններ:

24. Աշխատակազմը մրցութային փաթեթը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով (բացառությամբ մրցույթի հարցազրույցի փուլի ձայնագրության, որը մրցույթից հետո պահպանվում է երեք աշխատանքային օր, որից հետո ոչնչացվում է):

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

25. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

26. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

27. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է Նախարարին: Նախարարը իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:

28. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԵՎ ԱՆԴԱՄԸ

 

29. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է Հանձնաժողովի նիստերը.

3) կազմակերպում է թեստային առաջադրանքների կազմման աշխատանքները` համաձայն սույն Կարգի.

4) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

5) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` քվեարկության միջոցով համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

6) իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

30. Հանձնաժողովի քարտուղարը`

1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.

2) մրցույթի մասնակիցներին բացատրում է մրցույթի հետ կապված տեխնիկական հարցեր.

3) իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

31. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը.

2) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում հնչեցնում է ճիշտ պատասխանը.

3) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկություններին.

4) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

5) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

6) իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

32. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված եզրակացությունը տալուց հետո, ինչպես նաև սույն Կարգի 12-րդ, 68-րդ և 71-րդ կետերով նախատեսված դեպքերում` սույն Կարգի 23-րդ կետի 11-րդ ենթակետում նշված մրցութային փաթեթը, կնիքը և պարագաները Բաժին հանձնելուց հետո:

 

IX. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

33. Հանձնաժողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը գումարած նիստում քննության է առնում մրցույթին ներկայացած քաղաքացիների փաստաթղթերը և կայացնում համապատասխան որոշում` մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին:

34. Հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը կամ քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը ամբողջական չեն կամ թերի են: Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է հրավիրել և լսել նաև մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացուն: Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների (այսուհետ՝ մասնակիցներ) ցուցակը: Այդ որոշումը հրապարակվում է մինչև թեստավորման փուլի սկիզբը:

35. Եթե Հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթին, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, ապա Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում՝ մրցույթը չկայացած համարելու մասին: Այդ որոշումը Հանձնաժողովն անմիջապես ուղարկում է Նախարարին:

36. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:

37. Մինչև թեստավորման փուլի սկիզբը, Հանձնաժողովը Աշխատակազմի կողմից նախօրոք կազմված միասնական թեստային առաջադրանքների հարցաշարերից պատահական ընտրությամբ ընտրում է մեկ թեստային առաջադրանք՝ բաղկացած 50 հարցից: Թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ իրավական ակտերի շրջանակներում`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10%.

2) տվյալ բնագավառի իրավասությունները սահմանող իրավական ակտեր` 50%.

3) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 20%.

4) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք` 10%.

5) «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 10%:

 

X. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

38. Թեստավորումն անցկացվում է գրավոր:

39. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

40. Մասնակիցը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:

41. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը:

42. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին տալիս է սույն Կարգի 10-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, մասնակիցը ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և անջատելով այն հիմնական մասից` գցում է ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված կնքված արկղի մեջ:

43. Մասնակցի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտերը մաքրելը, ինչպես նաև ամփոփաթերթի հիմնական մասի պատասխանների համար նախատեսված վանդակներից դուրս նշումներ, գրառումներ կատարելն արգելվում է: Այդ դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր:

44. Թեստավորման ժամանակ մասնակիցները, կտրոնները հանձնելուց հետո, ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

45. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը մասնակիցներին տրամադրելուց հետո, հայտարարում է թեստավորման սկիզբը:

46. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո մասնակիցը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում՝ ընտրելով մեկ (իր կարծիքով՝ ճիշտ) պատասխանը:

47. Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, օգտվել որևէ գրավոր նյութից, ինչպես նաև թեստային առաջադրանքների կատարման հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում՝ Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Սույն կետի պահանջների խախտման մասին Հանձնաժողովը կազմում է արձանագրություն, տվյալ մասնակցի մասնակցությունը մրցույթին դադարեցվում է, աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր:

48. Մասնակիցը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

49. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելն անթույլատրելի է: Այդ դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան:

50. Աշխատանքն ավարտելուց հետո, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո, մասնակիցն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է Հանձնաժողովի անդամին, վերցնում է ամփոփաթերթի երկրորդ օրինակը և դուրս գալիս սենյակից:

51. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է 60 րոպե:

52. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է մասնակիցներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքների կատարման համար:

53. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա:

 

XI. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

54. Հանձնաժողովի անդամներն ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոնների և հիմնական մասերի քանակը՝ կազմելով համապատասխան արձանագրություն:

55. Թեստավորման աշխատանքներն ստուգվում են սույն Կարգի 37-րդ կետով նախատեսված կարգով կազմված թեստերի հետ միաժամանակ պատրաստված և մինչև թեստավորում անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:

56. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են մասնակիցների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները:

57. Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է Հանձնաժողովի կնիքով:

58. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը՝ զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն Կարգի 49-րդ կետով նախատեսված դեպքը:

59. Ստուգման աշխատանքներն ավարտվելուց հետո բոլոր մասնակիցները հրավիրվում են թեստավորման սենյակ: Հանձնաժողովի նախագահի կողմից մեկ առ մեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, ինչն արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

60. Բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի վերաբերյալ սույն Կարգի 56-րդ կետով նախատեսված գործողությունը կատարելուց հետո, Հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունը, անունը, հայրանունը: Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթ, ստանում է իր կտրոնը, Հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, ինչն անմիջապես արձանագրվում է: Չօգտագործված ամփոփաթերթերը վերադարձվում են Բաժին, որից հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր մասնակցի հավաքած միավորները (տոկոսը):

61. Մասնակիցների հավաքած միավորները (տոկոսները) հայտարարելուց անմիջապես հետո Հանձնաժողովը հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը և հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը:

62. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին՝ սույն Կարգի 61-րդ կետում նշված հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:

63. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տված հնարավոր սխալի վիճարկումն է:

64. Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

65. Եթե Հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա Հանձնաժողովը բավարարում է մասնակցի պահանջը՝ կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

66. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում՝ բողոքարկման համար սույն Կարգի 63-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, Հանձնաժողովը հրապարակում է մրցույթի հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը:

67. Մասնակիցը հաջորդ՝ հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

68. Եթե մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան տված միակ մասնակիցը կամ բոլոր մասնակիցները հրաժարվել են (գրավոր կամ բանավոր) մասնակցել հարցազրույցի փուլին, ապա Հանձնաժողովը ընդունում է որոշում՝ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումն ուղարկում է Նախարարին:

 

XII. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

69. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց` մասնակցի գործնական կարողությունները ստուգելու նպատակով:

70. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:

71. Հարցազրույցի ընթացքում հարց տվող Հանձնաժողովի անդամը լսելով մասնակցին տված հարցի պատասխանը, բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում` տալիս ճիշտ պատասխանը:

72. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը ձայնագրվում և արձանագրվում է: Արձանագրության մեջ ամրագրվում է յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան անդամի (նշելով նրա անունը և ազգանունը) գնահատականը (ճիշտ կամ սխալ), իսկ սխալ պատասխանի դեպքում՝ հնչեցրած ճիշտ պատասխանը: Արձանագրությունը ստորագրվում է քարտուղարի, մասնակցի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

73. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է քվեարկություն` Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով` համաձայն հավելված 1.1 ձև-ի (կցվում է): Քվեաթերթիկի վրա նշվում է Հանձնաժողովի անդամի և մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է «կողմ» կամ «դեմ»:

74. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելուց հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, որից հետո Հանձնաժողովի նախագահը բացում է քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում միայն մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը և տրված ձայների «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

75. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

76. Եթե մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, ապա Հանձնաժողովը ընդունում է որոշում՝ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումը ուղարկում է Նախարարին:

 

XIII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

77. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո նույն օրը՝ անմիջապես: Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից:

78. Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկում նշվում են.

1) թափուր պաշտոնը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.

3) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը:

79. Սույն Կարգի 68-րդ և 76-րդ կետերով նախատեսված դեպքերում հրապարակման մեջ նշվում է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու մասին:

80. Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից`

1) գրավոր բողոքը (այսուհետ՝ Բողոք) քննության է առնում Նախարարությունը.

2) Բողոքը պետք է ներկայացվի մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո մեկ ժամվա ընթացքում՝ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող Աշխատակազմին, որն այն ստանալուց հետո հարցազրույցի ձայնագրությունների (արձանագրությունների) և սույն Կարգի 23-րդ կետի 11-րդ ենթակետի «թ-ժդ, ժը, ժթ» պարբերություններով նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ անմիջապես ուղարկում է Նախարարին.

3) Աշխատակազմը մրցույթի ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի մասնակցի (մասնակիցների) անունը, ազգանունը և հայրանունը, ում մրցույթի արդյունքների վերաբերյալ ներկայացվել է Բողոք.

4) Բողոքը Նախարարությունը քննության է առնում այն Աշխատակազմում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում.

5) Բողոքը քննության առնելիս և որոշում ընդունելիս տվյալ քննարկմանը չեն մասնակցում Նախարարության այն աշխատակիցները, որոնք տվյալ մրցույթին մասնակցել են որպես Հանձնաժողովի անդամներ.

6) Բողոքը քննության առնելիս Նախարարությունն ուսումնասիրում է տվյալ մրցույթի հարցազրույցի փուլում մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականը (դրանց ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում է քվեարկության արդյունքների հետ և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

ա. մրցույթի արդյունքը տվյալ մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին,

բ. մրցույթի տվյալ մասնակցին հաղթող ճանաչելու մասին,

գ. մրցույթի տվյալ մասնակցին հաղթող չճանաչելու մասին:

81. Սույն Կարգի 80-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված որոշումը (որոշումները) կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

XIV. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

82. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն Կարգի 80-րդ կետով նախատեսված բողոքի բացակայության դեպքում, համապատասխան Հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը ներկայացնում է Նախարարին: Եզրակացությունը ստանալուց հետո, եռօրյա ժամկետում, Նախարարը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր:

83. Սույն Կարգի 80-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն Կարգի 82-րդ կետով նախատեսված կարգով, եզրակացության հետ միաժամանակ ներկայացվում է նաև սույն Կարգի 80-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված որոշումը (որոշումները):

84. Եզրակացության մեջ պետք է նշվեն՝

1) թափուր պաշտոնի անվանումը, որն զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.

2) մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

3) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և անձնագրային տվյալները.

4) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի հավաքած միավորների քանակը (տոկոսը) թեստավորման փուլում.

5) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի քվեարկության արդյունքները:

85. Եզրակացությունը պետք է ստորագրեն Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են այդ մասին՝ ստորագրության կողքին գրառելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

86. Եզրակացությանը կից ներկայացվում են եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները:

 

XV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

87. Սույն Կարգի 8-րդ, 12-րդ, 68-րդ և 71-րդ կետերով նախատեսված դեպքերում մեկամսյա ժամկետում հրապարակվում է հայտարարություն՝ կրկնակի մրցույթ անցկացնելու մասին: Կրկնակի մրցույթն անցկացվում է սույն Կարգին համապատասխան:

88. Եթե կրկնակի մրցույթը սույն Կարգի համաձայն համարվում է չկայացած կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա կրկնակի մրցույթ անցկացնելուց մեկ ամիս հետո հայտարարվում է նոր մրցույթ: Նոր մրցույթն անցկացվում է սույն Կարգին համապատասխան:

89. Մրցույթ հայտարարելուց հետո սույն Կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը կարող է փոփոխվել՝ այդ մասին ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ հայտարարություն հրապարակելով մամուլի և զանգվածային լրատվության այն նույն միջոցով, որտեղ հրապարակվել է մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը:

(հավելվածը լրաց. 28.03.13 N 284-Ն, 27.12.13 N 1217-Ն)

 

Հավելված 1.1

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության

 համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝

պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող

փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության

 (նշանակման) մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգի

և մրցույթի անցկացման ընթացակարգի

 

Ձև

 

 

Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ

 
Մասնակից _____________________  
  ազգանուն, անուն, հայրանուն  

Կողմ

 

Դեմ

 
 
 
Հանձնաժողովի անդամ    
   անուն, ազգանուն  ստորագրություն
     
Հանձնաժողովի նախագահ  անուն, ազգանուն  ստորագրություն
     
Կ.Տ.    

 

 

Հավելված 2

ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարի 2012 թվականի

դեկտեմբերի 18-ի N 658-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ  ԵՎ  Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

(վերնագիրը խմբ. 27.12.13 N 1217-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով և ընթացակարգով (այսուհետ` Կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` Նախարարություն) համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների (այսուհետ` Տնօրեն) պաշտոնում նշանակված անձանց ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորման ու ատեստավորման անցկացման հետ կապված հարաբերությունները:

2. Ատեստավորումը` Տնօրենի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշումն է զբաղեցրած պաշտոնին:

3. Տնօրենի ատեստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման պահանջներին համապատասխան:

4. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ Տնօրենը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

5. Տնօրենի ատեստավորման նախապատրաստման և անցկացման աշխատանքները կազմակերպում է Նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) անձնակազմի կառավարման բաժինը (այսուհետ՝ Բաժին):

6. Սույն Կարգով ատեստավորման նախապատրաստման և անցկացման աշխատանքների կազմակերպման համար նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն Աշխատակազմի ղեկավարն է:

7. Տնօրենի ատեստավորումն անցկացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով սահմանված կարգով ստեղծվող Նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով):

 

II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Ատեստավորումն անցկացվում է թեստավորման և հարցազրույցի կամ միայն հարցազրույցի միջոցով:

9. Նախարարը մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը հաստատում է ատեստավորման ենթակա Տնօրենների ցուցակը և ատեստավորումների անցկացման ժամանակացույցը:

10. Տնօրենների ատեստավորման նախապատրաստման և անցկացման համար ստեղծված Հանձնաժողովն ապահովում է սույն Կարգով նախատեսված ատեստավորման թեստային առաջադրանքների կազմումը և ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ ստուգում դրանց համապատասխանությունը գործող իրավական ակտերին:

11. Բաժինն ատեստավորման ենթակա Տնօրեններին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնում է ատեստավորման անցկացման մասին և սույն Կարգով նախատեսված դեպքում նրանց ապահովում է թեստային առաջադրանքներով:

12. Ատեստավորումից առնվազն 35 օր առաջ Տնօրենը Նախարարին է ներկայացնում հաշվետվություն` վերջին հինգ տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ:

13. Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ Նախարարը Տնօրենի ներկայացրած հաշվետվության քննարկման արդյունքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) ենթակա է ատեստավորման` թեստավորման և հարցազրույցի միջոցով.

2) ենթակա է ատեստավորման` հարցազրույցի միջոցով:

14. Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ Բաժինը Հանձնաժողովին և Տնօրենին տեղեկացնում է Նախարարի ընդունած որոշման մասին և վերջինիս ապահովում է թեստային առաջադրանքով (ատեստավորումը թեստավորման և հարցազրույցի միջոցով անցկացվելու դեպքում):

15. Ատեստավորումն անցկացվում է Տնօրենի անմիջական մասնակցությամբ:

 

III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՄԻՋՈՑՈՎ

 

3.1. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ

 

16. Թեստավորման փուլն անցկացվում է գրավոր եղանակով:

17. Հանձնաժողովի նախագահը Աշխատակազմի ղեկավարից ստանում է Աշխատակազմի կնիքը և ատեստավորման ենթակա Տնօրենների քանակին համապատասխան թվով (կնքված) ամփոփաթերթեր` համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-1-ի (կցվում է):

18. Հանձնաժողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը, Տնօրենի (Տնօրենների) ներկայությամբ համակարգչում զետեղված թեստային առաջադրանքներից պատահական ընտրությամբ կազմում է մեկ միասնական թեստ` բաղկացած 50 հարցից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

19. Հանձնաժողովին տրվում են համակարգչից դուրս բերված թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները:

20. Թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ իրավական ակտերի շրջանակներում`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 5 հարց.

2) Նախարարության և կազմակերպության գործունեության բնագավառը կարգավորող օրենսդրություն` 25 հարց.

3) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից (եթե ատեստավորման է ենթակա բաժնետիրական ընկերության տնօրենը) կամ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից (եթե ատեստավորման է ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը)` 5-ական հարց.

4) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք` 5 հարց.

5) «Գնումների մասին», «Հարկերի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Հարկերի մասին» և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից` 10 հարց:

21. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

22. Տնօրենը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է Տնօրենի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Տնօրենների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:

23. Տնօրեններին արգելվում է իրենց հետ թեստավորման անցկացման սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:

24. Հանձնաժողովի քարտուղարը

Տնօրեններին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը:

25. Հանձնաժողովի քարտուղարը Տնօրեններին տալիս է սույն ընթացակարգի 17-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ (ոչ մի դեպքում մեկ այլ ամփոփաթերթ չի տրվում)` համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-2-ի (կցվում է):

26. Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ Տնօրենը ամփոփաթերթի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և անձը հաստատող փաստաթուղթը բաց վիճակում դնում սեղանին:

27. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամների ներկայությամբ Տնօրեններին տրամադրում է թեստավորման առաջադրանքների թերթիկը, որից հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:

28. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո Տնօրենը ծանոթանում է առաջադրանքներին, և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ պատասխան:

29. Թեստավորման ընթացքում Տնօրեններին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե Տնօրենը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

30. Տնօրենը թեստավորման առաջադրանքների թերթիկում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

31. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելու դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան:

25. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո Տնօրենն ամփոփաթերթիկում նախատեսված տեղում ստորագրում է, նշում անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը և գցում կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքները հանձնում է Հանձնաժողովի անդամին և դուրս գալիս սենյակից:

26. Հանձնաժողովի քարտուղարը կնքված արկղի մոտ գտնվելով պետք է համոզվի, որ Տնօրենները պարտադիր կարգով ամփոփաթերթերը (անկախ վերջինիս վիճակից, կատարված նշագրումներից) գցում են կնքված արկղի մեջ:

27. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար Տնօրեններին տրվում է 60 րոպե ժամանակ:

28. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է Տնօրեններին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքների կատարման համար:

29. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, Տնօրենները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները:

30. Սույն ընթացակարգի 29-րդ կետում նշված հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած Տնօրենի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա:

 

3.2. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

31. Հանձնաժողովի անդամները ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի քանակը` կազմելով համապատասխան արձանագրություն` համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-3-ի (կցվում է):

32. Թեստավորման աշխատանքները ստուգվում են թեստերի հետ միաժամանակ պատրաստված և մինչև թեստավորում անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:

33. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են Տնօրենների կողմից ամփոփաթերթում նշված պատասխանները:

34. Յուրաքանչյուր Տնօրենի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է Աշխատակազմի կնիքով:

35. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր:

36. Սխալ պատասխաններ են համարվում` ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն Կարգի 30-րդ կետով նախատեսված դեպքը:

37. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր Տնօրենները հրավիրվում են թեստավորման սենյակ, հանձնաժողովի նախագահի կողմից բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի վրա նշված Տնօրենի ազգանունը, անունը, հայրանունը, հավաքած միավորների քանակը և տոկոսային մեծությունը:

38. Հանձնաժողովի նախագահի կողմից բարձրաձայն հայտարարված յուրաքանչյուր Տնօրենի հավաքած միավորները (նաև դրանց տոկոսային մեծությունը) արձանագրվում են համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-4-ի (կցվում է):

39. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին` պատասխանների հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում` համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-5-ի (կցվում է):

40. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում Տնօրենի հավաքած միավորները հաշվելիս թույլ տված հնարավոր սխալի վիճարկումն է:

41. Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել Տնօրենի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր Տնօրենների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

42. Եթե Հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ Տնօրենի բողոքը հիմնավորված է, ապա Հանձնաժողովը բավարարում է Տնօրենի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

43. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար սույն Կարգի 39-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, Հանձնաժողովը հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած Տնօրենների ցուցակը` համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-6-ի (կցվում է):

44. Տնօրենը հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

45. Եթե Տնօրեններից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան տված միակ Տնօրենը կամ բոլոր Տնօրենները հրաժարվել են /գրավոր կամ բանավոր/ մասնակցել հարցազրույցի փուլին, ապա Հանձնաժողովը ընդունում է որոշում Տնօրենի (Տնօրենների) կողմից թեստավորման փուլը չհաղթահարելու մասին` համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-7-ի (կցվում է):

46. Հանձնաժողովն իր կայացրած որոշումը ներկայացնում է Նախարարին:

 

3.3. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ

 

47. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած Տնօրենների հետ անցկացվում է հարցազրույց (բանավոր եղանակով):

48. Հանձնաժողովը յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:

49. Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով, որոնք բաղկացած են 5 հարցից` Տնօրենի լիազորությունների շրջանակներում` նրա գործնական կարողությունները ստուգելու նպատակով: Նույն հարցերի շրջանակներում հանձնաժողովի կողմից կարող են առաջադրվել նաև լրացուցիչ (հարակից) հարցեր:

50. Հարցատոմսերի հարցերը և պատասխանները չեն հրապարակվում:

51. Հանձնաժողովը յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցերը, կազմում հարցատոմս ու համարակալում այն:

52. Հանձնաժողովին տրվում են համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանները:

53. Հարցատոմսը ստանալուց հետո Տնօրենին պատրաստվելու համար տրվում է տասը րոպե ժամանակ: Տնօրենը ծանոթանում է հարցատոմսին և իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում հարցերին: Հարցատոմսի համարն արձանագրվում է:

54. Տնօրենի կողմից հարցազրույցի հարցատոմսի հարցերի վերաբերյալ տրված պատասխանները գնահատվում են ճիշտ կամ սխալ` Հանձնաժողովի մասնագետ անդամի կողմից:

55. Եթե Տնօրենի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա Հանձնաժողովի գնահատական տվող անդամի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:

56. Յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցը ձայնագրվում է:

57. Տնօրենը համարվում է հարցազրույցի փուլը հաղթահարած, եթե ճիշտ պատասխանել է հարցազրույցի հարցատոմսի հինգ հարցերից առնվազն երեքին և հարակից հարցերի (այդպիսիք լինելու դեպքում) գերակշիռ մասին:

58. Յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցն արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից` համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-8-ի (կցվում է):

59. Արձանագրության մեջ ամրագրվում է յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ Տնօրենի տված պատասխանը, Հանձնաժողովի համապատասխան (նշելով նրա անունը և ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ կամ սխալ), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած ճիշտ պատասխանը:

60. Արձանագրությունը ստորագրվում է Հանձնաժողովի քարտուղարի, Տնօրենի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

61. Յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով` համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-9-ի (կցվում է): Քվեաթերթիկի վրա նշվում է Տնօրենի ազգանունը, անունը, հայրանունը:

62. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

63. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում Տնօրենի ազգանունը, անունը, հայրանունը ու տրված ձայնի կողմ կամ դեմ լինելը:

64. Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից` համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-10-ի (կցվում է):

65. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որը ստացել է Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայները: Ձայների հավասարության դեպքում Տնօրենը համարվում է ատեստավորված:

 

IV. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՄԻՋՈՑՈՎ

 

66. Հարցազրույցի միջոցով (առանց թեստավորման փուլի անցկացման) Տնօրենների ատեստավորումն իրականացվում է սույն Կարգի 3-րդ բաժնի «3.3. Հարցազրույցի փուլ» գլխով սահմանված պահանջներին համապատասխան:

67. Հարցազրույցի միջոցով ատեստավորումն իրականացվում է հարցատոմսերով, որոնք բաղկացած են 10 հարցից` Տնօրենի տեսական (իրավական) և գործնական (նրա լիազորությունների շրջանակում) կարողությունները ստուգելու նպատակով:

68. Տնօրենը համարվում է հարցազրույցի փուլը հաղթահարած, եթե ճիշտ պատասխանել է հարցազրույցի հարցատոմսի տասը հարցերից առնվազն յոթին և հարակից հարցերի (այդպիսիք լինելու դեպքում) գերակշիռ մասին:

69. Հարցատոմսը ստանալուց հետո պատրաստվելու համար Տնօրենին տրվում է 20 րոպե ժամանակ:

 

V. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

70. Հարցազրույցի ավարտից հետո Հանձնաժողովն ամփոփում է հարցազրույցի կամ թեստավորման և հարցազրույցի փուլերի արդյունքները և յուրաքանչյուր Տնօրենի համար ընդունում է հետևյալ որոշումներից մեկը` համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-11-ի (կցվում է)`

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

71. Հանձնաժողովի որոշումը պետք է ստորագրեն Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

72. Տնօրենը, ատեստավորման ավարտից հետո, ծանոթանում է հանձնաժողովի որոշմանը և համաձայնության դեպքում ստորագրում այն:

73. Տնօրենը, ցանկության դեպքում, կարող է գրավոր դիմել Հանձնաժողովին և ստանալ որոշման պատճենը:

74. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորում անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես:

75. Ատեստավորման արդյունքների հրապարակման մասին կազմվում է ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից` համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-12-ի (կցվում է):

76. Ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկում նշվում են`

1) համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպության կամ փակ բաժնետիրական ընկերության անվանումը.

2) ատեստավորման անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, ինչպես նաև ատեստավորման արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.

3) Տնօրենի ազգանունը, անունը, հայրանունը և նրա վերաբերյալ Հանձնաժողովի ընդունած որոշումը:

77. Ատեստավորման արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել Տնօրենի կամ Հանձնաժողովի անդամի կողմից:

78. Գրավոր բողոքը քննության է առնում Նախարարը` Հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ:

79. Բողոքը պետք է ներկայացվի ատեստավորման արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում` Բաժնին, որն այն ստանալուց հետո սույն Կարգի 86-րդ կետի 4-ից 12-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ միասին անմիջապես ներկայացնում է Նախարարին:

80. Բաժինն ատեստավորման ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն:

81. Բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի Տնօրենի անունը, ազգանունը և հայրանունը, ում ատեստավորման արդյունքների վերաբերյալ ներկայացվել է բողոք:

82. Բողոքը քննության է առնվում Բաժին մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

83. Նախարարը կամ Հանձնաժողովի նախագահը բողոքի քննարկմանը կարող են հրավիրել Հանձնաժողովի անդամին (անդամներին), ինչպես նաև Աշխատակազմի համապատասխան մասնագետների, որոնք ուսումնասիրում են տվյալ ատեստավորման հարցազրույցի փուլում Տնօրենի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականները (ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում քվեարկության արդյունքների հետ:

84. Բողոքի քննարկման արդյունքում Նախարարն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) Հանձնաժողովի որոշումը Տնօրենի պաշտոնին չհամապատասխանելու մասին` թողնել անփոփոխ.

2) Տնօրենը համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին:

85. Նախարարի ընդունած որոշումն ատեստավորվող Տնօրենի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով:

86. Հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո Հանձնաժողովի նախագահը հանձնման ակտով` համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-13-ի (կցվում է), Աշխատակազմի ղեկավարին փոխանցում է Աշխատակազմի կնիքը, չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը, որը ներառում է Հանձնաժողովի կողմից կազմված և/կամ ընդունված հետևյալ փաստաթղթերը`

1) հանձնաժողովի կնիքի և դիմորդների քանակին համապատասխան թվով կնքած ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը (Ձև Ա-1).

2) ամփոփաթերթ (Ձև Ա-2).

3) հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի և քվեարկության համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելու և արկղը բացելու մասին արձանագրությունը (Ձև Ա-3).

4) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրությունը (Ձև Ա-4).

5) թեստավորման արդյունքների բողոքարկման մասին որոշումը (Ձև Ա-5).

6) հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը (Ձև Ա-6).

7) Տնօրենի (տնօրենների) կողմից թեստավորման փուլը չհաղթահարելու մասին որոշումը (Ձև Ա-7).

8) հարցազրույցի անցկացման արձանագրությունը (Ձև Ա-8).

9) քվեաթերթիկը (Ձև Ա-9).

10) քվեարկությունների ընթացքում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը (Ձև Ա-10).

11) ատեստավորման թերթը (Ձև Ա-11).

12) ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկը (Ձև Ա-12).

13) այլ փաստաթղթեր:

87. Բաժինը սույն Կարգի 84-րդ կետում նախատեսված փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VI. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՆՕՐԵՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

88. Նախարարը` հիմք ընդունելով սույն Կարգի 70-րդ կամ 84-րդ կետը, եռօրյա ժամկետում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) Տնօրենի հետ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր.

2) Տնօրենին ազատել զբաղեցրած պաշտոնից:

89. Տնօրենի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ընթացքում, ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունվում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից` եռօրյա ժամկետում:

 

VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

90. Սույն Կարգի դրույթների խախտման դեպքում տվյալ Տնօրենի ատեստավորումը կարող է ճանաչվել անվավեր դատական կարգով:

 

VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

91. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակն առաջադրվում է Նախարարության կողմից:

92. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել նախարարը, Նախարարի տեղակալները, Աշխատակազմի ղեկավարը և/կամ տեղակալը, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները (տեղակալները), ինչպես նաև Նախարարի կողմից հրավիրված համապատասխան ոլորտի մասնագետները:

93. Ցուցակում ընդգրկված անձինք Բաժնի կողմից գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

94. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը հաստատվում է Նախարարի հրամանով:

95. Հանձնաժողովը կազմվում է հաստատված ցուցակից՝ ատեստավորումն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ:

96. Հանձնաժողովի կազմը բաղկացած է 7 անդամից (այդ թվում` Հանձնաժողովի նախագահ և քարտուղար):

97. Հանձնաժողովում ընդգրկված թեկնածուներն ատեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին Բաժնի կողմից տեղեկացվում են ատեստավորումն անցկացնելուց ոչ ուշ, քան 6 ժամ առաջ:

98. Հանձնաժողովի կազմը հաստատվում է նախարարի հրամանով: Նույն հրամանով Հանձնաժողովի անդամներից նշանակվում են Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

99. Ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հետագա աշխատանքներին անհնար դառնալու դեպքում հանձնաժողովի կազմը չի համալրվում, եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն Կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են, համապատասխանաբար, Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

100. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ և սույն Կարգով:

101. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Հանձնաժողովի ձևավորման պահից և դադարեցնում է իր գործունեությունը` Նախարարի հրամանով:

 

IX. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

102. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) ատեստավորման միջոցով որոշել Տնօրենի համապատասխանությունն իր զբաղեցրած պաշտոնին.

2) ապահովել ատեստավորման անցկացման թափանցիկությունը և հրապարակայնությունը:

103. Հանձնաժողովը`

1) Բաժնից ստանում է ատեստավորման ենթակա Տնօրենների ցանկը, նրանց ներկայացրած հաշվետվությունները, թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը և ձայնագրիչը, իսկ Աշխատակազմի ղեկավարից՝ Հանձնաժողովի կնիքը.

2) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում որոշում դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.

3) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի և քվեարկության համար նախատեսված արկղը.

4) սահմանված կարգով ընտրում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.

5) անցկացնում է Տնօրենների թեստավորում.

6) ստուգում և գնահատում է Տնօրենների թեստավորման առաջադրանքները.

7) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

8) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված Տնօրենների բողոքները.

9) հաստատում և հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած Տնօրենների ցուցակը.

10) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.

11) Տնօրենների հետ անցկացնում է հարցազրույց.

12) կազմում է քվեաթերթիկներ.

13) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.

14) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր Տնօրենի վերաբերյալ կայացնում է որոշում.

15) ամփոփում և հրապարակում է ատեստավորման արդյունքները.

16) աշխատակազմին է հանձնում կնիքը, ինչպես նաև թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և ատեստավորման փաթեթները.

17) իրականացնում է օրենքով, սույն Կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

X. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

104. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

105. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

106. Հանձնաժողովի նիստերում որոշումները ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայներով:

 

XI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

107. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է Հանձնաժողովի նիստերը.

3) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

4) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

5) իրականացնում է սույն Կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

XII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

108. Հանձնաժողովի քարտուղարը`

1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.

2) պարզաբանում է Տնօրենների թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

3) իրականացնում է սույն Կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

XIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

109. Հանձնաժողովի անդամը`

1) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

2) մասնակցում է Տնօրենի հետ հարցազրույցի անցկացմանը.

3) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում բարձրաձայն հնչեցնում է ճիշտ պատասխանը.

4) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր Տնօրենի համար անցկացվող քվեարկություններին.

5) ստորագրում է ատեստավորման թերթը և մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում կատարում գրառում ստորագրության կողքին ավելացնելով` «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

7) իրականացնում է սույն Կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

XIV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

110. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հավելված 2.1

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության

 համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր

տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս

ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների

ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգի և

ատեստավորման անցկացման ընթացակարգի

 

Ձև Ա-1

 

Ս Տ Ա Ց Ա Կ Ա Ն

 

Ես՝ հանձնաժողովի նախագահ ………………………………, 2014 թվականի ………………………-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ղեկավարների (տնօրենների) ատեստավորման անցկացման համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնից ստացա ատեստավորման ենթակա տնօրենների ցանկը, թեստավորում անցկացնելու համար՝ …… հատ ամփոփաթերթ, իսկ Աշխատակազմի ղեկավարից՝ Աշխատակազմի կնիքը:

 

Հանձնաժողովի նախագահ

«……» «……………………» 2014 թ.

Կ. Տ.

………………………………

 

Ձև Ա-2

 

Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

 

«_____» «_____________» 2014 թ.

_________________________________________________________________________________

Ատեստավորվող տնօրենի ազգանուն, անուն, հայրանուն

 

Հ/Հ

Պատասխաններ

Հ/Հ

Պատասխաններ

1

2

3

4

1

2

3

4

1

       

26

       

2

       

27

       

3

       

28

       

4

       

29

       

5

       

30

       

6

       

31

       

7

       

32

       

8

       

33

       

9

       

34

       

10

       

35

       

11

       

36

       

12

       

37

       

13

       

38

       

14

       

39

       

15

       

40

       

16

       

41

       

17

       

42

       

18

       

43

       

19

       

44

       

20

       

45

       

21

       

46

       

22

       

47

       

23

       

48

       

24

       

49

       

25

       

50

       

 

Տնօրեն` __________________

ստորագրություն

 

Կ. Տ.

___________________________________________

անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը

 

Ձև Ա-3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

 

Հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի և քվեարկության համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելու և արկղը բացելու մասին

 

Ամփոփաթերթերի համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելուց և արկղը բացելուց հետո հայտնաբերվեց.

1. Ամփոփաթերթերի քանակը ——————————- հատ

2. Չօգտագործված ամփոփաթերթեր —————————- հատ

3. Ճիշտ պատասխանների տարբերակ ————————— հատ

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

……………………………………

……………………………………

 

«……..» ……………. 201 թ.

 

Կ. Տ.

 

 

Ձև Ա-4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

 

Թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին

 

Անուն, ազգանուն, հայրանուն

Միավոր

Տոկոս

1.

   

2.

   

3.

   

4.

   

 

Հանձնաժողովի նախագահ`

 

Հանձնաժողովի քարտուղար`

……………………………………

 

……………………………………

 

«……..» ……………. 201 թ.

Կ. Տ.

 

Ձև Ա-5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N

 

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2014 թ. ………………. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման ու ատեստավորման անցկացման կարգն ու ընթացակարգը հաստատելու մասին» N ….-Ն հրամանի հավելված 2-ի 35-րդ կետի պահանջներով, հանձնաժողովը որոշում է.

1) Ատեստավորվող տնօրեն ……………………. թեստավորման արդյունքների վերաբերյալ բողոքը համարել/չհամարել հիմնավորված:

(ընդգծել)

2) Բավարարել/չբավարարել ……………………………….........

(ընդգծել)

պահանջը և վերանայել/չվերանայել

(ընդգծել)

 

թեստավորման արդյունքները:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝

……………………………………

 
 

Կ. Տ.

 

Ձև Ա-6

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ ԱՆՑԱԾ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2014 թ. …………………………….. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման ու ատեստավորման կարգը և ընթացակարգը հաստատելու մասին» N ………-Ա հրամանի հավելված 2-ի 38-րդ կետի պահանջներով, մրցութային հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել հարցազրույցի փուլ անցած տնօրենների ցուցակը.

1) ___________________________________________________________________.

2) ___________________________________________________________________.

3) ___________________________________________________________________.

4) ___________________________________________________________________:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝

……………………………………

 
 

Կ. Տ.

 

Ձև Ա-7

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N

 

ՏՆՕՐԵՆԻ (ՏՆՕՐԵՆՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԸ ՉՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2014 թ. ………… «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման ու ատեստավորման անցկացման կարգն ու ընթացակարգը հաստատելու մասին» N ….-Ն հրամանի հավելված 2-ի 39-րդ կետի 3-րդ պարբերության պահանջներով, մրցութային հանձնաժողովը որոշում է.

1. Թեստավորման փուլը չեն հաղթահարել`

1) ___________________________________________________________________.

2) ___________________________________________________________________.

3) ___________________________________________________________________:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝

……………………………………

 
 

Կ. Տ.

 

Ձև Ա-8

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

 

ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

___________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

 

Հարցի համարը, հարակից հարցը

Տնօրենի պատասխանը

Գնահատականը

(ճիշտ, սխալ)

Ճիշտ պատասխանը

Գնահատող Հանձնաժողովի անդամի անուն-ազգանունը

1.

2.

3.

4.

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հանձնաժողովի նախագահ

_____________________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

Հանձնաժողովի քարտուղար

_____________________

(ստորագրություն)

______________________

(անուն, ազգանուն)

Հանձնաժողովի անդամներ

_____________________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

 

____________________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

 

_____________________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

 

_____________________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

 

_____________________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

   

«..........» «.....................» 201 թ.

Կ. Տ.

Տնօրեն ..........................................................

 

Ձև Ա-9

ՔՎԵԱԹԵՐԹԻԿ

Տնօրեն ___________________________

Ազգանուն, անուն, հայրանուն

 

Կողմ

Դեմ

 

 

 

Հանձնաժողովի անդամ _________ __________

Ազգանուն, անուն Ստորագրություն

 

Հանձնաժողովի նախագահ ________________

Ստորագրություն

Կ. Տ.

ՔՎԵԱԹԵՐԹԻԿ

Տնօրեն ___________________________

Ազգանուն, անուն, հայրանուն

 

Կողմ

Դեմ

 

 

 

Հանձնաժողովի անդամ __________ __________

Ազգանուն, անուն Ստորագրություն

 

Հանձնաժողովի նախագահ _________________

Ստորագրություն

Կ. Տ.

ՔՎԵԱԹԵՐԹԻԿ

Տնօրեն ___________________________

Ազգանուն, անուն, հայրանուն

 

Կողմ

Դեմ

 

 

 

Հանձնաժողովի անդամ _________ __________

Ազգանուն, անուն Ստորագրություն

 

Հանձնաժողովի նախագահ ________________

Ստորագրություն

Կ. Տ.

ՔՎԵԱԹԵՐԹԻԿ

Տնօրեն ___________________________

Ազգանուն, անուն, հայրանուն

 

Կողմ

Դեմ

 

 

 

Հանձնաժողովի անդամ _________ ___________

Ազգանուն, անուն Ստորագրություն

 

Հանձնաժողովի նախագահ ________________

Ստորագրություն

Կ. Տ.

Ձև Ա-10

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

(հավելված 2, կետ 46)

 

Հանձնաժողովի նախագահ …………………………………. բացելով քվեատուփը, հայտարարեց.

Տնօրենի անուն, ազգանուն, հայրանուն

 

………………………………………………..

Կողմ

Դեմ

Անվավեր

 

………………………………………………..

Կողմ

Դեմ

Անվավեր

 

………………………………………………..

Կողմ

Դեմ

Անվավեր

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

 

Կ. Տ.

…….…………………………

 

Ձև Ա-11

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N

 

ՏՆՕՐԵՆԻ` ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2014 թ. …………………………….. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման ու ատեստավորման անցկացման կարգը և ընթացակարգը հաստատելու մասին» N ………-Ն հրամանի հավելված 2-ի 51-րդ կետի պահանջներով, մրցութային հանձնաժողովը որոշում է.

Ատեստավորման եղանակը (ընդգծել).

ա) թեստավորման և հարցազրույց

բ) հարցազրույց

1. Ազգանունը, անունը, հայրանունը __________________________________________________

2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը _______________________________________________

3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնի անվանումը և այդ պաշտոնին նշանակվելու տարեթիվը

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

 

4. Թեստավորման արդյունքը (տոկոսով)` ___________________________________________

5. Հարցազրույցի փուլի քվեարկությանը մասնակցել են ատեստավորման հանձնաժողովի
_______ անդամ, որոնցից կողմ են քվեարկել _______ անդամ:

6. Թեստավորման և հարցազրույցի կամ հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի ընդունած որոշումը

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

 

Հանձնաժողովի նախագահ

_____________________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

Հանձնաժողովի քարտուղար

_____________________

(ստորագրություն)

______________________

(անուն, ազգանուն)

Հանձնաժողովի անդամներ

_____________________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

 

____________________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

 

_____________________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

 

_____________________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

 

_____________________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

Համաձայն եմ  
 

Տնօրեն`__________________________________

անունը, ազգանունը

_________________________

ստորագրությունը

 

Ձև Ա-12

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության ………………………………………………………. գործադիր մարմնի (տնօրենի).

1. Ատեստավորումն անցկացվել է

«…….» «………………..» 201 թ. ք. Երևան

2. Ատեստավորման արդյունքները հրապարակվել են

«…….» «………………..» 201 թ. ժամը` ……………

3. Ատեստավորվել են`

1) ……………………………………………

2) ……………………………………………

4. Չեն ատեստավորվել`

1) ……………………………………………

2) ……………………………………………

 

Կ.Տ.

 

Ձև Ա-13

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Հ Ա Ն Ձ Ն Մ Ա Ն  Ա Կ Տ

 

Ատեստավորման աշխատանքներն ավարտելուց հետո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնին փոխանցված փաստաթղթերի և նյութերի`

1. Հանձնաժողովի կնիքի և դիմորդների քանակին համապատասխան թվով կնքած ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը (Ձև Ա-1).

2. Ամփոփաթերթ (Ձև Ա-2).

3. Հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի և քվեարկության համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելու և արկղը բացելու մասին արձանագրություն (Ձև Ա-3).

4. Թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրություն (Ձև Ա-4).

5. Թեստավորման արդյունքների բողոքարկման մասին որոշում (Ձև Ա-5).

6. Հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշում (Ձև Ա-6).

7. Տնօրենի (տնօրենների) կողմից թեստավորման փուլը չհաղթահարելու մասին որոշում (Ձև Ա-7).

8. Հարցազրույցի անցկացման արձանագրություն (Ձև Ա-8).

9. Քվեաթերթիկ (Ձև Ա-9).

10. Քվեարկությունների ընթացքում տնօրենների հավաքած ձայների մասին արձանագրություն (Ձև Ա-10).

11. Ատեստավորման թերթ (Ձև Ա-11).

12. Ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկ (Ձև Ա-12).

13. Այլ փաստաթղթեր:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝

….………………………… :

 

(հավելվածը խմբ. 27.12.13 N 1217-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.04.2015, N 350-Ն 25.06.2015, N 658-Ն
27.12.2013, N 1217-Ն 13.03.2014, N 658-Ն
28.03.2013, N 284-Ն 18.05.2013, N 658-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան