Basic information
Number
N 1843-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (13.12.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2008.03.03/6(280) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
12.12.2007
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
12.12.2007
Effective date
13.12.2007

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 դեկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 1843-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԶՈՅԱ ՍԱՐԳՍԻ ՉԱՏԻՆՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը,

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2002 թվականի սեպտեմբերի 30-ին անհատ ձեռնարկատեր Զոյա Սարգսի Չատինյանին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000019 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

3) անհատ ձեռնարկատեր Զոյա Սարգսի Չատինյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Հ. Քուշկյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation