Գլխավոր տեղեկություն
Համար
N 1217-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.03.03/5(484) Հոդ.82.4
Ընդունող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ընդունման ամսաթիվ
27.12.2013
Ստորագրող մարմին
Արտակարգ իրավիճակների նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 32614088

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

27 դեկտեմբերի 2013 թ.

N 1217-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 658-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1417-Ն որոշման 3-րդ կետով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգն ու մրցույթի անցկացման ընթացակարգը, ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգն ու ատեստավորման անցկացման ընթացակարգը սահմանելու մասին» N 658-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) 1-ին կետով սահմանված հավելված 1-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.3-րդ, 9.4-րդ և 9.5-րդ կետերով.

«9.3. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է մինչև վեց ամիս ժամկետով:

9.4. Եթե գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` 3 ամիս ժամկետով:

9.5. Մինչև սույն կարգին համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը` տնօրենի թափուր պաշտոնը կարող է ժամանակավորապես զբաղեցնել միայն այն անձը, ով բավարարում է սույն կարգով և այլ իրավական ակտերով տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները:»:

2. Հրամանի 2-րդ կետով հաստատված հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետին` ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

 

  Ա. Երիցյան

 

 

Հավելված

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1217-Ն հրամանի

 

 

«Հավելված 2

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1217-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ  ԵՎ  Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով և ընթացակարգով (այսուհետ` Կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` Նախարարություն) համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների (այսուհետ` Տնօրեն) պաշտոնում նշանակված անձանց ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորման ու ատեստավորման անցկացման հետ կապված հարաբերությունները:

2. Ատեստավորումը` Տնօրենի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշումն է զբաղեցրած պաշտոնին:

3. Տնօրենի ատեստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման պահանջներին համապատասխան:

4. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ Տնօրենը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

5. Տնօրենի ատեստավորման նախապատրաստման և անցկացման աշխատանքները կազմակերպում է Նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) անձնակազմի կառավարման բաժինը (այսուհետ՝ Բաժին):

6. Սույն Կարգով ատեստավորման նախապատրաստման և անցկացման աշխատանքների կազմակերպման համար նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն Աշխատակազմի ղեկավարն է:

7. Տնօրենի ատեստավորումն անցկացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով սահմանված կարգով ստեղծվող Նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով):

 

II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Ատեստավորումն անցկացվում է թեստավորման և հարցազրույցի կամ միայն հարցազրույցի միջոցով:

9. Նախարարը մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը հաստատում է ատեստավորման ենթակա Տնօրենների ցուցակը և ատեստավորումների անցկացման ժամանակացույցը:

10. Տնօրենների ատեստավորման նախապատրաստման և անցկացման համար ստեղծված Հանձնաժողովն ապահովում է սույն Կարգով նախատեսված ատեստավորման թեստային առաջադրանքների կազմումը և ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ ստուգում դրանց համապատասխանությունը գործող իրավական ակտերին:

11. Բաժինն ատեստավորման ենթակա Տնօրեններին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնում է ատեստավորման անցկացման մասին և սույն Կարգով նախատեսված դեպքում նրանց ապահովում է թեստային առաջադրանքներով:

12. Ատեստավորումից առնվազն 35 օր առաջ Տնօրենը Նախարարին է ներկայացնում հաշվետվություն` վերջին հինգ տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ:

13. Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ Նախարարը Տնօրենի ներկայացրած հաշվետվության քննարկման արդյունքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) ենթակա է ատեստավորման` թեստավորման և հարցազրույցի միջոցով.

2) ենթակա է ատեստավորման` հարցազրույցի միջոցով:

14. Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ Բաժինը Հանձնաժողովին և Տնօրենին տեղեկացնում է Նախարարի ընդունած որոշման մասին և վերջինիս ապահովում է թեստային առաջադրանքով (ատեստավորումը թեստավորման և հարցազրույցի միջոցով անցկացվելու դեպքում):

15. Ատեստավորումն անցկացվում է Տնօրենի անմիջական մասնակցությամբ:

 

III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՄԻՋՈՑՈՎ

 

3.1. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ

 

16. Թեստավորման փուլն անցկացվում է գրավոր եղանակով:

17. Հանձնաժողովի նախագահը Աշխատակազմի ղեկավարից ստանում է Աշխատակազմի կնիքը և ատեստավորման ենթակա Տնօրենների քանակին համապատասխան թվով (կնքված) ամփոփաթերթեր` համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-1-ի (կցվում է):

18. Հանձնաժողովը, մինչև թեստավորման փուլի սկիզբը, Տնօրենի (Տնօրենների) ներկայությամբ համակարգչում զետեղված թեստային առաջադրանքներից պատահական ընտրությամբ կազմում է մեկ միասնական թեստ` բաղկացած 50 հարցից և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

19. Հանձնաժողովին տրվում են համակարգչից դուրս բերված թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները:

20. Թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ իրավական ակտերի շրջանակներում`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 5 հարց.

2) Նախարարության և կազմակերպության գործունեության բնագավառը կարգավորող օրենսդրություն` 25 հարց.

3) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից (եթե ատեստավորման է ենթակա բաժնետիրական ընկերության տնօրենը) կամ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից (եթե ատեստավորման է ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը)` 5-ական հարց.

4) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք` 5 հարց.

5) «Գնումների մասին», «Հարկերի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Հարկերի մասին» և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից` 10 հարց:

21. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

22. Տնօրենը թեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է Տնօրենի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Տնօրենների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:

23. Տնօրեններին արգելվում է իրենց հետ թեստավորման անցկացման սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:

24. Հանձնաժողովի քարտուղարը

Տնօրեններին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը:

25. Հանձնաժողովի քարտուղարը Տնօրեններին տալիս է սույն ընթացակարգի 17-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ (ոչ մի դեպքում մեկ այլ ամփոփաթերթ չի տրվում)` համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-2-ի (կցվում է):

26. Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ Տնօրենը ամփոփաթերթի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և անձը հաստատող փաստաթուղթը բաց վիճակում դնում սեղանին:

27. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամների ներկայությամբ Տնօրեններին տրամադրում է թեստավորման առաջադրանքների թերթիկը, որից հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:

28. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո Տնօրենը ծանոթանում է առաջադրանքներին, և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ պատասխան:

29. Թեստավորման ընթացքում Տնօրեններին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե Տնօրենը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

30. Տնօրենը թեստավորման առաջադրանքների թերթիկում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

31. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելու դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան:

25. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո Տնօրենն ամփոփաթերթիկում նախատեսված տեղում ստորագրում է, նշում անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը և գցում կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքները հանձնում է Հանձնաժողովի անդամին և դուրս գալիս սենյակից:

26. Հանձնաժողովի քարտուղարը կնքված արկղի մոտ գտնվելով պետք է համոզվի, որ Տնօրենները պարտադիր կարգով ամփոփաթերթերը (անկախ վերջինիս վիճակից, կատարված նշագրումներից) գցում են կնքված արկղի մեջ:

27. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար Տնօրեններին տրվում է 60 րոպե ժամանակ:

28. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է Տնօրեններին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքների կատարման համար:

29. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, Տնօրենները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները:

30. Սույն ընթացակարգի 29-րդ կետում նշված հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած Տնօրենի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա:

 

3.2. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

31. Հանձնաժողովի անդամները ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի քանակը` կազմելով համապատասխան արձանագրություն` համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-3-ի (կցվում է):

32. Թեստավորման աշխատանքները ստուգվում են թեստերի հետ միաժամանակ պատրաստված և մինչև թեստավորում անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:

33. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկ առ մեկ ստուգում են Տնօրենների կողմից ամփոփաթերթում նշված պատասխանները:

34. Յուրաքանչյուր Տնօրենի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է Աշխատակազմի կնիքով:

35. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր:

36. Սխալ պատասխաններ են համարվում` ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն Կարգի 30-րդ կետով նախատեսված դեպքը:

37. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր Տնօրենները հրավիրվում են թեստավորման սենյակ, հանձնաժողովի նախագահի կողմից բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի վրա նշված Տնօրենի ազգանունը, անունը, հայրանունը, հավաքած միավորների քանակը և տոկոսային մեծությունը:

38. Հանձնաժողովի նախագահի կողմից բարձրաձայն հայտարարված յուրաքանչյուր Տնօրենի հավաքած միավորները (նաև դրանց տոկոսային մեծությունը) արձանագրվում են համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-4-ի (կցվում է):

39. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին` պատասխանների հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում` համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-5-ի (կցվում է):

40. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում Տնօրենի հավաքած միավորները հաշվելիս թույլ տված հնարավոր սխալի վիճարկումն է:

41. Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել Տնօրենի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր Տնօրենների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

42. Եթե Հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ Տնօրենի բողոքը հիմնավորված է, ապա Հանձնաժողովը բավարարում է Տնօրենի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

43. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար սույն Կարգի 39-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, Հանձնաժողովը հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած Տնօրենների ցուցակը` համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-6-ի (կցվում է):

44. Տնօրենը հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

45. Եթե Տնօրեններից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան տված միակ Տնօրենը կամ բոլոր Տնօրենները հրաժարվել են /գրավոր կամ բանավոր/ մասնակցել հարցազրույցի փուլին, ապա Հանձնաժողովը ընդունում է որոշում Տնօրենի (Տնօրենների) կողմից թեստավորման փուլը չհաղթահարելու մասին` համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-7-ի (կցվում է):

46. Հանձնաժողովն իր կայացրած որոշումը ներկայացնում է Նախարարին:

 

3.3. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ

 

47. Հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած Տնօրենների հետ անցկացվում է հարցազրույց (բանավոր եղանակով):

48. Հանձնաժողովը յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:

49. Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով, որոնք բաղկացած են 5 հարցից` Տնօրենի լիազորությունների շրջանակներում` նրա գործնական կարողությունները ստուգելու նպատակով: Նույն հարցերի շրջանակներում հանձնաժողովի կողմից կարող են առաջադրվել նաև լրացուցիչ (հարակից) հարցեր:

50. Հարցատոմսերի հարցերը և պատասխանները չեն հրապարակվում:

51. Հանձնաժողովը յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցերը, կազմում հարցատոմս ու համարակալում այն:

52. Հանձնաժողովին տրվում են համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանները:

53. Հարցատոմսը ստանալուց հետո Տնօրենին պատրաստվելու համար տրվում է տասը րոպե ժամանակ: Տնօրենը ծանոթանում է հարցատոմսին և իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում հարցերին: Հարցատոմսի համարն արձանագրվում է:

54. Տնօրենի կողմից հարցազրույցի հարցատոմսի հարցերի վերաբերյալ տրված պատասխանները գնահատվում են ճիշտ կամ սխալ` Հանձնաժողովի մասնագետ անդամի կողմից:

55. Եթե Տնօրենի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա Հանձնաժողովի գնահատական տվող անդամի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:

56. Յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցը ձայնագրվում է:

57. Տնօրենը համարվում է հարցազրույցի փուլը հաղթահարած, եթե ճիշտ պատասխանել է հարցազրույցի հարցատոմսի հինգ հարցերից առնվազն երեքին և հարակից հարցերի (այդպիսիք լինելու դեպքում) գերակշիռ մասին:

58. Յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցն արձանագրվում է Հանձնաժողովի քարտուղարի կողմից` համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-8-ի (կցվում է):

59. Արձանագրության մեջ ամրագրվում է յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ Տնօրենի տված պատասխանը, Հանձնաժողովի համապատասխան (նշելով նրա անունը և ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ կամ սխալ), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած ճիշտ պատասխանը:

60. Արձանագրությունը ստորագրվում է Հանձնաժողովի քարտուղարի, Տնօրենի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

61. Յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն Հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով` համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-9-ի (կցվում է): Քվեաթերթիկի վրա նշվում է Տնօրենի ազգանունը, անունը, հայրանունը:

62. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

63. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում Տնօրենի ազգանունը, անունը, հայրանունը ու տրված ձայնի կողմ կամ դեմ լինելը:

64. Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից` համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-10-ի (կցվում է):

65. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որը ստացել է Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայները: Ձայների հավասարության դեպքում Տնօրենը համարվում է ատեստավորված:

 

IV. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՄԻՋՈՑՈՎ

 

66. Հարցազրույցի միջոցով (առանց թեստավորման փուլի անցկացման) Տնօրենների ատեստավորումն իրականացվում է սույն Կարգի 3-րդ բաժնի «3.3. Հարցազրույցի փուլ» գլխով սահմանված պահանջերին համապատասխան:

67. Հարցազրույցի միջոցով ատեստավորումն իրականացվում է հարցատոմսերով, որոնք բաղկացած են 10 հարցից` Տնօրենի տեսական (իրավական) և գործնական (նրա լիազորությունների շրջանակում) կարողությունները ստուգելու նպատակով:

68. Տնօրենը համարվում է հարցազրույցի փուլը հաղթահարած, եթե ճիշտ պատասխանել է հարցազրույցի հարցատոմսի տասը հարցերից առնվազն յոթին և հարակից հարցերի (այդպիսիք լինելու դեպքում) գերակշիռ մասին:

69. Հարցատոմսը ստանալուց հետո պատրաստվելու համար Տնօրենին տրվում է 20 րոպե ժամանակ:

 

V. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

70. Հարցազրույցի ավարտից հետո Հանձնաժողովն ամփոփում է հարցազրույցի կամ թեստավորման և հարցազրույցի փուլերի արդյունքները և յուրաքանչյուր Տնօրենի համար ընդունում է հետևյալ որոշումներից մեկը` համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-11-ի (կցվում է)`

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

71. Հանձնաժողովի որոշումը պետք է ստորագրեն Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

72. Տնօրենը, ատեստավորման ավարտից հետո, ծանոթանում է հանձնաժողովի որոշմանը և համաձայնության դեպքում ստորագրում այն:

73. Տնօրենը, ցանկության դեպքում, կարող է գրավոր դիմել Հանձնաժողովին և ստանալ որոշման պատճենը:

74. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորում անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես:

75. Ատեստավորման արդյունքների հրապարակման մասին կազմվում է ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից` համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-12-ի (կցվում է):

76. Ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկում նշվում են`

1) համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպության կամ փակ բաժնետիրական ընկերության անվանումը.

2) ատեստավորման անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, ինչպես նաև ատեստավորման արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.

3) Տնօրենի ազգանունը, անունը, հայրանունը և նրա վերաբերյալ Հանձնաժողովի ընդունած որոշումը:

77. Ատեստավորման արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել Տնօրենի կամ Հանձնաժողովի անդամի կողմից:

78. Գրավոր բողոքը քննության է առնում Նախարարը` Հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ:

79. Բողոքը պետք է ներկայացվի ատեստավորման արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում` Բաժնին, որն այն ստանալուց հետո սույն Կարգի 86-րդ կետի 4-րդից 12-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ միասին անմիջապես ներկայացնում է Նախարարին:

80. Բաժինն ատեստավորման ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն:

81. Բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի Տնօրենի անունը, ազգանունը և հայրանունը, ում ատեստավորման արդյունքների վերաբերյալ ներկայացվել է բողոք:

82. Բողոքը քննության է առնվում Բաժին մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

83. Նախարարը կամ Հանձնաժողովի նախագահը բողոքի քննարկմանը կարող են հրավիրել Հանձնաժողովի անդամին (անդամներին), ինչպես նաև Աշխատակազմի համապատասխան մասնագետների, որոնք ուսումնասիրում են տվյալ ատեստավորման հարցազրույցի փուլում Տնօրենի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականները (ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում քվեարկության արդյունքների հետ:

84. Բողոքի քննարկման արդյունքում Նախարարն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) Հանձնաժողովի որոշումը Տնօրենի պաշտոնին չհամապատասխանելու մասին` թողնել անփոփոխ.

2) Տնօրենը համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին:

85. Նախարարի ընդունած որոշումն ատեստավորվող Տնօրենի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով:

86. Հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո Հանձնաժողովի նախագահը հանձնման ակտով` համաձայն հավելված 2.1-ի ձև Ա-13-ի (կցվում է), Աշխատակազմի ղեկավարին փոխանցում է Աշխատակազմի կնիքը, չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը, որը ներառում է Հանձնաժողովի կողմից կազմված և/կամ ընդունված հետևյալ փաստաթղթերը`

1) հանձնաժողովի կնիքի և դիմորդների քանակին համապատասխան թվով կնքած ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը (Ձև Ա-1).

2) ամփոփաթերթ (Ձև Ա-2).

3) հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի և քվեարկության համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելու և արկղը բացելու մասին արձանագրությունը (Ձև Ա-3).

4) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրությունը (Ձև Ա-4).

5) թեստավորման արդյունքների բողոքարկման մասին որոշումը (Ձև Ա-5).

6) հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը (Ձև Ա-6).

7) Տնօրենի (տնօրենների) կողմից թեստավորման փուլը չհաղթահարելու մասին որոշումը (Ձև Ա-7).

8) հարցազրույցի անցկացման արձանագրությունը (Ձև Ա-8).

9) քվեաթերթիկը (Ձև Ա-9).

10) քվեարկությունների ընթացքում մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը (Ձև Ա-10).

11) ատեստավորման թերթը (Ձև Ա-11).

12) ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկը (Ձև Ա-12).

13) այլ փաստաթղթեր:

87. Բաժինը սույն Կարգի 84-րդ կետում նախատեսված փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VI. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՆՕՐԵՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

88. Նախարարը` հիմք ընդունելով սույն Կարգի 70-րդ կամ 84-րդ կետը, եռօրյա ժամկետում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) Տնօրենի հետ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր.

2) Տնօրենին ազատել զբաղեցրած պաշտոնից:

89. Տնօրենի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ընթացքում, ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունվում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից` եռօրյա ժամկետում:

 

VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

90. Սույն Կարգի դրույթների խախտման դեպքում տվյալ Տնօրենի ատեստավորումը կարող է ճանաչվել անվավեր դատական կարգով:

 

VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

91. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակն առաջադրվում է Նախարարության կողմից:

92. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել նախարարը, Նախարարի տեղակալները, Աշխատակազմի ղեկավարը և/կամ տեղակալը, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները (տեղակալները), ինչպես նաև Նախարարի կողմից հրավիրված համապատասխան ոլորտի մասնագետները:

93. Ցուցակում ընդգրկված անձինք Բաժնի կողմից գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

94. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը հաստատվում է Նախարարի հրամանով:

95. Հանձնաժողովը կազմվում է հաստատված ցուցակից՝ ատեստավորումն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ:

96. Հանձնաժողովի կազմը բաղկացած է 7 անդամից (այդ թվում` Հանձնաժողովի նախագահ և քարտուղար):

97. Հանձնաժողովում ընդգրկված թեկնածուներն ատեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին Բաժնի կողմից տեղեկացվում են ատեստավորումն անցկացնելուց ոչ ուշ, քան 6 ժամ առաջ:

98. Հանձնաժողովի կազմը հաստատվում է նախարարի հրամանով: Նույն հրամանով Հանձնաժողովի անդամներից նշանակվում են Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

99. Ատեստավորման ընթացում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հետագա աշխատանքներին անհնար դառնալու դեպքում հանձնաժողովի կազմը չի համալրվում, եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն Կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են, համապատասխանաբար, Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

100. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ և սույն Կարգով:

101. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Հանձնաժողովի ձևավորման պահից և դադարեցնում է իր գործունեությունը` Նախարարի հրամանով:

 

IX. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

102. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) ատեստավորման միջոցով որոշել Տնօրենի համապատասխանությունն իր զբաղեցրած պաշտոնին.

2) ապահովել ատեստավորման անցկացման թափանցիկությունը և հրապարակայնությունը:

103. Հանձնաժողովը`

1) Բաժնից ստանում է ատեստավորման ենթակա Տնօրենների ցանկը, նրանց ներկայացրած հաշվետվությունները, թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը և ձայնագրիչը, իսկ Աշխատակազմի ղեկավարից՝ Հանձնաժողովի կնիքը.

2) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում որոշում դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.

3) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի և քվեարկության համար նախատեսված արկղը.

4) սահմանված կարգով ընտրում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.

5) անցկացնում է Տնօրենների թեստավորում.

6) ստուգում և գնահատում է Տնօրենների թեստավորման առաջադրանքները.

7) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

8) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված Տնօրենների բողոքները.

9) հաստատում և հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած Տնօրենների ցուցակը.

10) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.

11) Տնօրենների հետ անցկացնում է հարցազրույց.

12) կազմում է քվեաթերթիկներ.

13) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.

14) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր Տնօրենի վերաբերյալ կայացնում է որոշում.

15) ամփոփում և հրապարակում է ատեստավորման արդյունքները.

16) աշխատակազմին է հանձնում կնիքը, ինչպես նաև թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և ատեստավորման փաթեթները.

17) իրականացնում է օրենքով, սույն Կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

X. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

104. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

105. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

106. Հանձնաժողովի նիստերում որոշումները ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայներով:

 

XI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

107. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է Հանձնաժողովի նիստերը.

3) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

4) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

5) իրականացնում է սույն Կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

XII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

108. Հանձնաժողովի քարտուղարը`

1) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.

2) պարզաբանում է Տնօրենների թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

3) իրականացնում է սույն Կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

XIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

109. Հանձնաժողովի անդամը`

1) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

2) մասնակցում է Տնօրենի հետ հարցազրույցի անցկացմանը.

3) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում բարձրաձայն հնչեցնում է ճիշտ պատասխանը.

4) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր Տնօրենի համար անցկացվող քվեարկություններին.

5) ստորագրում է ատեստավորման թերթը և մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում կատարում գրառում ստորագրության կողքին ավելացնելով` «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

7) իրականացնում է սույն Կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

XIV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

110. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հավելված 2.1

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության

 համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր

տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս

ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների

ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգի և

ատեստավորման անցկացման ընթացակարգի

 

Ձև Ա-1

 

Ս Տ Ա Ց Ա Կ Ա Ն

 

Ես՝ հանձնաժողովի նախագահ ………………………………, 2014 թվականի ………………………-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ղեկավարների (տնօրենների) ատեստավորման անցկացման համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնից ստացա ատեստավորման ենթակա տնօրենների ցանկը, թեստավորում անցկացնելու համար՝ …… հատ ամփոփաթերթ, իսկ Աշխատակազմի ղեկավարից՝ Աշխատակազմի կնիքը:

 

Հանձնաժողովի նախագահ

«……» «……………………» 2014 թ.

Կ. Տ.

………………………………

 

Ձև Ա-2

 

Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

 

«_____» «_____________» 2014 թ.

_________________________________________________________________________________

Ատեստավորվող տնօրենի ազգանուն, անուն, հայրանուն

 

Հ/Հ

Պատասխաններ

Հ/Հ

Պատասխաններ

1

2

3

4

1

2

3

4

1

       

26

       

2

       

27

       

3

       

28

       

4

       

29

       

5

       

30

       

6

       

31

       

7

       

32

       

8

       

33

       

9

       

34

       

10

       

35

       

11

       

36

       

12

       

37

       

13

       

38

       

14

       

39

       

15

       

40

       

16

       

41

       

17

       

42

       

18

       

43

       

19

       

44

       

20

       

45

       

21

       

46

       

22

       

47

       

23

       

48

       

24

       

49

       

25

       

50

       

 

Տնօրեն` __________________

ստորագրություն

 

Կ. Տ.

___________________________________________

անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը

 

Ձև Ա-3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

 

Հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի և քվեարկության համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելու և արկղը բացելու մասին

 

Ամփոփաթերթերի համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելուց և արկղը բացելուց հետո հայտնաբերվեց.

1. Ամփոփաթերթերի քանակը ——————————- հատ

2. Չօգտագործված ամփոփաթերթեր —————————- հատ

3. Ճիշտ պատասխանների տարբերակ ————————— հատ

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

……………………………………

……………………………………

 

«……..» ……………. 201 թ.

 

Կ. Տ.

 

 

Ձև Ա-4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

 

Թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին

 

Անուն, ազգանուն, հայրանուն

Միավոր

Տոկոս

1.

   

2.

   

3.

   

4.

   

 

Հանձնաժողովի նախագահ`

 

Հանձնաժողովի քարտուղար`

……………………………………

 

……………………………………

 

«……..» ……………. 201 թ.

Կ. Տ.

 

Ձև Ա-5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N

 

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2014 թ. ………………. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման ու ատեստավորման անցկացման կարգն ու ընթացակարգը հաստատելու մասին» N ….-Ն հրամանի հավելված 2-ի 35-րդ կետի պահանջներով, հանձնաժողովը որոշում է.

1) Ատեստավորվող տնօրեն ……………………. թեստավորման արդյունքների վերաբերյալ բողոքը համարել/չհամարել հիմնավորված:

(ընդգծել)

2) Բավարարել/չբավարարել ……………………………….........

(ընդգծել)

պահանջը և վերանայել/չվերանայել

(ընդգծել)

 

թեստավորման արդյունքները:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝

……………………………………

 
 

Կ. Տ.

 

Ձև Ա-6

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ ԱՆՑԱԾ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2014 թ. …………………………….. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման ու ատեստավորման կարգը և ընթացակարգը հաստատելու մասին» N ………-Ա հրամանի հավելված 2-ի 38-րդ կետի պահանջներով, մրցութային հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել հարցազրույցի փուլ անցած տնօրենների ցուցակը.

1) ___________________________________________________________________.

2) ___________________________________________________________________.

3) ___________________________________________________________________.

4) ___________________________________________________________________:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝

……………………………………

 
 

Կ. Տ.

 

Ձև Ա-7

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N

 

ՏՆՕՐԵՆԻ (ՏՆՕՐԵՆՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԸ ՉՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2014 թ. ………… «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման ու ատեստավորման անցկացման կարգն ու ընթացակարգը հաստատելու մասին» N ….-Ն հրամանի հավելված 2-ի 39-րդ կետի 3-րդ պարբերության պահանջներով, մրցութային հանձնաժողովը որոշում է.

1. Թեստավորման փուլը չեն հաղթահարել`

1) ___________________________________________________________________.

2) ___________________________________________________________________.

3) ___________________________________________________________________:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝

……………………………………

 
 

Կ. Տ.

 

Ձև Ա-8

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

 

ՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

___________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

 

Հարցի համարը, հարակից հարցը

Տնօրենի պատասխանը

Գնահատականը

(ճիշտ, սխալ)

Ճիշտ պատասխանը

Գնահատող Հանձնաժողովի անդամի անուն-ազգանունը

1.

2.

3.

4.

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հանձնաժողովի նախագահ

_____________________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

Հանձնաժողովի քարտուղար

_____________________

(ստորագրություն)

______________________

(անուն, ազգանուն)

Հանձնաժողովի անդամներ

_____________________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

 

____________________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

 

_____________________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

 

_____________________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

 

_____________________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

   

«..........» «.....................» 201 թ.

Կ. Տ.

Տնօրեն ..........................................................

 

Ձև Ա-9

ՔՎԵԱԹԵՐԹԻԿ

Տնօրեն ___________________________

Ազգանուն, անուն, հայրանուն

 

Կողմ

Դեմ

 

 

 

Հանձնաժողովի անդամ _________ __________

Ազգանուն, անուն Ստորագրություն

 

Հանձնաժողովի նախագահ ________________

Ստորագրություն

Կ. Տ.

ՔՎԵԱԹԵՐԹԻԿ

Տնօրեն ___________________________

Ազգանուն, անուն, հայրանուն

 

Կողմ

Դեմ

 

 

 

Հանձնաժողովի անդամ __________ __________

Ազգանուն, անուն Ստորագրություն

 

Հանձնաժողովի նախագահ _________________

Ստորագրություն

Կ. Տ.

ՔՎԵԱԹԵՐԹԻԿ

Տնօրեն ___________________________

Ազգանուն, անուն, հայրանուն

 

Կողմ

Դեմ

 

 

 

Հանձնաժողովի անդամ _________ __________

Ազգանուն, անուն Ստորագրություն

 

Հանձնաժողովի նախագահ ________________

Ստորագրություն

Կ. Տ.

ՔՎԵԱԹԵՐԹԻԿ

Տնօրեն ___________________________

Ազգանուն, անուն, հայրանուն

 

Կողմ

Դեմ

 

 

 

Հանձնաժողովի անդամ _________ ___________

Ազգանուն, անուն Ստորագրություն

 

Հանձնաժողովի նախագահ ________________

Ստորագրություն

Կ. Տ.

Ձև Ա-10

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

(հավելված 2, կետ 46)

 

Հանձնաժողովի նախագահ …………………………………. բացելով քվեատուփը, հայտարարեց.

Տնօրենի անուն, ազգանուն, հայրանուն

 

………………………………………………..

Կողմ

Դեմ

Անվավեր

 

………………………………………………..

Կողմ

Դեմ

Անվավեր

 

………………………………………………..

Կողմ

Դեմ

Անվավեր

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

 

Կ. Տ.

…….…………………………

 

Ձև Ա-11

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N

 

ՏՆՕՐԵՆԻ` ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2014 թ. …………………………….. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման ու ատեստավորման անցկացման կարգը և ընթացակարգը հաստատելու մասին» N ………-Ն հրամանի հավելված 2-ի 51-րդ կետի պահանջներով, մրցութային հանձնաժողովը որոշում է.

Ատեստավորման եղանակը (ընդգծել).

ա) թեստավորման և հարցազրույց

բ) հարցազրույց

1. Ազգանունը, անունը, հայրանունը __________________________________________________

2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը _______________________________________________

3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնի անվանումը և այդ պաշտոնին նշանակվելու տարեթիվը

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

 

4. Թեստավորման արդյունքը (տոկոսով)` ___________________________________________

5. Հարցազրուցի փուլի քվեարկությանը մասնակցել են ատեստավորման հանձնաժողովի
_______ անդամ, որոնցից կողմ են քվեարկել _______ անդամ:

6. Թեստավորման և հարցազրույցի կամ հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի ընդունած որոշումը

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

 

Հանձնաժողովի նախագահ

_____________________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

Հանձնաժողովի քարտուղար

_____________________

(ստորագրություն)

______________________

(անուն, ազգանուն)

Հանձնաժողովի անդամներ

_____________________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

 

____________________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

 

_____________________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

 

_____________________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

 

_____________________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

Համաձայն եմ  
 

Տնօրեն`__________________________________

անունը, ազգանունը

_________________________

ստորագրությունը

 

Ձև Ա-12

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության ………………………………………………………. գործադիր մարմնի (տնօրենի).

1. Ատեստավորումն անցկացվել է

«…….» «………………..» 201 թ. ք. Երևան

2. Ատեստավորման արդյունքները հրապարակվել են

«…….» «………………..» 201 թ. ժամը` ……………

3. Ատեստավորվել են`

1) ……………………………………………

2) ……………………………………………

4. Չեն ատեստավորվել`

1) ……………………………………………

2) ……………………………………………

 

Կ.Տ.

 

Ձև Ա-13

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՎԱԾ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Հ Ա Ն Ձ Ն Մ Ա Ն  Ա Կ Տ

 

Ատեստավորման աշխատանքներն ավարտելուց հետո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնին փոխանցված փաստաթղթերի և նյութերի`

1. Հանձնաժողովի կնիքի և դիմորդների քանակին համապատասխան թվով կնքած ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը (Ձև Ա-1).

2. Ամփոփաթերթ (Ձև Ա-2).

3. Հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի և քվեարկության համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունն ստուգելու և արկղը բացելու մասին արձանագրություն (Ձև Ա-3).

4. Թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրություն (Ձև Ա-4).

5. Թեստավորման արդյունքների բողոքարկման մասին որոշում (Ձև Ա-5).

6. Հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշում (Ձև Ա-6).

7. Տնօրենի (տնօրենների) կողմից թեստավորման փուլը չհաղթահարելու մասին որոշում (Ձև Ա-7).

8. Հարցազրույցի անցկացման արձանագրություն (Ձև Ա-8).

9. Քվեաթերթիկ (Ձև Ա-9).

10. Քվեարկությունների ընթացքում տնօրենների հավաքած ձայների մասին արձանագրություն (Ձև Ա-10).

11. Ատեստավորման թերթ (Ձև Ա-11).

12. Ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկ (Ձև Ա-12).

13. Այլ փաստաթղթեր:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝

….………………………… :»: